https://arm.sputniknews.ru/20220208/gerinery-pahvum-en-qaghaqakan-shaheri-hamar-arevtri-npatakvov-tatvojany-galagerin-38428079.html
Գերիները պահվում են քաղաքական շահերի համար՝ առևտրի նպատակով. Թաթոյանը` Գալագերին
Գերիները պահվում են քաղաքական շահերի համար՝ առևտրի նպատակով. Թաթոյանը` Գալագերին
Sputnik Արմենիա
Դեսպան Ջոն Գալագերը բարձր է գնահատել Արման Թաթոյանի հետ համագործակցության բարձր որակը պաշտոնավարման ողջ ընթացքում։ 08.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-08T10:46+0400
2022-02-08T10:46+0400
2022-02-08T10:47+0400
արման թաթոյան
հհ միպ
մեծ բրիտանիա
դեսպան
սահման
գերի
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38427231_0:158:1600:1058_1920x0_80_0_0_9959891369c0d7e9d35446f76b194249.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջը։Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների, կալանքների չարաշահման դրսևորումների հետ և այլն: Անդրադարձ է կատարվել նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը։Հանդիպման ժամանակ կարևորվել է լրագրողների դերը խոսքի ազատության երաշխավորման և ատելության խոսքի բացառման հարցերում:Թաթոյանը կրկին շեշտել է անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու անհրաժեշտությունը։Արման Թաթոյանը նաև կարևորել է Մեծ Բրիտանիայի դերը մարդու իրավունքների պահպանման ոլորտում, ինչպես նաև համագործակցությունն այդ երկրի մարդու իրավունքների հաստատությունների հետ:Դեսպան Ջոն Գալագերն էլ իր հերթին բարձր է գնահատել Արման Թաթոյանի հետ համագործակցության բարձր որակը պաշտոնավարման ողջ ընթացքում, ինչպես նաև հայտնել հետագա համատեղ աշխատանքի պատրաստակամություն:Նշենք, որ երեկ Թաթոյանը հանդիպել էր նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
մեծ բրիտանիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38427231_89:0:1509:1065_1920x0_80_0_0_03067f754df9d38778f2d5f216a28db9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման թաթոյան, հհ միպ, մեծ բրիտանիա, դեսպան, սահման, գերի, հայաստան, ադրբեջան
արման թաթոյան, հհ միպ, մեծ բրիտանիա, դեսպան, սահման, գերի, հայաստան, ադրբեջան
Գերիները պահվում են քաղաքական շահերի համար՝ առևտրի նպատակով. Թաթոյանը` Գալագերին
10:46 08.02.2022 (Թարմացված է: 10:47 08.02.2022) Դեսպան Ջոն Գալագերը բարձր է գնահատել Արման Թաթոյանի հետ համագործակցության բարձր որակը պաշտոնավարման ողջ ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակի
ֆեյսբուքյան էջը։
Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների, կալանքների չարաշահման դրսևորումների հետ և այլն: Անդրադարձ է կատարվել նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը։
Հանդիպման ժամանակ կարևորվել է լրագրողների դերը խոսքի ազատության երաշխավորման և ատելության խոսքի բացառման հարցերում:
Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները՝ կոնկրետ օրինակներով ու փաստերով։ Ներկայացրել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը, ինչպես նաև այն, որ մարդիկ պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով:
Թաթոյանը կրկին շեշտել է անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու անհրաժեշտությունը։
Արման Թաթոյանը նաև կարևորել է Մեծ Բրիտանիայի դերը մարդու իրավունքների պահպանման ոլորտում, ինչպես նաև համագործակցությունն այդ երկրի մարդու իրավունքների հաստատությունների հետ:
Դեսպան Ջոն Գալագերն էլ իր հերթին բարձր է գնահատել Արման Թաթոյանի հետ համագործակցության բարձր որակը պաշտոնավարման ողջ ընթացքում, ինչպես նաև հայտնել հետագա համատեղ աշխատանքի պատրաստակամություն:
Նշենք, որ երեկ Թաթոյանը
հանդիպել էր նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: