https://arm.sputniknews.ru/20220208/prkararnery-sevjur-getic-tghamardu-kisaqajqajvats-di-en-durs-berel-38441073.html
Փրկարարները Սևջուր գետից տղամարդու կիսաքայքայված դի են դուրս բերել
Փրկարարները Սևջուր գետից տղամարդու կիսաքայքայված դի են դուրս բերել
Sputnik Արմենիա
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան։ 08.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-08T14:51+0400
2022-02-08T14:51+0400
2022-02-08T14:54+0400
արարատի մարզ
տղամարդ
դիակ
գետ
https://cdn.am.sputniknews.ru/img/1310/56/13105658_0:0:1600:901_1920x0_80_0_0_60a69100bbff702abff745b0ac195a47.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Մասիսի փրկարարներն այսօր Սևջուր գետից դուրս են բերել տղամարդու կիսաքայքայված դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ըստ հաղորդագրության` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 12։05-ի սահմանում ահազանգ է ստացել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի՝ Հրազդան կամրջի տակով անցնող Սևջուր գետի մեջ դի կա։Դեպքի վայր մեկնած փրկարարները նավակով մոտեցել են կամրջի բետոնե սյուների տակ գտնվող դիակին, ապա ճոպանների միջոցով դուրս բերել այն։Երևանի Կիևյան կամրջի տակ տղամարդու դի են գտելԴատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն այն կիսաքայքայված վիճակում է։Այս պահին անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում դիակի ինքնությունը պարզելու համար։Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։94–ամյա հայ կինը մահացել է օդանավի մեջ. նա ՌԴ քաղաքացի է
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1310/56/13105658_219:0:1423:903_1920x0_80_0_0_509b2d4e79c688d1a7f8ddb253c6f1b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատի մարզ, տղամարդ, դիակ, գետ
արարատի մարզ, տղամարդ, դիակ, գետ
Փրկարարները Սևջուր գետից տղամարդու կիսաքայքայված դի են դուրս բերել
14:51 08.02.2022 (Թարմացված է: 14:54 08.02.2022) Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Մասիսի փրկարարներն այսօր Սևջուր գետից դուրս են բերել տղամարդու կիսաքայքայված դի։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 12։05-ի սահմանում ահազանգ է ստացել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի՝ Հրազդան կամրջի տակով անցնող Սևջուր գետի մեջ դի կա։
Դեպքի վայր մեկնած փրկարարները նավակով մոտեցել են կամրջի բետոնե սյուների տակ գտնվող դիակին, ապա ճոպանների միջոցով դուրս բերել այն։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն այն կիսաքայքայված վիճակում է։
Այս պահին անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում դիակի ինքնությունը պարզելու համար։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։