https://arm.sputniknews.ru/20220207/linel-hh-nakhagah-angliakan-taguhu-kargavitshakvov-nmanutjunnern-u-tarberutjunnery-38406491.html
Լինել ՀՀ նախագահ «անգլիական թագուհու» կարգավիճակով. նմանություններն ու տարբերությունները
Լինել ՀՀ նախագահ «անգլիական թագուհու» կարգավիճակով. նմանություններն ու տարբերությունները
Sputnik Արմենիա
Եկեք անկեղծ լինենք։ Մինչ հայաստանցիների աշխույժ քննարկման առարկան է դարձել «անգլիական թագուհու» կարգավիճակ ունեցող նախագահի թեման, ողջ աշխարհի ուշադրության... 07.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-07T22:51+0400
2022-02-07T22:51+0400
2022-02-07T23:40+0400
5 րոպե դուլյանի հետ
անգլիա
մեծ բրիտանիա
թագուհի
եղիսաբեթ 2-րդ
արմեն սարգսյան
հայաստան
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/1264/68/12646859_0:56:1200:731_1920x0_80_0_0_92faeb54af4ba05d0f3056fa9c10d9de.jpg
Ո՞րն է գերադասելի՝ լինել նախագահ «անգլիական թագուհու» կարգավիճակո՞վ, թե՞ իսկական անգլիական թագուհի
Sputnik Արմենիա
Ո՞րն է գերադասելի՝ լինել նախագահ «անգլիական թագուհու» կարգավիճակո՞վ, թե՞ իսկական անգլիական թագուհի
Կատակ բան չէ՝ 95-ամյա այդ կինը, որը բոլոր նախորդներից ավելի երկար է նստած գահին, անցած կիրակի նշեց իր գահակալության պլատինե հոբելյանը՝ 70-ամյակը։Ոմանք պնդում են՝ տոնելու առիթ չկա. հենց նրա օրոք քանդվեց Բրիտանական հզոր կայսրությունը։ Ընդդիմախոսները հակադարձում են՝ բայց չէ՞ որ մի քանի կայսրություն է քանդվել այդ ընթացքում, ընդ որում, դրանց փլուզումը, ինչպես օրինակ Հարավսլավիայում, ուղեկցվել է պատերազմներով ու ավերածություններով։ Եվ ընդհանրապես, ի՞նչ կարող էր անել Եղիսաբեթ երկրորդն այն դեպքում, երբ նրա կարգավիճակը բոլորովին չի տարբերվում Հայաստանի նախագահի կարգավիճակից։Այնուամենայնիվ, երևի չարժե խորանալ, թե չէ տարբերություններն ակնհայտ կդառնան։ Ընդամենը մեկ-երկու օրինակ։ Համաձայնե՛ք, շատ դժվար, գրեթե անհնար է պատկերացնել, որ թագուհին երբևէ կապեր ունենա որևէ քաղաքական ուժի հետ։ Ու թեև Հայաստանի Սահմանադրությունն էլ ամրագրում է, որ նախագահը պետք է անկուսակցական լինի, պարզվում է, որ մինչև ամենավերջերս նա երկար տարիներ հայտնի կուսակցության անդամ է եղել։ Բայց լավ, եթե համոզված եք, որ միանգամայն նորմալ է, երբ մարդ մի գիշերում հրաժարվում է տարիներ շարունակ իր դավանած քաղաքական գաղափարներից հանուն շատ որոշակի պաշտոնի, չեմ վիճի, ինչպես չեմ վիճի նաև առաջին նախագահի հետ, որը նման մարդկանց վարքագծին շատ կոնկրետ ու դիպուկ բնորոշում է տվել։Մեկ այլ տարբերություն։ Դժվար թե որևէ մեկը կասկածի, որ նոր նախագահը, որի թեկնածությունն առաջարկել է իշխող ուժը, երբևէ լուրջ տարաձայնություն կարող է ունենալ այդ ուժի հետ՝ մանավանդ այն բանից հետո, երբ վարչապետը միանշանակ կարծիք է հայտնել. նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության, Ազգային ժողովի մեծամասնության հետ, և իշխանական բուրգի ներսում հակադիր շարժումներ չպետք է լինեն։Առաջին հայացքից թագուհու կամ թագավորի կարգավիճակը շահեկանորեն տարբերվում է վարչապետի կարգավիճակից՝ պատասխանատվություն չկա։ Այդքան միանշանակ չէի ասի. նայած՝ ինչ վարչապետ և ինչ թագավոր։ Չէ՞ որ բոլորիս աչքի առջև է վերջին պատերազմը, երբ պարտված