https://arm.sputniknews.ru/20220208/marutjani-u-dzhgvohneri-pvokharen-im-qajly-khmbakcutjuny-nvor-andamner-uni-38431987.html
Մարությանի ու «դժգոհների» փոխարեն․ «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամներ ունի
Մարությանի ու «դժգոհների» փոխարեն․ «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամներ ունի
Sputnik Արմենիա
Երևանի ավագանիում «Իմ քայլը» խմբակցության նոր ներկայացուցիչներ են նշանակվել, այդ թվում՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա թիմակիցների փոխարեն։ 08.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-08T12:08+0400
2022-02-08T12:08+0400
2022-02-08T12:11+0400
երևան
ավագանի
երևանի ավագանի
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/2034/70/20347023_0:85:1600:985_1920x0_80_0_0_77b585b6f38f393d02d75cc929c25445.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում փոփոխություններ են եղել։ Նոր մանդատներ ստացածներից շատերն էլ, դեռ չստանձնած Երևանի ավագանու անդամի պարտականությունները, հրաժարականի դիմումներ են ներկայացրել։ Երևանի ավագանու հերթական նիստին տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։Մասնավորապես, Երևանի ավագանու «Իմ քայլը » կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած անդամներ՝ Հայկ Մարությանի, Պավել Մազմանյանի, Ռուբեն Հայրապետյանի և Լիլիթ Պիպոյանի մանդատները համապատասխանաբար տրվել են դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Նաիրի Փեթակչյանին, Գայանե Խաչատրյանին, Արսեն Վերդյանին, Արտաշես Մակարյանին։ Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց. Նիկոլ ՓաշինյանԵրևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Օվսաննա Հովսեփյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Միսակ Սարգսյանը, Արտաշես Մակարյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։Երևանի ավագանու «Իմ քայլը » կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած անդամներ Օվսաննա Հովսեփյանի և Լիլիթ Կիրակոսյանի մանդատները տրվել են «Իմ քայլը » կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Մանուկյանին և Շուշաննա Սիրականյանին, սակայն նրանք դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։Լիազորությունները վաղաժամ դադարեցրած անդամներ Սերգեյ Սարգսյանի, Միսակ Սարգսյանի, Արտաշես Մակարյանի, Արմեն Մանուկյանի և Շուշաննա Սիրականյանի մանդատները տրվել են ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Միքայել Բաղդասարյանին, Աննա Ավանեսյանին, Աշոտ Առուշանյանին, Վահան Ներսիսյանին և Հեղինե Ոսկանյանին։ Վերջինը երկուսը, սակայն, դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։Նրանց մանդատները տրվել են հերթական հաջորդ թեկնածուներ Լևոն Սահակյանին և Մանուել Մարգարյանին։ Պետք է ապահովել կալանավորված անձանց մասնակցությունն ավագանիների առաջին նիստերին. ԹաթոյանԲացի այդ, Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը դադարեցրել է հանձնաժողովի նախագահի լիազորությունները և դուրս է եկել հանձնաժողովի կազմից։Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Գևորգյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է իր լիազորությունները։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2034/70/20347023_88:0:1512:1068_1920x0_80_0_0_a40cd5b48ac8037a21b4c0835a6fba6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարության «իմ քայլը» խմբակցություն
մարության «իմ քայլը» խմբակցություն
Մարությանի ու «դժգոհների» փոխարեն․ «Իմ քայլը» խմբակցությունը նոր անդամներ ունի
12:08 08.02.2022 (Թարմացված է: 12:11 08.02.2022) Երևանի ավագանիում «Իմ քայլը» խմբակցության նոր ներկայացուցիչներ են նշանակվել, այդ թվում՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա թիմակիցների փոխարեն։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում փոփոխություններ են եղել։ Նոր մանդատներ ստացածներից շատերն էլ, դեռ չստանձնած Երևանի ավագանու անդամի պարտականությունները, հրաժարականի դիմումներ են ներկայացրել։ Երևանի ավագանու հերթական նիստին տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Մասնավորապես, Երևանի ավագանու «Իմ քայլը » կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած անդամներ՝ Հայկ Մարությանի, Պավել Մազմանյանի, Ռուբեն Հայրապետյանի և Լիլիթ Պիպոյանի մանդատները համապատասխանաբար տրվել են դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Նաիրի Փեթակչյանին, Գայանե Խաչատրյանին, Արսեն Վերդյանին, Արտաշես Մակարյանին։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Օվսաննա Հովսեփյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Միսակ Սարգսյանը, Արտաշես Մակարյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։
Երևանի ավագանու «Իմ քայլը » կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած անդամներ Օվսաննա Հովսեփյանի և Լիլիթ Կիրակոսյանի մանդատները տրվել են «Իմ քայլը » կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Մանուկյանին և Շուշաննա Սիրականյանին, սակայն նրանք դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։
Լիազորությունները վաղաժամ դադարեցրած անդամներ Սերգեյ Սարգսյանի, Միսակ Սարգսյանի, Արտաշես Մակարյանի, Արմեն Մանուկյանի և Շուշաննա Սիրականյանի մանդատները տրվել են ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Միքայել Բաղդասարյանին, Աննա Ավանեսյանին, Աշոտ Առուշանյանին, Վահան Ներսիսյանին և Հեղինե Ոսկանյանին։ Վերջինը երկուսը, սակայն, դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։
Նրանց մանդատները տրվել են հերթական հաջորդ թեկնածուներ Լևոն Սահակյանին և Մանուել Մարգարյանին։
Բացի այդ, Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը դադարեցրել է հանձնաժողովի նախագահի լիազորությունները և դուրս է եկել հանձնաժողովի կազմից։
Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Գևորգյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է իր լիազորությունները։