00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես առանց հավելումների լրացնել վիտամին D-ի պակասը ձմռանը

© Unsplash / Tom HillsШашлык из овощей
Шашлык из овощей - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Բաժանորդագրվել
Ձմռան մռայլ օրերին վիտամին D-ի պակասը հատկապես սուր է զգացվում։ Իրավիճակն էլ ավելի է սրվում արդեն 2 տարի տևող համավարակի պատճառով, իսկ կորոնավիրուսով վարակվածներին այս վիտամինը հատկապես շատ է հարկավոր։ Ինչպե՞ս ուղղել իրավիճակը, և արդյո՞ք հնարավոր է անել դա առանց դեղահաբերի։
Մեր օրգանիզմի համար վիտամին D-ի կարևորությունը դժվար է գերագնահատել, մինչդեռ մենք բավականին հաճախ ենք բախվում դրա պակասին։ Այսպես, ըստ վիճակագրության, 50-րդ լայնությունից վերև ապրող մարդկանց մոտ 60 տոկոսը տառապում է վիտամին D-ի քրոնիկական պակասից։ Վիտամին D-ի դեֆիցիտն այդ կամ այն կերպ նկատվում է գրեթե 1 միլիարդ մարդու մոտ ամբողջ աշխարհում։
Այս վիտամինի պակասը վատացնում է արյան ճնշման ցուցանիշները և, համապատասխանաբար, բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Վիտամին C –ի մասին տարածված միֆերը, կամ խմե՞լ, թե՞ ոչ․ բժիշկի պարզաբանումը
Ավիտամինոզի այս տեսակի դեպքում օրգանիզմում նվազում է հակամանրէային սպիտակուցների քանակը, ինչն ավելացնում է վարակների հավանականությունը։
Եվ հակառակը՝ այս վիտամինի բավարար քանակությունը օրգանիզմում օգնում է նվազեցնել հարբուխային հիվանդությունների թիվը։ Դրա շնորհիվ շնչառական վարակներն ավելի հազվագյուտ և ավելի կարճատև են դառնում ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի մոտ։
Վիտամին D-ն կանխում է օստեոպորոզը, դեպրեսիան, շագանագեղձի և կրծքի քաղցկեղը, ազդեցություն ունի նույնիսկ դիաբետի և ճարպակալման վրա։ Վիտամին D-ն սննդի աշխարհում թերևս ամենաթերագնահատված սննդանյութն է։

