https://arm.sputniknews.ru/20220208/hh-pashtpanutjan-nakhararn-ajcelel-e-haravajin-ughghutjamb-teghakajvats-mi-sharq-zvoramaser-38429736.html
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր
Sputnik Արմենիա
Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ 08.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-08T11:19+0400
2022-02-08T11:19+0400
2022-02-08T11:26+0400
սուրեն պապիկյան
տեսանյութ
տեսանյութեր
զորամաս
այցելություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38429290_0:1:1280:721_1920x0_80_0_0_0c085de6d541d851cb1723346ee396e0.jpg
Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր։ Տեղեկությունը հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զորամասերի սոցիալ- կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին:Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Սուրեն Պապիկյանին ներկայացվել է անհրաժեշտ դեղորայքով ապահովվածության, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցվածության մակարդակը: Պաշտպանության նախարարը զրուցել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողների հետ, առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38429290_160:0:1121:721_1920x0_80_0_0_3f2c99dc15d7f6bba84135239e830cad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարար այց զորամաս
հհ պաշտպանության նախարար այց զորամաս
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր
11:19 08.02.2022 (Թարմացված է: 11:26 08.02.2022) Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։
Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր։ Տեղեկությունը հայտնում են
ՊՆ լրատվական ծառայությունից։
Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զորամասերի սոցիալ- կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին:
Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Սուրեն Պապիկյանին ներկայացվել է անհրաժեշտ դեղորայքով ապահովվածության, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցվածության մակարդակը:
Պաշտպանության նախարարը զրուցել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողների հետ, առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթել: