https://arm.sputniknews.ru/20220208/da-irenc-erkrin-verabervogh-hajtararutjun-e-hh-azh-pvokhkhvosnaky-lukashenkvoji-asatsi-masin-38442786.html
Դա իրենց երկրին վերաբերող հայտարարություն է. ՀՀ ԱԺ փոխխոսնակը` Լուկաշենկոյի ասածի մասին
Դա իրենց երկրին վերաբերող հայտարարություն է. ՀՀ ԱԺ փոխխոսնակը` Լուկաշենկոյի ասածի մասին
Sputnik Արմենիա
ԱԺ փոխնախագահը նաև վստահեցրեց, որ Հայաստանում որևէ միության միավորվելու հարց չի քննարկվում։ 08.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-08T15:37+0400
2022-02-08T15:37+0400
2022-02-08T15:39+0400
ալեքսանդր լուկաշենկո
հայաստան
հակոբ արշակյան
բելառուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34769344_0:55:1052:647_1920x0_80_0_0_63b91647bd2780a8d13bc6e4fa1fefa5.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik․ Հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մենք շատ սերտ բարեկամական կապեր ունենք, և որևէ հայտարարություն չի կարող ազդել այդ ժողովուրդների բարեկամության վրա։ Այս մասին այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը` մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը` Հայաստանի ապագայի վերաբերյալ։ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ համակարծիք է այսօր ԱԳՆ–ի տարածած հայտարարության հետ։ԱԺ փոխնախագահը նաև վստահեցրեց, որ Հայաստանում որևէ միության միավորվելու հարց չի քննարկվում։Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման հարցին, մասնավորապես, նշել էր. «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ»։ՀՀ արտգործնախարարությունն այսօր անդրադարձել է Բելառուսի նախագահի՝ Հայաստանի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությանը։Նշվել էր, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34769344_58:0:994:702_1920x0_80_0_0_4fc8cf2dbed59e32a03e37c4df89d344.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր լուկաշենկո, հայաստան, հակոբ արշակյան, բելառուս
ալեքսանդր լուկաշենկո, հայաստան, հակոբ արշակյան, բելառուս
Դա իրենց երկրին վերաբերող հայտարարություն է. ՀՀ ԱԺ փոխխոսնակը` Լուկաշենկոյի ասածի մասին
15:37 08.02.2022 (Թարմացված է: 15:39 08.02.2022) ԱԺ փոխնախագահը նաև վստահեցրեց, որ Հայաստանում որևէ միության միավորվելու հարց չի քննարկվում։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik․ Հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մենք շատ սերտ բարեկամական կապեր ունենք, և որևէ հայտարարություն չի կարող ազդել այդ ժողովուրդների բարեկամության վրա։ Այս մասին այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը` մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը` Հայաստանի ապագայի վերաբերյալ։
ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ համակարծիք է այսօր ԱԳՆ–ի տարածած
հայտարարության հետ։
«Ես չեմ ցանկանում նման հայտարարություններին արձագանքել, տարբեր ժամանակներում այդ կարգի հայտարարություններ եղել են։ Դրանք իրենց երկրի ներքաղաքական հարցերին վերաբերող հայտարարություններ են։ Հայաստանում որևէ կերպ նման հարցեր չեն քննարկվում»,– ասաց Արշակյանը։
ԱԺ փոխնախագահը նաև վստահեցրեց, որ Հայաստանում որևէ միության միավորվելու հարց չի քննարկվում։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման հարցին, մասնավորապես, նշել էր. «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ»։
ՀՀ արտգործնախարարությունն այսօր
անդրադարձել է Բելառուսի նախագահի՝ Հայաստանի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությանը։
Նշվել էր, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ։