https://arm.sputniknews.ru/20220208/nakhadzernvoghy-hajkakan-kvoghmn-e-chavushoghlun-nakhatesvats-handipman-masin-38449996.html
Նախաձեռնողը հայկական կողմն է. Չավուշօղլուն` նախատեսված հանդիպման մասին
Նախաձեռնողը հայկական կողմն է. Չավուշօղլուն` նախատեսված հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը և ասել, թե ինչու է որոշվել հատկապես Վիեննայում հանդիպել։ 08.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-08T17:37+0400
2022-02-08T17:37+0400
2022-02-08T17:38+0400
թուրքիա
հայաստան
մևլութ չավուշօղլու
https://cdn.am.sputniknews.ru/img/990/60/9906042_0:0:3072:1728_1920x0_80_0_0_f37f914fb1e4cf07c692ff8141c3844e.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման նախաձեռնողը հայկական կողմն է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Նա նաև հիշեցրել է Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցելու հրավերը։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով` հայկական կողմը դեռ չի հաստատել համաժողովին մասնակցելու հարցը։Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/990/60/9906042_182:0:2913:2048_1920x0_80_0_0_5c50a4e5c14a8ad60ed1756e67a2368d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հայաստան, մևլութ չավուշօղլու
թուրքիա, հայաստան, մևլութ չավուշօղլու
Նախաձեռնողը հայկական կողմն է. Չավուշօղլուն` նախատեսված հանդիպման մասին
17:37 08.02.2022 (Թարմացված է: 17:38 08.02.2022) Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը և ասել, թե ինչու է որոշվել հատկապես Վիեննայում հանդիպել։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման նախաձեռնողը հայկական կողմն է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Նրանք առաջարկել են հանդիպել կա՛մ Ավստրիայում, կա՛մ Շվեյցարիայում։ 2009 թվականին արդեն անհաջող բանակցություններ են եղել Ժնևում, ուստի որոշվել է Վիեննայում հանդիպել»,– ասել է Չավուշօղլուն։
Նա նաև հիշեցրել է Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցելու հրավերը։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով` հայկական կողմը դեռ չի հաստատել համաժողովին մասնակցելու հարցը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի
հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ
ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։