https://arm.sputniknews.ru/20220207/vovqer-ev-inchpes-en-odanavakajanum-dimavvorel-baqvic-ajsor-veradardzats-haj-gerinerin-38398773.html
Ովքեր և ինչպես են դիմավորել Բաքվից այսօր վերադարձած հայ ռազմագերիներին. տեսանյութ
Ովքեր և ինչպես են դիմավորել Բաքվից այսօր վերադարձած հայ ռազմագերիներին. տեսանյութ
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իր խոսքում բարձր է գնահատել այս հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդրի հարցում ցուցաբերված աջակցությունը։ 07.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-07T15:33+0400
2022-02-07T15:33+0400
2022-02-07T16:12+0400
տեսանյութեր
տեսանյութ
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
բաքու
ֆրանսիա
շառլ միշել
անն լույո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/07/38398464_0:0:1280:720_1920x0_80_0_0_1b3e0fdc5fc58855e7ab4e800871e057.jpg
Ադրբեջանից այսօր Հայաստան տեղափոխող ռազմագերիների ինքնաթիռը Ֆրանսիական կառավարության և ԵՄ պատվիրակության կողմից օդանավակայանում դիմավորել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Հայտնել էինք, որ Ֆրանսիական կառավարության և ԵՄ միջնորդությամբ այսօր ութ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Նրանք են`Հիշեցնենք` գերիների վերադարձը տեղի է ունեցել փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։Մինչ այս` 2021–ի դեկտեմբերի 29–ին, Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Բոլորը նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից էին։Դրանից առաջ` 2021թ–ի դեկտեմբերի 4-ին, Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։Նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքն էլ կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
բաքու
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/07/38398464_309:0:1269:720_1920x0_80_0_0_51ef77387e341692b900fcd9edde73f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու գերի վերադարձ հայ տեսանյութ video
բաքու գերի վերադարձ հայ տեսանյութ video
Ովքեր և ինչպես են դիմավորել Բաքվից այսօր վերադարձած հայ ռազմագերիներին. տեսանյութ
15:33 07.02.2022 (Թարմացված է: 16:12 07.02.2022) ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իր խոսքում բարձր է գնահատել այս հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդրի հարցում ցուցաբերված աջակցությունը։
Ադրբեջանից այսօր Հայաստան տեղափոխող ռազմագերիների ինքնաթիռը Ֆրանսիական կառավարության և ԵՄ պատվիրակության կողմից օդանավակայանում դիմավորել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայտնել էինք, որ Ֆրանսիական կառավարության և ԵՄ միջնորդությամբ այսօր ութ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Նրանք են`
«Ներկաներին ողջունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, որն իր խոսքում բարձր գնահատեց այս հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդրի հարցում ցուցաբերած աջակցությունը»,–ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` գերիների վերադարձը տեղի է ունեցել
փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Մինչ այս` 2021–ի դեկտեմբերի 29–ին, Հունգարիայի կառավարության միջնորդությամբ
5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Բոլորը
նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից էին։
Դրանից առաջ` 2021թ–ի դեկտեմբերի 4-ին, Ադրբեջանը
Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։
Նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները
հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Արդյունքում հայկական կողմը
2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց
12 հայ զինծառայողի գերեվարման և
մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ
կրակը դադարեցվեց։
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ
գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ
Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է, իր խոսքն էլ կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։