Վիտամին D-ի պակասի պատճառով առաջացած հիվանդություններն ու վիճակներն են․

Օստեոպորոզը սովորաբար պայմանավորված է վիտամին D-ի պակասով, որը խիստ դժվարացնում է կալցիումի յուրացումը։
«Ռախիտ»՝ ոսկորները մաշող հիվանդության անվանումն է, այն առաջանում է վիտամին D-ի դեֆիցիտից։
Վիտամին D-ի անբավարարությունը կարող է սրել 2-րդ տիպի շաքարախտը և խանգարել ենթաստամոքսային գեղձում ինսուլինի արտադրությանը:
Ճարպակալումը դժվարացնում է օրգանիզմում վիտամին D-ի օգտագործումը, ինչը նշանակում է, որ ավելորդ քաշ ունեցող մարդկանց 2 անգամ ավելի շատ վիտամին D է անհրաժեշտ:
Վիտամին D-ի անբավարարությունը շիզոֆրենիայի է հանգեցնում։
Սեզոնային աֆեկտիվ խանգարումը առաջանում է մելանոնի դիսբալանսից, որն առաջանում է արևի լույսի պակասից։
Վիտամին D-ի քրոնիկական պակասը հաճախ սխալմամբ ախտորոշում են որպես ֆիբրոմիալգիա, քանի որ ախտանշանները նման են․ մկանային թուլության, ջարդվելու զգացողություն և ցավեր։
Պարզվում է, որ այս վիտամինն «ակտիվանում է» մեր օրգանիզմում երիկամների և լյարդի միջոցով, նախքան այն հնարավոր կլինի օգտագործել։ Համապատասխանաբար, երիկամային հիվանդությունը կամ լյարդի վնասվածքը կարող են զգալիորեն վատթարացնել վիտամին D-ն ակտիվացելու օրգանիզմի կարողությունը։
Այս առումով Հայաստանի բախտը բերել է՝ այն նշված 50-րդ լայնությունից շատ ավելի հարավ է գտնվում (մոտավորապես 38-ի և 42-ի) միջև, և մեր երկրի բնակիչները շոգ ամիսներին բավարար չափով «արևային վիտամին» են ստանում։ Բայց ի՞նչ անել ձմռանը, երբ օրգանիզմն այնուամենայնիվ ունի այդ վիտամինի կարիքը։
Վիտամինների մեծ մասը մենք ստանում ենք սննդի հետ։ Համապատասխանաբար, նրանք, ովքեր առողջ սնունդ են օգտագործում, ակտիվ կենսակերպ են վարում, սովորաբար հակված չեն ավիտամինոզի։ Ակնհայտ է, որ վիտամինի պակասը կօգնի շտկել առաջին հերթին սննդի կարգավորումը։
Վիտամին D-ն պատկանում է յուղի մեջ լուծվող վիտամիններ թվին։ Բնության մեջ այն գոյություն ունի բավականին սահմանափակ քանակությամբ սննդատեսակներ մեջ, և այստեղ Հայաստանի բախտը կրկնակի է բերել․ այս վիտամինով հարուստ է սաղմոնը, իսկ հանրապետությունում լայնորեն տարածված իշխան ձուկը հենց սաղմոնազգի է։
Վիտամին D-ի բավարար քանակությունն օգնում է կանխել շագանակագեղձի, կաթնագեղձերի, ձվարանների քաղցկեղը, դեպրեսիան, հաստաղիքի քաղցկեղն ու շիզոֆրենիան։ Վիտամին D-ն ամբողջ աշխարհում օգտագործվում է պսորիազի բուժման համար։ Վիտամին D-ով հագեցած սնունդ (օրական 2000 միավոր) ստացող նորածինների մոտ հաջորդ 20 տարվա ընթացքում 1-ին տիպի դիաբետի զարգացման ռիսկը նվազում է 80 տոկոսով։

Վիտամին D-ով հարուստ են․

Ձկան յուղը (400-1000 միավոր՝ մեկ ճաշի գդալում)
Թթվասերը (50 միավոր՝ 100 գրամում)
Ձվի դեղնուցը (20 միավոր՝ 1 հատում)
Պանիրը (40 միավոր՝ 100 գրամում)
Տավարի լյարդը (15-45 միավոր՝ 100 գրամում)
Բնական արևի լույսի տակ խելամիտ ժամանակահատվածով գտնվելը մեր առողջությունը բարելավելու ամենապարզ, ամենահեշտ և միաժամանակ ամենակարևոր մարտավարությունն է։
Այնպես որ՝ անհրաժեշտ վիտամինը ստանալու ամենաարդյունավետ միջոցը արևի տակ զբոսնելն է։ Ընդ որում՝ բնավ պարտադիր չէ չափազանց երկար գտնվել ուղիղ ճառագայթների տակ։ 10-15 րոպեանոց զբոսանքը՝ շաբաթական 3-4 անգամ, միանգամայն բավարար է։ Լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են, օրինակ, շաքարախտն ու քաղցկեղը, նվազում է 50-80 տոկոսով՝ արևի բնական լույսի պարզ և խելամիտ ազդեցության շնորհիվ։
Ի դեպ, սոլյարին այս հարցում չի օգնի․ այնտեղ հնարավոր չէ վիտամին D ստանալ բնական եղանակով, քանի որ ուլտրամանուշակագույն լամպերը «կտրված» ճառագայթում ունեն։
Լրահոս
0