00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարունակում են բողոքել ԱՊՊԱ–ի թանկացման դեմ. ի՞նչ նոր պահանջ ունեն վարորդները

© Sputnik / Aram NersesyanՎարորդների բողոքի ակցիան ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման Կենտրոնական բանկի մոտ (3 փետրվարի, 2022թ). Երևան
Վարորդների բողոքի ակցիան ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման Կենտրոնական բանկի մոտ (3 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Բաժանորդագրվել
Վարորդները շեշտում են, որ եթե իրենց խնդրի լուծումն առաջիկայում չտրվի` խաղաղ ակցիաները կարող են վերածվել նաև անհնազանդության ակցիաների։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Երևանի կենտրոնում կրկին մեկնարկել է ԱՊՊԱ–ի թանկացման դեմ բողոքի ակցիան։
Այս անգամ վարորդները հավաքվել են Շահումյան հրապարակի մոտ, որտեղից նրանք երթով շարժվելու են դեպի Հայաստանի ապահովագրական բյուրո։
Պահանջը շարունակում է նույնը մնալ` չեղարկել ԱՊՊԱ–ի թանկացումները։
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են բերման ենթարկված ցուցարարներին
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում պահում էին` «ԱՊՊԱ–ն չի թանկանալու», «Վերանայեք բոնուս–մալուս...» գրությամբ պաստառներ։
«Մենք այսօր երթով շարժելու ենք դեպի ԱՊՊԱ բյուրո, ոստիկանության հետ ամեն ինչ համաձայնեցված է, ինչպես նախորդ անգամ։ Այնտեղ արդեն կներկայացնենք մեր պահանջները։ Մեր պահաջների մեջ ավելացել է ևս մեկ կետ` ԱՊՊԱ բյուրոյի պետի հրաժարականը (գործադիր տնօրեն՝ Վաղինակ Եղիազարյան - խմբ.)։ Երրորդ կետի մասին մի փոքր ավելի ուշ կխոսենք»,– նշեց ակցիայի մասնակից վարորդներից Արտուշ Մաթևոսյանը։
Նա հավելեց, որ քայլեր անելուց առաջ արդյունք են ակնկալում, գնալու են մինչև վերջ ու իրենց բողոքները շարունակական են լինելու։ ԱՊՊԱ բյուրոյի ղեկավարի հրաժարականը պահանջում են, քանի որ հույս ունեն, որ կգա մեկը, ով կլսի իրենց, կհասկանա բողոքներն ու խնդիրները։
Վարորդը նաև շեշտեց, որ առաջիկայում, եթե իրենց խաղաղ բողոքներն արդյունք չտան, ապա դրանք կվերածվեն անհնազանդության ակցիաների։
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ընդգծեց, որ իրենք 3000 դրամով թանկացման պատճառով չեն բողոքում, այլ իրենք ավելի առաջ են նայում։
«Տարիներ շարունակ մեքենա եմ վարում և մինչ օրս վթար չեմ ունեցել, սակայն եթե լինի նման բան, ապա այն կթանկանար։ Վերջերս մերկասառույց էր ճանապարհին, ու մեքենաս մի պահ չկարողացա կառավարել, սակայն, բարեբախտաբար, վթար չեղավ։ Եթե լիներ ու հարվածեի որևէ թանկարժեք մեքենայի, իմ ԱՊՊԱ–ն ավելի շատ կթանկանար։ Եթե 1 մլն–ից ավելի լիներ փոխհատուցումը` կթանկանար 300 տոկոսով։ Ինչի համար ես այդքան գումար պետք է վճարեմ»,– նշեց վարորդը։
Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ապահովագրողների բյուրո, որի ընթացքում նրանք «վուվուզելներով» ազդանշաններ էին տալիս` այսպիսով արտահայտելով իրենց բողոքը։
Մեքենաները եղել են առանց համարանիշների, վարորդները` առանց վկայականի. խախտումներ մարզերում
«Այսօրվանից արդեն թանկացումներն ուժի մեջ են մտել, մյուս փուլն էլ մարտի 1-ից է լինելու։ Այսօր եկել ենք Ապահովագրողների բյուրո, փորձելու ենք նրանց հետ կառուցողական զրույց ունենալ։ Մենք, եթե 10 օր առաջվանից աղմուկ չբարձրացնեինք այս թեմայով, շատերն այսօր արթնանալու էին ու չիմանային, որ ԱՊՊԱ–ն թանկացել է։ Թաքուն օրենքներ չպետք է մշակեն ու ուժի մեջ մտնեն»,– նշեց ակցիայի մասնակիցներից Արտակ Խաչատուրովը, որը նաև փաստաբան է։
Նա ընդգծեց, որ ակցիաներից մեկը հնարավոր է անցկացնեն Ճանապարհային ոստիկանությունում։
Հիշեցնենք` հունվարի 31-ին, այնուհետև փետրվարի 3-ին վարորդները ավտոերթեր են իրականացրել։ Նրանք իրենց բողոքներն արտահայտել են Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Կենտրոնական բանկի մոտ։
Նշենք, որ Ապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ–ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:
Լրահոս
0