00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է թանկանում ԱՊՊԱ–ն. ապահովագրական բյուրոյի տնօրենը ներկայացրեց պատճառները

© Sputnik / Aram NersesyanՎարորդների բողոքի ակցիան ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման Կենտրոնական բանկի մոտ (3 փետրվարի, 2022թ). Երևան
Վարորդների բողոքի ակցիան ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման Կենտրոնական բանկի մոտ (3 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Վարորդների բողոքի ակցիան ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման Կենտրոնական բանկի մոտ (3 փետրվարի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱՊՊԱ–ի թանկացման դեմ բողոքներն իրենց պահանջները ներկայացրին ապահովագրողների բյուրոյի ղեկավարությանը։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ԱՊՊԱ–ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 3-ը լրագրողների ներկայությամբ հանդիպեցին Հայաստանի ապահովագրողների բյուրոյի ղեկավարության հետ։
Նրանք ընդգծեցին, որ պահանջում են որոշման չեղարկում ու հարցերի պատասխաններ։
ԱՊՊԱ բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանն էլ ներկայացրեց սակագների թանկացման պատճառները։ Նա նշեց, որ այդ ամենը կապված է տվյալ ծառայության ինքնարժեքի աճով։

«Վերանորոգումների, պահեստամասերի թանկացման արդյունքում հատուցումների ծավալն աճել է։ Երբևէ չվերանայված սակագներն այսօր արդեն համարժեք չէին` ապահովելու համապատասխան հատուցումները»,– նշեց Եղիազարյանը։

Ակցիայի մասնակից Արտակ Խաչատուրովն էլ հետաքրքրվեց, թե ինչու հարցի շուրջ հանրային քննարկումներ չեն իրականացվել, իսկ վարորդներին էլ տեղյակ չեն պահել սակագների փոփոխության մասին, այն դեպքում, երբ որոշումն ընդունվել է 2021 թվականի դեկտեմբերին։
Ապահովագրողների բյուրոյի ղեկավարը պատասխանեց, որ որոշումն իրենց կայքում հրապարակված է եղել դեկտեմբերի 10-ին և հաստատվել է տվյալ ամսվա վերջին։
Խաչատուրովը շեշտեց, որ թանկացումները վերաբերում են նաև այն վարորդներին, որոնք երբեք չեն ունեցել վթար և եղել են բոնուս–մալուսի (ԲՄ) 1-ին կամ 2-րդ դասում։
«Որքանով է տրամաբանական թանկացնել նման մարդկանց ապահովագրական վճարները»,– հարցրեց Խաչատուրովը։
ԱՊՊԱ բյուրոյի գործադիր տնօրենն էլ ասաց` եթե հատուցումների համեմատ սակագների անբավարարություն կա, ապա վթար ունեցողներինն ավելի շատ պետք է թանկացվի, մնացածինն էլ ինչ–որ չափով։
«Բողոքներ կան, երբ ասում են, որ 300 տոկոսով է թանկանում, երբ վթար է լինում։ Այնպես չէ, որ 1 վթարի պատճառով տվյալ վարորդի ԱՊՊԱ–ն թանկանալու է 300 տոկոսով։ Նման բան կարող է լինել, եթե այդ վարորդի ԲՄ դասը իջնի շուրջ 15–ով»,– նշեց Եղիազարյանը։
Շարունակում են բողոքել ԱՊՊԱ–ի թանկացման դեմ. ի՞նչ նոր պահանջ ունեն վարորդները
Վարորդներից մեկն էլ` Արտուշ Մաթևոսյանը, հայտարարեց, թե մի խումբ վարորդների անունից անվսատահության հիմքով պահանջում են Եղիազարյանի հրաժարականը։ Վերջինս էլ նշեց, որ բյուրոյի որոշումն ընդունվում է խորհրդի կողմից, որտեղ կան հասարակական կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, ԿԲ ներկայացուցիչ։
«Որոշումները քննարկվում են։ Դուք էլ, որ հրաժարական եք պահանջում, ես ո՛չ հանրապետության նախագահն եմ, ո՛չ էլ վարչապետն եմ։ Լավ եք անում՝ պահանջում եք, իսկ դուք այլ կազմակերպությունների տնօրենների հրաժարական պահանջո՞ւմ եք»,- ասաց ԱՊՊԱ բյուրոյի գործադիր տնօրենը։
Հիշեցնենք` հունվարի 31-ին, այնուհետև փետրվարի 3-ին վարորդները ավտոերթեր են իրականացրել։ Նրանք իրենց բողոքներն արտահայտել են Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Կենտրոնական բանկի մոտ։
Նշենք, որ Ապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ–ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:
Լրահոս
0