00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մութ պատմություն. մանկապարտեզում երեխային խոշտանգե՞լ են, թե երկրից գնալու խնդիր է լուծվում

© Sputnik / Andranik GhazaryanՄանկապարտեզ
Մանկապարտեզ - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Մանկապարտեզ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երևանի մանկապարտեզներից մեկի շուրջ պտտվող լուրերը չեն դադարում։ Ծնողները չեն հավատում, որ երեխաներից մեկին ստիպել են կղանք և խոտ ուտել` իրենց վարկածը ներկայացնելով։ Իսկ իրավապաշտպանն այլ բան է ասում` հերքելով շրջանառվող վարկածը։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik, Կարինե Հարությունյան. Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի հանդեպ բռնության դեպքի մասին աղմուկը չի դադարում։ Սոցցանցերում տարբեր քննարկումներ են գնում, և մարդիկ «դատում» են կողմերից մեկին` անտեսելով երեխաների շահը։ Իսկ դեպքի մասին հայտնի է միայն, որ ազգությամբ հայ մի կին ոստիկանություն հաղորդում է տվել, թե 2019թ. մարտից մինչև 2021թ. հոկտեմբերի 14-ն իր դստերը 2 դայակ և դաստիարակը, հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելը, խմբի երեխաների միջոցով պարբերաբար խոշտանգումների են ենթարկել` երկաթյա տաք խաղալիքով այրել են կրծքավանդակը, ստիպել են հող, խոտ, կղանք ուտել։ Sputnik Արմենիան փորձել է դեպքի վերաբերյալ մանրամասներ հավաքագրել` զրուցելով կողմերի հետ։

Քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարել մանկապարտեզում

Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ թիվ 124 մանկապարտեզում ուսումնասիրություն են արել, քանի որ ծնողը բռնության մասին հայտարարություն է արել։ Սակայն ծնողը նաև ոստիկանություն է դիմել, իսկ ոստիկանությունը գործին ընթացք է տվել, այդ պատճառով այլ մանրամասներ չեն կարող հայտնել։
«Մենք մեր ձեռքի տակ ունեցած նյութերը փոխանցել ենք ոստիկանությանը` քաղաքապետարանն իր գործառույթներն արել է։ Հիմա պետք է ոստիկանության գործիքակազմով հստակ պարզվի, թե ինչի մասին է խոսքը, իրականում ինչ տերմինի հետ գործ ունենք»,– ասացին լրատվական վարչությունից։
Քաղաքապետարանից հավելեցին նաև, որ նախկինում վերոհիշյալ մանկապարտեզի առնչությամբ որևէ խնդրահարույց դեպք, որն առնչվել է ծնողներ–աշխատակազմ միջանձնային հարաբերություններին, չի եղել։

Ի՞նչ են պատմում մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները

Աննա Դարպասյանը, որի երեխան նույն խմբից է, ինչ բռնության մասին հաղորդում ներկայացրած կնոջ երեխան, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ մանկապարտեզի 40 ծնող էլ իրենց հերթին են ցուցմունք տվել ոստիկանությունում։ Ծնողներն ի օգուտ դայակների և դաստիարակի են խոսել` ասելով, որ իրենց երեխաները երբեք մանկապարտեզում վատ վերաբերմունքի չեն արժանացել։

«Բոլոր ծնողներն են վրդովված, քանի որ հաղորդում ներկայացված դայակի դեմ մեղադրանքներն անհիմն են։ Բացի այդ, կինը նաև մեր բալիկներին է մեղադրում` ասելով, որ նրանք էլ ներկա են եղել իր երեխային հող և կղանք կերակրելու պրոցեսին։ Իմ բալիկը 3-րդ տարին է, ինչ այդ մանկապարտեզ է հաճախում, ես որևէ դժգոհություն չունեմ` բոլորը սրտացավ են»,–ասում է Դարպասյանը։

