00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու չի կայացել Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը. փաստաբանի պարզաբանումը

© Sputnik / Asatur YesayantsВазген Манукян во время митинга оппозиции (10 марта 2021). Еревaн
Вазген Манукян во время митинга оппозиции (10 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Բաժանորդագրվել
Վազգեն Մանուկյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Նախկին վարչապետն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգվել է դատարանի գերծանրաբեռնվածության պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Մանուկյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Դատարանից հայտնեցին, որ դատարանն այսօր մեկ այլ քրեական գործով խափանման միջոցի վերաբերյալ պետք է քննություն իրականացնի, ինչը ենթադրում է ծավալուն գործողություններ ու ծավալուն քննություն։ Այդ պատճառով հնարավոր չէ այսօրվա դատական նիստի կայացումը։ Դա է պատճառը, որ այսօրվա նիստը հետաձգվեց։ Այլ պատճառ չկա»,– ասաց Ալեքսանյանը։
Փաշինյանը, խաղաղության մասին խոսելով, ՀՀ-ն տանում է դեպի պատերազմ․ Վազգեն Մանուկյան
Նշենք, որ այսօր` փետրվարի 7-ին, ժամը 14։30-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում նախանշված էր Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստը։ Վազգեն Մանուկյանի գրասենյակը հայտարարել էր, որ Մանուկյանը ներկա է լինելու դատական նիստին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նիստը հետաձգվել է ու նշանակվել ապրիլի 13-ին։
Ինչ վերաբերում է գործի դատաքննության երկարաձգմանը, փաստաբանը նշեց, որ դա իրեն չի զարմացնում, քանի որ քաջատեղյակ է դատարանների աշխատանքային առկա վիճակին։
Իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը, Էրիկ Ալեքսանյանի համոզմամբ, թեև որոշակի ձգձգումներով, բայց ի վերջո ջախջախվելու է դատարանում։
«Ամբողջ ապացուցողական բազան կազմված է քննիչի կողմից կատարված տեսանյութերի վերաբերյալ քննության արձանագրություններից։ Եվ այդ արձանագրությունները, երբ որ մենք ուսումնասիրեցինք ու հետազոտվեց դատական քննության ժամանակ, բոլորին պարզ դարձավ, որ այդտեղ բռնության կոչերի որևէ փաստական տվյալ չի պարունակվում։ Այս քրեական գործը կառուցված է այսօրվա քաղաքական իշխանության կարծիքների ու ամբիցիաների վրա և դատարանում ուղղակի փլուզվելու է»,– ասաց Ալեքսանյանը։

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Ըստ գործի նյութերի՝ Մանուկյանը ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու կոչեր է հնչեցրել 2021 թ. փետրվարի 12-ի, 20-ի, 26-ի հանրահավաքների ժամանակ։ Փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ Մանուկյանը հրապարակել էր ընդդիմության մշակած երկու պլան, որոնցից առաջինը ենթադրում էր բացատրական աշխատանքներ քաղաքացիների, ուժայինների, պատգամավորների հետ, իսկ երկրորդը կամ «պլան Բ»-ն իշխանության արագ զավթումն էր։
Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու համարում է, որ դա քաղաքական հետապնդում է։
Լրահոս
0