երկրի վարչապետի մտքով անգամ չանցավ, որ նման աղետալի իրավիճակում ամենաազնիվ ելքը հրաժարականն է։ Այնինչ պատմաբանները պնդում են, որ դեռ 1783 թվականին, երբ արդեն պարզ էր, որ Բրիտանիան կորցրել է իր կարևորագույն գաղութը Ամերիկայում, որտեղ նոր անկախ պետություն է հռչակվել, թագավոր Ջորջ Երրորդը գրառումներ էր արել, որոնցից պարզ երևում է, որ նա գիտակցում է իր պատասխանատվությունն ու մեղավորությունը և մտադիր է հրաժարվել գահից։ Եվ միայն մերձավորներն են նրան համոզել՝ ախր ի՞նչ մեղք կարող է ունենալ թագավորը, որը լիազորություն էլ չունի։Եվ քանի որ Եղիսաբեթ երկրորդից անցանք անգլիացի միապետերին, թույլ տվեք պատմել մի դրվագ, որը կապված է մեկ այլ թագավորի, Էդուարդ Առաջինի հետ։ 1301 թվական... Էդուարդ Առաջինը, մի շարք հաղթանակներ տանելով Ուելսում, հավաքում է տեղի վերնախավին և պահանջում ընդունել Անգլիայի տիրապետությունը։ Ուելսցիները, որոնք շոտլանդացիների նման մեծ վերապահումներով էին վերաբերվում անգլիացիների նկրտումներին, պայման են դնում՝ կենթարկվենք, բայց մեր ղեկավարը պետք է լինի մի մարդ, որը ծնված լինի հենց Ուելսում և ոչ մի բառ չիմանա անգլերեն... Անգլիայի թագավորն անմիջապես համաձայնում է, ստորագրում է համապատասխան պայմանագիրը և հրամայում ներս բերել իր նորածին որդուն, որը մի քանի օր առաջ էր լույս աշխարհ եկել հենց այնտեղ՝ Ուելսի Կորնարվոն դղյակում... «Ահա ձեր ուզած մարդը՝ նա ծնվել է Ուելսում և ընդհանրապես ոչ մի բառ չգիտի անգլերեն»։
https://arm.sputniknews.ru/20220125/inchu-heracav-hajastani-nakhagahy-armen-sargsjani-karibjan-tshgnazhamy-37970414.html
անգլիա
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1264/68/12646859_68:0:1133:799_1920x0_80_0_0_47b854085fd1866d0475a19357061553.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
5 րոպե դուլյանի հետ, անգլիա, մեծ բրիտանիա, թագուհի, եղիսաբեթ 2-րդ, արմեն սարգսյան, հայաստան, նախագահ
5 րոպե դուլյանի հետ, անգլիա, մեծ բրիտանիա, թագուհի, եղիսաբեթ 2-րդ, արմեն սարգսյան, հայաստան, նախագահ
Լինել ՀՀ նախագահ «անգլիական թագուհու» կարգավիճակով. նմանություններն ու տարբերությունները
22:51 07.02.2022 (Թարմացված է: 23:40 07.02.2022) Եկեք անկեղծ լինենք։ Մինչ հայաստանցիների աշխույժ քննարկման առարկան է դարձել «անգլիական թագուհու» կարգավիճակ ունեցող նախագահի թեման, ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, այսպես ասած, իսկական անգլիական թագուհին՝ Եղիսաբեթ Երկրորդը։
Կատակ բան չէ՝ 95-ամյա այդ կինը, որը բոլոր նախորդներից ավելի երկար է նստած գահին, անցած կիրակի նշեց իր գահակալության պլատինե հոբելյանը՝ 70-ամյակը։
Ոմանք պնդում են՝ տոնելու առիթ չկա. հենց նրա օրոք քանդվեց Բրիտանական հզոր կայսրությունը։ Ընդդիմախոսները հակադարձում են՝ բայց չէ՞ որ մի քանի կայսրություն է քանդվել այդ ընթացքում, ընդ որում, դրանց փլուզումը, ինչպես օրինակ Հարավսլավիայում, ուղեկցվել է պատերազմներով ու ավերածություններով։ Եվ ընդհանրապես, ի՞նչ կարող էր անել Եղիսաբեթ երկրորդն այն դեպքում, երբ նրա կարգավիճակը բոլորովին չի տարբերվում Հայաստանի նախագահի կարգավիճակից։
Այնուամենայնիվ, երևի չարժե խորանալ, թե չէ տարբերություններն ակնհայտ կդառնան։ Ընդամենը մեկ-երկու օրինակ։ Համաձայնե՛ք, շատ դժվար, գրեթե անհնար է պատկերացնել, որ թագուհին երբևէ կապեր ունենա որևէ քաղաքական ուժի հետ։ Ու թեև Հայաստանի Սահմանադրությունն էլ ամրագրում է, որ նախագահը պետք է անկուսակցական լինի, պարզվում է, որ մինչև ամենավերջերս նա երկար տարիներ հայտնի կուսակցության անդամ է եղել։ Բայց լավ, եթե համոզված եք, որ միանգամայն նորմալ է, երբ մարդ մի գիշերում հրաժարվում է տարիներ շարունակ իր դավանած քաղաքական գաղափարներից հանուն շատ որոշակի պաշտոնի, չեմ վիճի, ինչպես չեմ վիճի նաև առաջին նախագահի հետ, որը նման մարդկանց վարքագծին շատ կոնկրետ ու դիպուկ բնորոշում է տվել։
Մեկ այլ տարբերություն։ Դժվար թե որևէ մեկը կասկածի, որ նոր նախագահը, որի թեկնածությունն առաջարկել է իշխող ուժը, երբևէ լուրջ տարաձայնություն կարող է ունենալ այդ ուժի հետ՝ մանավանդ այն բանից հետո, երբ վարչապետը միանշանակ կարծիք է հայտնել. նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության, Ազգային ժողովի մեծամասնության հետ, և իշխանական բուրգի ներսում հակադիր շարժումներ չպետք է լինեն։
Մինչդեռ հայտնի է, որ Եղիսաբեթ երկրորդը շատ լուրջ տարաձայնություններ է ունեցել առնվազն մեկ վարչապետի՝ Մարգարետ Թետչերի հետ։ Այդ մասին ժամանակին գրել են բրիտանական բազմաթիվ թերթեր` նշելով, որ թագուհին իր անհամաձայնությունը հրապարակավ չի արտահայտել, քանզի դա արգելված է օրենքով, սակայն անձնական զրույցներում հասկացրել է Երկաթե լեդիին, որ այնքան էլ չի հավանում նրա վարած քաղաքականությունը։
Առաջին հայացքից թագուհու կամ թագավորի կարգավիճակը շահեկանորեն տարբերվում է վարչապետի կարգավիճակից՝ պատասխանատվություն չկա։ Այդքան միանշանակ չէի ասի. նայած՝ ինչ վարչապետ և ինչ թագավոր։ Չէ՞ որ բոլորիս աչքի առջև է վերջին պատերազմը, երբ պարտված երկրի վարչապետի մտքով անգամ չանցավ, որ նման աղետալի իրավիճակում ամենաազնիվ ելքը հրաժարականն է։ Այնինչ պատմաբանները պնդում են, որ դեռ 1783 թվականին, երբ արդեն պարզ էր, որ Բրիտանիան կորցրել է իր կարևորագույն գաղութը Ամերիկայում, որտեղ նոր անկախ պետություն է հռչակվել, թագավոր Ջորջ Երրորդը գրառումներ էր արել, որոնցից պարզ երևում է, որ նա գիտակցում է իր պատասխանատվությունն ու մեղավորությունը և մտադիր է հրաժարվել գահից։ Եվ միայն մերձավորներն են նրան համոզել՝ ախր ի՞նչ մեղք կարող է ունենալ թագավորը, որը լիազորություն էլ չունի։
Եվ քանի որ Եղիսաբեթ երկրորդից անցանք անգլիացի միապետերին, թույլ տվեք պատմել մի դրվագ, որը կապված է մեկ այլ թագավորի, Էդուարդ Առաջինի հետ։ 1301 թվական... Էդուարդ Առաջինը, մի շարք հաղթանակներ տանելով Ուելսում, հավաքում է տեղի վերնախավին և պահանջում ընդունել Անգլիայի տիրապետությունը։ Ուելսցիները, որոնք շոտլանդացիների նման մեծ վերապահումներով էին վերաբերվում անգլիացիների նկրտումներին, պայման են դնում՝ կենթարկվենք, բայց մեր ղեկավարը պետք է լինի մի մարդ, որը ծնված լինի հենց Ուելսում և ոչ մի բառ չիմանա անգլերեն... Անգլիայի թագավորն անմիջապես համաձայնում է, ստորագրում է համապատասխան պայմանագիրը և հրամայում ներս բերել իր նորածին որդուն, որը մի քանի օր առաջ էր լույս աշխարհ եկել հենց այնտեղ՝ Ուելսի Կորնարվոն դղյակում... «Ահա ձեր ուզած մարդը՝ նա ծնվել է Ուելսում և ընդհանրապես ոչ մի բառ չգիտի անգլերեն»։