00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անօրինականությունը Նիկոլից ենք սովորել․ քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհը

© Sputnik / Petros LagesyanՎարդենիսի մուտքը
Վարդենիսի մուտքը - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2022
Բաժանորդագրվել
Ըստ վարչական դատարանի որոշման` ավագանին մեկ ամիս անց նորից պետք է Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրի:
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik․ Լարված իրավիճակ է Մարտունի-Վարդենիս ճանապարհին։ Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանին տալ համայնքապետի աշխատասենյակի բանալին և կնիքը:Նրանք ի նշան բողոքի փակել են ճանապարհը։ Ցուցարարների խոսքով՝ ճանապարհը բաց է միայն շտապօգնության և ռազմական մեքենաների համար, մյուսների համար ճանապարհը չի բացվելու:

Ոստիկանների դիտարկմանը, թե քաղաքացիներն անօրինական են ճանապարհ փակել, ցուրարարներից մեկն արձագանքեց. «Անօրինականությունը Նիկոլից ենք սովորել»։

Ասում են՝ «ընտրություն են դրել», մարդը անցել է, թող նշանակովի լիներ՝ չանցներ։
Ցուցարարները շեշտում են, որ միակ աշխատող մարդը Ահարոն Խաչատրյանն է ու նա կարող է Վարդենիս խոշորացված համայնքի համար սրտացավ աշխատել։
Նրանք սպասում են, որ գոնե մեկ պատգամավոր կգա, որին իրենք ձայն են տվել, ու իրենց կողքին կլինի։ Քաղաքացիները երաշխիքներ են ուզում, որ մեկ ամիս անց նույն ձևով չի շահարկվելու ավագանու նիստի որոշումը։
Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին և կնիքն անհետացել են
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Վարդենիս խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիսը»՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, և մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։
«Միասնական Վարդենիսի» առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, և նա կալանավորվեց։
Դրանից հետո ավագանու ընդդիմադիր անդամներին հաջողվել էր նիստ հրավիրել և համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: Նիստին ՔՊ-ականները չեն մասնակցել:
Եթե պատիվ ունեք. Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուն առաջարկում է գնալ նոր ընտրության
Նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարչական դատարան էր դիմել և պահանջել չեղյալ հայտարարել Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստի արդյունքները:
Դատարանը մասնակի բավարարել էր հայցը և չեղյալ հայտարարել համայնքապետի ընտրության արդյունքները:
Ավագանին մեկ ամիս անց նորից պետք է համայնքապետ ընտրի:
Լրահոս
0