https://arm.sputniknews.ru/20220208/pvorvoshenkvon-pataskhanel-e-putini-iren-apastan-talu-arajarkin-38427602.html
Պորոշենկոն պատասխանել է Պուտինի` իրեն ապաստան տալու առաջարկին
Պորոշենկոն պատասխանել է Պուտինի` իրեն ապաստան տալու առաջարկին
Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո հայտարարել էր, որ Պորոշենկոյին քաղաքական ապաստան է առաջարկել։ 08.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-08T10:38+0400
2022-02-08T10:38+0400
2022-02-08T10:39+0400
պյոտր պորոշենկո
ուկրաինա
ռուսաստան
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38425584_0:235:3112:1986_1920x0_80_0_0_5a4230845631edad27bb7ac6d6a3e1b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախկին նախագահ, Գերագույն ռադայի պատգամավոր Պյոտր Պորոշենկոն պատասխանել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի` մարդասիրական նկատառումներից ելնելով իրեն ապաստան տալու մասին առաջարկին` ասելով, որ Ուկրաինայում «ինքնուրույն գլուխ կհանեն»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Պորոշենկոն կարծում է, որ իր հանդեպ քրեական հետապնդում իրականացնելով` Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին «Պուտինին նվեր է անում»։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ Պորոշենկոն Ուկրաինայի առաջնորդին հորդորել է ջանքերն ուղղել երկրի պաշտպանությանը։Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ Պորոշենկոյին քաղաքական ապաստան է առաջարկել և պատրաստ է անել դա նաև հիմա «ոչ թե այն պատճառով, որ նրա վարած քաղաքականությունը շատ հավանել կամ հավանում, այլ մարդասիրական նկատառումներից ելնելով»։Պուտինի և Մակրոնի հանդիպման արդյունքները. գլխավորի մասինՆշենք, որ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կասկածվում է պետական դավաճանության և ահաբեկչությանն աջակցելու մեջ Դոնբասից ածխի մատակարարման գործի շրջանակում, նրան մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38425584_97:0:2828:2048_1920x0_80_0_0_3a9b469c193dbfee5c33fbc3904e7f64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պյոտր պորոշենկո, ուկրաինա, ռուսաստան, վլադիմիր պուտին
պյոտր պորոշենկո, ուկրաինա, ռուսաստան, վլադիմիր պուտին
Պորոշենկոն պատասխանել է Պուտինի` իրեն ապաստան տալու առաջարկին
10:38 08.02.2022 (Թարմացված է: 10:39 08.02.2022) Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո հայտարարել էր, որ Պորոշենկոյին քաղաքական ապաստան է առաջարկել։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախկին նախագահ, Գերագույն ռադայի պատգամավոր Պյոտր Պորոշենկոն պատասխանել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի` մարդասիրական նկատառումներից ելնելով իրեն ապաստան տալու մասին առաջարկին` ասելով, որ Ուկրաինայում «ինքնուրույն գլուխ կհանեն»։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Պորոշենկոն կարծում է, որ իր հանդեպ քրեական հետապնդում իրականացնելով` Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին «Պուտինին նվեր է անում»։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ Պորոշենկոն Ուկրաինայի առաջնորդին հորդորել է ջանքերն ուղղել երկրի պաշտպանությանը։
«Իսկ Վլադիմիր Վլադիմիրովիչին կոչ եմ անում վերջապես ընդունել, որ մենք ինքնուրույն այստեղ` Ուկրաինայում, գլուխ կհանենք։ Եվ ուկրաինական քաղաքականության և քաղաքական գործիչների մասին մշտապես «հոգ տանելու» ռուսական պրակտիկան վաղուց ավարտվել է` դեռ այն ժամանակից, երբ ես Ուկրաինայի նախագահ ընտրվեցի», – գրել է Պորոշենկոն։
Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ Պորոշենկոյին քաղաքական ապաստան է առաջարկել և պատրաստ է անել դա նաև հիմա «ոչ թե այն պատճառով, որ նրա վարած քաղաքականությունը շատ հավանել կամ հավանում, այլ մարդասիրական նկատառումներից ելնելով»։
Նշենք, որ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կասկածվում է պետական դավաճանության և ահաբեկչությանն աջակցելու մեջ Դոնբասից ածխի մատակարարման գործի շրջանակում, նրան մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում։