00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակրոնն ու Զելենսկին շփվել են Կիևում. պատերազմ կլինի՞, թե՞ ոչ

© REUTERS / GLEB GARANICHՄակրոնն ու Զելենսկին
Մակրոնն ու Զելենսկին - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2022
Մակրոնն ու Զելենսկին
Բաժանորդագրվել
Վլադիմիր Պուտինի հետ 5 ժամ տևած բանակցություններից հետո Ֆրանսիայի նախագահը մեկնել է Կիև: Ներկայացնում ենք երկու պետությունների ղեկավարների հիմնական ուղերձները։
Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Զելենսկին ամփոփել են Կիևում կայացած բանակցությունների արդյունքները՝ հայտարարություններ անելով ԶԼՄ–ների համար։
Ֆրանսիայի առաջնորդն Ուկրաինայի մայրաքաղաք է մեկնել Մոսկվայից, որտեղ նա երկուշաբթի երեկոյան 5 ժամ տևած հանդիպում էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:

Կիևը պատրա՞ստ է կատարել Մինսկի համաձայնագրերը

Ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Մակրոնը լրագրողներին ասել է, որ Զելենսկին հաստատել է Մինսկի համաձայնագրերը կատարելու պատրաստակամությունը:
«Եվ շնորհակալություն եմ հայտնում, որ մեր բանակցությունների ժամանակ դուք հաստատեցիք այդ համաձայնագրերը կատարելու ձեր ցանկությունը»,–նշել է Մակրոնը՝ դիմելով Ուկրաինայի նախագահին:
Նրա խոսքով՝ Կիևը հավատարիմ է Դոնբասում հրադադարի ռեժիմի պահպանմանը:
Եթե ՌԴ-ից է կախված, ապա պատերազմ չի լինի. Սերգեյ Լավրով

«Պուտինն էսկալացիայի չի դիմի»

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Մոսկվայում նախագահ Պուտինը հավաստիացրել է, որ Ուկրաինայում էսկալացիայի նախաձեռնող չի դառնա: Մակրոնը կարևորել է այդ հանգամանքը։

«Մենք երեկ նախագահ Պուտինի հետ կարծիքներ ենք փոխանակել անվտանգության ու ռազմական հարցերի շուրջ։ Նա ինձ ասել է, որ Ուկրաինայի հակամարտության էսկալացիա չի նախաձեռնի։ Կարծում եմ՝ դա կարևոր է», — Մակրոնի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Պաշտոնական Մոսկվան բազմիցս հերքել է «ագրեսիվ գործողությունների» մեջ իրեն ուղղված մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «Ռուսաստանի ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի կողմից ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։
Ի՞նչ են ՌԴ–ին առաջարկել ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ–ն․ Լավրովը որոշ փակագծեր է բացել

Օգտակար հանդիպումներ

Ֆրանսիայի նախագահի կարծիքով` Մոսկվայում ու Կիևում կայացած բանակցություններն օգտակար էին: Նրա խոսքով՝ Պուտինի ու Զելենսկու հետ հանդիպումների ժամանակ հաջողվել է առաջընթացի հասնել տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցում: Նա նշել է, որ Ուկրաինայի հակամարտության կայուն դեէսկալացիա է ակնկալում:
«Կարծիքների փոխանակման ընթացքում ինձ հաջողվեց հասնել նրան, որ նախագահներ Պուտինն ու Զելենսկին գործելու են` խստորեն պահպանելով Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները»,– ավելացրել է Ֆրանսիայի ղեկավարը:

Իսկ Զելենսկի՞ն

Ուկրաինայի նախագահն էլ Մակրոնի հետ բանակցությունները բնութագրել է «բովանդակալից ու շատ արդյունավետ»: Նա նույնիսկ «դու»-ով է դիմել Ֆրանսիայի նախագահին։ Զելենսկին հավաստիացրել է, որ գնահատում է Մակրոնի ջանքերն ու Ուկրաինայում խաղաղության հասնելու դիրքորոշումը։
«Համոզված եմ, որ մեր բանակցությունները խթան կհանդիսանան շատ կարևոր հարցերի համար, իսկ ամենակարեւորը մեր պետության անվտանգությունն է, Եվրոպայի անվտանգությունը», – ավելացրել է Զելենսկին:
Մոսկվան գաղտնի գրություն է ստացել Վաշինգտոնից

Կիևին փող է պետք

Զելենսկին նաև ասել է, որ Ֆրանսիան 1,2 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինային մակրոֆինանսական օգնություն տրամադրելու համար, ինչը կօգնի կայունացնել տնտեսությունը։
«Մենք շատ ենք գնահատում համերաշխության նման քայլը՝ Ֆրանսիայի կողմից Ուկրաինային 1,2 մլրդ եվրո մակրոֆինանսական օգնության հատկացումը։ Դա իսկապես կօգնի կայունացնել մեր տնտեսությունը։ Դա հզոր քայլ է Ուկրաինայի տնտեսական տոկունության համար», – նշել է նա։

Եվ կրկին «նորմանդական ձևաչափը»

Ուկրաինայի նախագահը բանակցություններից հետո հույս է հայտնել, որ մոտակա ժամանակահատվածում «նորմանդական ձևաչափով» գագաթնաժողով կանցկացվի, և ավելացրել է, որ Ֆրանսիան ակտիվ դերակատարություն ունի «նորմանդական ձևաչափի» շրջանակում։

«...Մենք ակնկալում ենք, որ դեռ 2019 թվականի դեկտեմբերին փարիզյան գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` կկարողանանք առաջիկայում «նորմանդական քառյակի» առաջնորդների հաջորդ բանակցություններն անցկացնել»,– նշել է Ուկրաինայի ղեկավարը:

Ուկրաինայի շուրջ բանակցությունների այսպես կոչված «նորմանդական ձևաչափը» գոյություն ունի 2014 թվականի հունիսից: Այդ ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 70-ամյակի տոնակատարության ընթացքում Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի առաջնորդներն առաջին անգամ քննարկեցին Դոնբասի հակամարտության կարգավորումը։ Նախորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում։
Վերջին շրջանում կողմերը տարբեր մակարդակներում քննարկում են այդ ձևաչափով գործակցելու հեռանկարները։ Մակրոնը, խոսելով ձևաչափի աշխատանքի վերսկսման մասին, ավելացրել է, որ «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների քաղաքական խորհրդականների հանդիպումը կկայանա փետրվարի 10–ին Բեռլինում:
Վերջին ամիսներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն ավելի են լարվել։ Վաշինգտոնն ու Բրյուսելը հայտարարում են, որ Մոսկվան պատրաստվում է ներխուժել Ուկրաինա և այդ ֆոնին ուժեղացնում են ներկայությունը Արևելյան Եվրոպայում ու սպառնում են խստացնել հակառուսական պատժամիջոցները:
Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքներն ու հիշեցնում, որ Կիևը չի պահպանում Մինսկի համաձայնագրերը. ուկրաինական իշխանությունը շփման գծի մոտ ուժեր է կենտրոնացրել և արգելված զենքից գնդակոծում է աշխարհազորայիններին: Անցյալ տարվա վերջին Մոսկվան անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի նախագծեր փոխանցեց Բրյուսելին ու Վաշինգտոնին` պահանջելով, որ ՆԱՏՕ–ն չընդլայնվի արևելքի ուղղությամբ, սակայն, ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի, արևմտյան գործընկերներն անտեսեցին այդ պահանջը։
Պատկերացրեք` Կիևը զենքով գործողություն սկսի Ղրիմում. Պուտին
Լրահոս
0