https://arm.sputniknews.ru/20220207/hh-mardu-iravunqneri-pashtpany-handipel-e-hhum-rd-despani-het-38411616.html
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպանի հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպանի հետ
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի ու կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված աշխատանքներին։ 07.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-07T18:44+0400
2022-02-07T18:44+0400
2022-02-07T18:56+0400
արման թաթոյան
սերգեյ կոպիրկին
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/01/26301454_0:0:1980:1114_1920x0_80_0_0_d8eb043e6f91b766c69ee3b842573055.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։Ըստ հաղորդագրության` պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի և դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքների, տեղեկությունների արագ փոխանակման հարցերով արդյունավետ համագործակցության համար:Թաթոյանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ արդյունավետ համատեղ աշխատանքը իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում:Պաշտպանը նշել է նաև, որ իր և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի նախաձեռնությամբ ստեղծվել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքը, որի կազմում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Սերբիայի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատություններ:Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Արցախյան պատերազմի ու կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված աշխատանքներին։Քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խնդիրները։Սյունիքում գերեվարված բոլոր հայերը վերադարձվել են. աղբյուրԴեսպանը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև արդյունավետ համատեղ աշխատանքը ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/01/26301454_224:0:1980:1317_1920x0_80_0_0_83962ad9f013f8e4472c91d0ec76f8a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման թաթոյան սերգեյ կոպիրկին միպ դեսպան
արման թաթոյան սերգեյ կոպիրկին միպ դեսպան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպանի հետ
18:44 07.02.2022 (Թարմացված է: 18:56 07.02.2022) Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի ու կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված աշխատանքներին։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հրապարակվել է
ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի և դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքների, տեղեկությունների արագ փոխանակման հարցերով արդյունավետ համագործակցության համար:
Թաթոյանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ արդյունավետ համատեղ աշխատանքը իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում:
Պաշտպանը նշել է նաև, որ իր և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի նախաձեռնությամբ ստեղծվել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքը, որի կազմում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Սերբիայի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատություններ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Արցախյան պատերազմի ու կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված աշխատանքներին։
Քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խնդիրները։
Դեսպանը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև արդյունավետ համատեղ աշխատանքը ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ: