00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեղորայքը մի քանի անգամ կթանկանա. ինչպե՞ս խուսափել կոլապսից

© Sputnik / Aram Nersesyan«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2022
Բաժանորդագրվել
Դեղագործության ոլորտի ներկայացուցիչները դեղերի գների բարձրացում են կանխատեսում, քանի որ հիմա արգելվում է չգրանցած դեղերի ներկրումը։ Առողջապահության նախարարությունը դեռևս չի կողմնորոշվել և քննարկումներ է անցկացնում ոլորտի ներկայացուցիչների հետ:
Հունվարի 1-ից Հայաստան այլևս չեն կարող չգրանցված դեղեր ներմուծել։ Ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ կառավարությունը պետք է երկարաձգի չգրանցած դեղերի ներմուծման թույլտվությունը։ Հակառակ դեպքում դա կհանգեցնի շուկայում դեղերի դեֆիցիտին և գների աճին:

Չգրանցված դեղերի ներմուծման որոշումը ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր 2020թ. հոկտեմբերի 3-ին՝ Արցախյան պատերազմով պայմանավորված ռազմական դրության ժամանակ։ Այնուհետև COVID-ի պատճառով այն երկարացվել էր մինչև 2021 թվականի դեկտեմբերը։

Ինչպե՞ս է դա ազդել շուկայի վրա, ի՞նչ ռիսկերի կբախվենք թույլտվության չեղարկման դեպքում։ Այս և այլ հարցերին Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատասխանել է «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը:

Շուկան միայն շահել էր

- Պարոն Վարսանյան, ի՞նչ ազդեցություն է ունեցել Հայաստանում չգրանցված դեղերի շրջանառությունը թույլատրելու վերաբերյալ կառավարության որոշումը:
- Երբ թույլատրվեց չգրանցված դեղերի ներմուծումը, շուկան միայն շահեց: Շրջանառությունը հասել էր մինչև 6 հազար անվանում դեղերի` աճելով գրեթե 2 անգամ։ 2019 թվականին Հայաստան է ներմուծվել 95 մլն դոլարի դեղ, 2020-ին` 145 մլն դոլարի, իսկ 2021 թվականին 20 %-ով ավելի, քան նախորդ տարի։ Շրջանառության մեջ գտնվող դեղերի 95%–ը ներկրվում է, տեղական արտադրությունն ապահովում է շուկայի միայն 5%–ը։
© Sputnik / Aram Nersesyan«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյան
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյան - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2022
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյան
Վերջին 2 տարում դեղերի գները նվազել են։ Օրինակ` նեյրոլեպտիկների խմբի դեղամիջոցներն էժանացել են մինչև 5 անգամ, շաքարային դիաբետի բուժման դեղերը` մինչև 4 անգամ։ Համաձայն դեղերի շրջանառության օրենսդրության՝ ներմուծման գրեթե ամբողջ ծավալի իրավունքը բաժին էր հասնում գրանցման իրավատերերին, և այլ մատակարարներից ներկրումը փաստացի անհնար էր: Մրցակցության բացակայության պայմաններում նրանք գներն անխղճորեն բարձրացնում էին:
Մյուս դրական հանգամանքը՝ չկար դեղերի նման մեծ տեսականի։
Ո՞ւր է անհետացել պարացետամոլը դեղատներից. ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանումը
- Ի՞նչ կփոխվի, եթեՀՀ կառավարությունը չերկարացնի թույլտվությունը։
- Արդեն հիմա իրավունք չունենք չգրանցված դեղեր ներկրել, սակայն դեռ գները չեն բարձրացել, քանի որ պահեստներում դեռևս կան ցածր գներով ներմուծված դեղերի պաշարներ։ Եթե զուգահեռ ներմուծումը, այնուամենայնիվ, թույլ չտան, դա կհանգեցնի դեֆիցիտի և գների անխուսափելի աճի: Ոլորտի բնականոն աշխատանքի և բնակչությանն անհրաժեշտ դեղամիջոցներով ապահովելու համար շրջանառության մեջ պետք է լինի առնվազն 10 հազար անուն դեղ։ Չգրանցած դեղերի թույլտվության ընթացքում շուկայում կար մոտ 6 հազար անուն դեղ, այն դեպքում, երբ գրանցված էր միայն 3200-3300-ը։ Շատ դեղերի գրանցման ժամկետներն ավարտվում են (ըստ օրենքի՝ Հայաստանում դեղերը գրանցվում են հինգ տարով- խմբ.), հետևաբար, դրանք ևս առաջիկայում կհայտնվեն չգրանցվածների ցանկում։
Վրաստանում պաշտոնապես գրանցված է 7 հազար դեղ, նաև թույլատրվում է ավելի քան 3000 անվանում չգրանցված դեղ ներմուծել, ԵՄ–ում և Ռուսաստանում գրանցված է 14 հազար անվանում, Բելառուսում՝ ավելի քան 8 հազար:
© Sputnik / Aram Nersesyan«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2022
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
Ներկա պահին հնարավոր չէ հստակ կանխատեսել, թե որքան կբարձրանան դեղերի գները, եթե թույլտվությունը չերկարաձգվի։ Կարող եմ ասել, որ դրանից տեղական շուկան և բնակչությունը միայն կտուժեն։ Իշխանությունները պետք է նաև հաշվի առնեն, որ մենք չենք կարող մեր շուկային վերաբերվել նույն կերպ և կրկնօրինակել նույն չափանիշները, որոնք գործում ենբազմամիլիոնանոց բնակչություն ունեցող երկրներում։
Հիմա կառավարությունը քննարկում է պարտադիր բժշկական ապահովության ներդնումը՝ առողջության նոր հարկի միջոցով, որի չափը հասնելու է ողջ բնակչության պաշտոնական եկամտի 9 %-ին: Բուժման համար նախատեսված պետական ծախսերը պետք է ավելանան 2.2 անգամ: Եթե անհրաժեշտ դեղերը հասանելի չեն լինելու, ինչո՞վ են պատրաստվում բուժել: Կստանանք պետական միջոցների հերթական անարդյունավետ վատնում:
-Ի՞նչն է խանգարում, որ անհրաժեշտ բոլոր դեղերը գրանցվեն շուկայում։
- Դեղերի գրանցումը բավականին ժամանակատար և թանկարժեք գործընթաց է։ Մոտ 5-6 տարի առաջ ՀՀ–ում գրանցված էր շուրջ 5000 անուն դեղ, սակայն ժամանակի ընթացքում շատերի գրանցման ժամկետներն ավարտվեցին, իսկ նոր դեղեր նույն չափով չէին գրանցվում: Մեկ դեղը գրանցելն արժենում է մինչև 1 250 000 դրամ։ Մեր շուկայի մասշտաբներն ու հնարավորությունները շատ իրավատերերի համար գրավիչ չեն։ Բացի այդ՝ դեղերի գրանցումն իրականացնող գործակալությունը բացառապես զբաղված է բուռն գործունեության իմիտացիայով և բյուրոկրատական քաշքշուկներ ստեղծելով, ինչն էլ վանում է շատ արտադրողների։

Չգրանցված՝ չի նշանակում անորակ

- Ինչպե՞ս է չգրանցած դեղերի թույլտվությունն ազդում ներկրվող դեղերի որակի և «սև շուկայի» վրա:
- Այս ողջ ընթացքում չի եղել անորակ դեղերի շրջանառության ոչ մի դեպք, և անվտանգության հետ կապված խնդիրներ չեն առաջացել։ Ավելին, դա ուղիղ հարվածեց «սև շուկային»։ Չգրանցված դեղերի ներմուծումը չի նշանակում ցածրորակ կամ կեղծ արտադրանքի ներկրում։ Հայաստան ներմուծվում են այն դեղերը, որոնք պաշտոնապես գրանցված են ՌԴ–ում և ԵՄ–ում, այսինքն` դրանք համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին։

Ըստ օրենքի՝ ներմուծման հավաստագիր տրամադրելու համար առողջապահության նախարարությունն ունի աշխատանքային 7 օր, որից 5 օրը հատկացվում է Դեղգործակալության եզրակացությանը: Բայց Դեղգործակալության մեր փորձագետները՝ հանուն բնակչության անվտանգության, գործը ձգում են մինչև երկու ամիս: Մինչև հաղթահարում ենք նախարարության դիմադրությունը, փոխանցում կանխավճարը մատակարարներին, կազմակերպում ներկրման գործընթացը, որը տևում է 1-ից 3 ամիս, այնուհետև 2 ամիս սպասում իրացման թույլտվության հավաստագրին, անցնում է 3-ից 5 ամիս: Օրինակ՝ սեզոնից մեկ-երկու ամիս առաջ պատվիրում ենք հակավարակային դեղեր, թույլտվությունը ստանում ենք սեզոնի ավարտից երկու ամիս անց:

