https://arm.sputniknews.ru/20220207/shnorhakalutjun-fransiaci-zinvornerin-makroni-grarumy-veradardzats-8-haj-gerineri-masin-38397633.html
Շնորհակալություն ֆրանսիացի զինվորներին. Մակրոնի գրառումը` վերադարձած 8 հայ գերիների մասին
Շնորհակալություն ֆրանսիացի զինվորներին. Մակրոնի գրառումը` վերադարձած 8 հայ գերիների մասին
Sputnik Արմենիա
Մակրոնը հրապարակել է նաև ֆրանսիական ռազմատրանսպորտային օդանավի լուսանկարը, որով էլ հայ գերիները վերադարձել են հայրենիք։ 07.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-07T15:04+0400
2022-02-07T15:04+0400
2022-02-07T15:06+0400
գերի
էմանուել մակրոն
հայ գերիներ, անհետ կորածներ
ֆրանսիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/0a/01/24702375_0:0:1600:900_1920x0_80_0_0_09a1074a95e12daac9fb4d61cc00cb92.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին և զինվորներին, որոնք ներգրավված են եղել Ադրբեջանից հայ 8 գերիների վերադարձման գործողություններում։ Մակրոնը թվիթերյան իր էջում է գրառում արել` անդրադառնալով այսօր վերադարձած 8 գերիների դեպքին։«Ձերբակալված ութ հայեր ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխվել Երևան։ Նրանք իրենց ընտանիքներ կվերադառնան, որոնցից մի քանի ամիս է` բաժանվել էին»,–գրել է նա։Նշենք, որ Մակրոնը հրապարակել է նաև ֆրանսիական ռազմատրանսպորտային օդանավի լուսանկարը, որով էլ հայ գերիները վերադարձել են հայրենիք։Հայտնել էինք, որ ադրբեջանական ԶԼՄ–ների փոխանցմամբ` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի։ Փաստը հաստատել էր Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը` մանրամասնելով, որ նրանց մի մասը զինծառայողներ են, որոնք գերեվարվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ։ Որոշ ժամանկ անց ՀՀ ԱԳՆ–ի խոսնակ Վահան Հունանյանը հրապարակել էր այսօր Բաքվի տված 8 հայ գերիների անունները։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/0a/01/24702375_199:0:1399:900_1920x0_80_0_0_2e627e10bea957d9b55e25121a35e263.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, էմանուել մակրոն, հայ գերիներ, անհետ կորածներ, ֆրանսիա
գերի, էմանուել մակրոն, հայ գերիներ, անհետ կորածներ, ֆրանսիա
Շնորհակալություն ֆրանսիացի զինվորներին. Մակրոնի գրառումը` վերադարձած 8 հայ գերիների մասին
15:04 07.02.2022 (Թարմացված է: 15:06 07.02.2022) Մակրոնը հրապարակել է նաև ֆրանսիական ռազմատրանսպորտային օդանավի լուսանկարը, որով էլ հայ գերիները վերադարձել են հայրենիք։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին և զինվորներին, որոնք ներգրավված են եղել Ադրբեջանից հայ 8 գերիների վերադարձման գործողություններում։ Մակրոնը
թվիթերյան իր էջում է գրառում արել` անդրադառնալով այսօր վերադարձած 8 գերիների դեպքին։
«Ձերբակալված ութ հայեր ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխվել Երևան։ Նրանք իրենց ընտանիքներ կվերադառնան, որոնցից մի քանի ամիս է` բաժանվել էին»,–գրել է նա։
Նշենք, որ Մակրոնը հրապարակել է նաև ֆրանսիական ռազմատրանսպորտային օդանավի լուսանկարը, որով էլ հայ գերիները վերադարձել են հայրենիք։
Հայտնել էինք, որ ադրբեջանական ԶԼՄ–ների փոխանցմամբ` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի։ Փաստը հաստատել էր Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը` մանրամասնելով, որ նրանց մի մասը զինծառայողներ են, որոնք գերեվարվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ։
Որոշ ժամանկ անց ՀՀ ԱԳՆ–ի խոսնակ Վահան Հունանյանը հրապարակել էր այսօր Բաքվի տված
8 հայ գերիների անունները։