Նրա խոսքով` բոլոր ծնողները հակված են մտածելու, որ բողոք ներկայացրած կինն այս կերպ փորձում է այլ հարց լուծել` երեխաներին երկրից Գերմանիա տեղափոխել, քանի որ ամուսնալուծվել է։ Դարպասյանը նշում է` նույն վարչական շրջանում են ապրում, և այդ կնոջ հարևաններն էլ են նույնն ասել։ Բացի այդ, Դարպասյանի խոսքով`դայակը, որի դեմ էլ գլխավորապես բողոք է ներկայացվել, երկրորդ հերթով է մանկապարտեզում աշխատում, իսկ կինն իր երեխային ժամը 13-ին է միշտ վերցրել մանկապարտեզից։ Այսինքն` դայակն ու այդ երեխան գրեթե նորմալ չեն էլ շփվել։
«Չնայած մեր երեխաները նույն խմբից էին, սակայն մենք էլ երբեք չենք շփվել, քանի որ այդ կինը խուսափում էր շփումներից։ Մեզ համար միայն մեկ բան է տարօրինակ` եթե երեխայի հանդեպ մի քանի ամիս բռնություն են կիրառել, ինչո՞ւ է մայրն այդքան ժամանակ լռել։ Բացի այդ, նա երեխային 2021-ի հոկտեմբերից այլևս չի բերում մանկապարտեզ, ինչո՞ւ է հիմա հաղորդում ներկայացրել»,–ասում է Դարպասյանը։
Մեկ այլ ծնող էլ` Զոյա Կոստանյանը, որի երեխան նույնպես հաղորդում տված կնոջ երեխայի խմբից է նախկինում եղել (հիմա ավագ խումբ է տեղափոխվել), ասում է, որ սա մի տարօրինակ պատմություն է։ Վերջինս նույնպես երբեք չի շփվել հաղորդում ներկայացրած կնոջ հետ, քանի որ նա երբեք չի մասնակցել միջոցառումներին։
«Իմ 2 երեխաներն այս մանկապարտեզ են հաճախում, և այնքան գոհ եմ, որ երրորդ բալիկն ունենալու դեպքում նորից այս մանկապարտեզ եմ տանելու։ Երեխա ունեցողը լավ գիտի, որ եթե երեխային բռնության են ենթարկում մանկապարտեզում, ապա նա այլևս չի ուզում հաճախել մանկապարտեզ, լալիս է մանկապարտեզ հասնելուն պես, բայց նման բան չի եղել։ Այստեղ մութ մի բան կա,–ասում է նա ու հավելում` իրենք ծնողներով ամեն ինչ կանեն, որ արդարությունը պարզվի,–այստեղ նաև մեր ու մեր երեխաների հարցը կա»։
Հավելենք, որ մանկապարտեզի հասանելի հեռախոսահամարներին պատասխանող չեղավ։ Տեղյակ ենք միայն, որ մանկապարտեզը շարունակում է իր բնականոն աշխատանքը։

Իրավապաշտպանը հերքում է երեխային երկրից փախցնելու լուրերը

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դեպքի առնչությամբ տեղեկություններ ունի «առաջին ձեռքից». երեխայի մայրը զրուցել է նրա հետ։ Մելիքյանը հայտնում է, որ երեխայի մայրը 2 ամիս առաջ ու նաև 2 օր առաջ է կապ հաստատել իր հետ ու պնդել` երեխային երկրից դուրս տանելու մտադրություն չունի։

«Նա ասել է, որ որևէ քայլ չի կատարվել երեխային երկրից դուրս տանելու ուղղությամբ։ Բացի այդ, մայրը շահագրգռված չի եղել քրգործի հանգամանքների հրապարակայնացմամբ»,–ասում է Մելիքյանը։

Հարցն այն է, որ երեխայի ծնողներն ամուսնալուծված են, հայրը հիմա ՀՀ–ում չի ապրում և փորձում է դատական կարգով երեխաների խնամակալությունը մորից վերցնել։ Ըստ Մելիքյանի` քանի որ կինը պակիստանցի ամուսնու հետ դատական վեճերի մեջ է, մտավախություն ունի, որ կարող էր դատարանն իր ձեռքից վերցնել երեխաներին, եթե այս մասին բարձրաձայներ։ Իրավապաշտպանը վստահեցնում է, որ կինն այս հարցը բարձրացրել է ավելի շուտ, սակայն, ինչպես նշեցինք, չի ցանկացել, որ այն հրապարակային դառնա։ Մասնավորապես, Մելիքյանին երեխայի մայրը հայտնել է, որ 2021-ի նոյեմբեր-դեկտեմբերին է ոստիկանություն դիմել, իսկ դրանից առաջ էլ քաղաքապետարանին է տեղեկացրել խնդրի մասին։
Հավելենք, որ հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը, որը կատարվել է առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։
ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը մերժվել է։ Դայակի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։
«Կապի մեջ ենք ծնողի հետ»․ ՄԻՊ-ն այցելել է մանկապարտեզ, որտեղ ճնշել են երեխային
Լրահոս
0