Ինչ վերաբերում է «սև շուկային», նախկինում շատ էին դեպքերը, երբ դեֆիցիտ դեղերը բերվում էին մաքսանենգ ճանապարհով՝ անգամ անտեսելով քրեական պատասխանատվության սպառնալիքը: Այդ դեղերը իրացվում էին մի քանի անգամ ավելի թանկ գնով։ Այս փուլում, երբ չգրանցած դեղերի ներկրումն օրինական էր, «սև շուկայի» դերը անհամեմատ նվազել էր: Այդ մասին վկայում է նաև վերջին տարիների օրինական ներմուծման վիճակագրությունը:
- Իշխանությունները քննարկում են դեղերի համար ԱԱՀ-ի դրույքի նվազեցման կամ չեղարկման հարցը: Որքանո՞վ է դա իրական ներկայիս պայմաններում և ինչպե՞ս դա կազդի գների վրա։
- Դա հրապուրիչ է հնչում, սակայն իշխանությունները նման քայլի չեն գնա: Միայն 2021 թվականին դեղերի շուկայից պետբյուջե է մուտքագրվել շուրջ 50 մլն դոլար՝ ԱԱՀ-իհաշվին։ Բնականաբար, ԱԱՀ-իդրույքի ցածր լինելու պարագայում բնակչությունը դեղերի համարավելիքիչկվճարի։
© Sputnik / Aram Nersesyan«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2022
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
Որպեսզի ոլորտը կոլապսի մեջ չընկնի, առաջարկում ենք երկարաձգել չգրանցած կենսական դեղերի ներկրման թույլտվությունը՝ առնվազն մինչև 2025 թվականի վերջը։
2026 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ-ի տարածքում պետք է շրջանառվեն միայն այն դեղերը, որոնք անցել են ԵԱՏՄ կանոններով գրանցման կամ վերագրանցման ընթացակարգերը։ Այդ տարվանից կկարողանանք ներմուծել այն բոլոր դեղերը, որոնք պաշտոնապես գրանցված են ԵԱՏՄ-ի տարածքում։
- Ի՞նչ եք կարծում` Հայաստանում կարո՞ղ է զարգանալ դեղերի տեղական արտադրությունը։
- Հայաստանի շուկան բավական փոքր է, որպեսզի միայն այն ապահովելու համար դեղ արտադրվի: Դեղերի արտադրության համար պետք է ունենալ արտաքին շուկա: Դեղերի արտադրությունը թանկ և տեխնոլոգիատար գործընթաց է։ Որպեսզի դեղը կարողանա մրցել համաշխարհային արտադրողների համարժեք դեղերի հետ, բացի ներդրումներից և տեխնոլոգիաներից, ոչ պակաս կարևոր է պետության կշիռը:
© Sputnik / Aram Nersesyan«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյան
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյան - Sputnik Արմենիա
1/6
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյան
© Sputnik / Aram Nersesyan«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ - Sputnik Արմենիա
2/6
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
© Sputnik / Aram Nersesyan«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ - Sputnik Արմենիա
3/6
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
© Sputnik / Aram Nersesyan«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ - Sputnik Արմենիա
4/6
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
© Sputnik / Aram Nersesyan«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ - Sputnik Արմենիա
5/6
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
© Sputnik / Aram Nersesyan«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ - Sputnik Արմենիա
6/6
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
1/6
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյան
2/6
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
3/6
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
4/6
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
5/6
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
6/6
«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության պահեստ
Տեղական պաշտոնյաները սիրում են հանդես գալ տեղական արտադրության հեռանկարների մասին բարձրագոչ հայտարարություններով: Գերադասելի կլիներ՝ իրենց գործողություններով և անգործությամբ չբարդացնեին և չթանկացնեին կենսական դեղերի հասանելիությունը:
Լրահոս
0