https://arm.sputniknews.ru/20220207/hh-ann-koronavirusi-vitshakagrutjuny-parz-chi-nerkajacnum-arsen-torosjan-38417243.html
«ՀՀ ԱՆ–ն կորոնավիրուսի վիճակագրությունը պարզ չի ներկայացնում». Արսեն Թորոսյան
«ՀՀ ԱՆ–ն կորոնավիրուսի վիճակագրությունը պարզ չի ներկայացնում». Արսեն Թորոսյան
Sputnik Արմենիա
Աողջապահության նախկին նախարարն անդրադարձել է Հայաստանում առկա պատվաստանյութերին, դրանց որակին ու ժամկետներին, նաև հարցին, թե ինչու քաղաքացիները չեն ցանկանում... 07.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-07T21:04+0400
2022-02-07T21:04+0400
2022-02-08T10:59+0400
արսեն թորոսյան
պատվաստում
պատվաստանյութ
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
astrazeneca
moderna պատվաստանյութ
սպուտնիկ v
սպուտնիկ լայթ
pfizer պատվաստանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/07/38403983_0:0:1601:901_1920x0_80_0_0_6b71bde8f6d3e36f93b0c1891999bfbe.jpg
Պատվաստումների ցուցանիշները Հայաստանում բավականին ցածր են, բնակչության ընդամենը 29 տոկոսն է ամբողջությամբ պատվաստված։ Եթե ավելի մեծ տեմպերով պատվաստումներ չունենանք, կարող է հավերժ լինենք քովիդի դեմ պայքարի այս ցիկլերի մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը` մեկնաբանելով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը։Ըստ Թորոսյանի` հիմա բոլոր երկրները կենտրոնացած են պատվաստումների մեծ ծածկույթ ապահովելու վրա, և այն երկրները, որոնք հասել են մոտ 80-90 տոկոսի, պարզապես վերջ են դնում բոլոր սահմանափակումներին և վերադառնում են նախաքովիդյան կյանքին։ «Փաստացի համարում են կորոնավիրուսի դեմ պայքարը վերջացած, այն իմաստով, որ պատվաստումները կշարունակեն, բայց միայն իրենց մտքում դա կլինի որպես կորոնավիրուսի դեմ պայքար։ Դիմակների կրում, մուտքի սահմանափակումներ, միջոցառումների մասնակիցների քանակի սահմանափակումներ այլևս չեն լինի այդ երկրներում, մենք էլ պետք է ձգտենք դրան»,–նշեց Թորոսյանը։Թորոսյանը կարծում է, որ ՀՀ ԱՆ-ն կորոնավիրուսի վիճակագրությունը ոչ այնքան պարզ ձևով է մատուցում հասարակությանը։ Ըստ նրա` պետք է հրապարակվի 3 թիվ. առաջին և ամենակարևորը՝ ամբողջապես պատվաստված քաղաքացիների թիվն է, երկրորդը` մեկ դեղաչափ ստացածներինը, երրորդը` խթանիչ դեղաչափ ստացածներինը։ Այդ թվերը ցույց են տալիս, որ պատվաստումների աճը շատ դանդաղ է, ու դա կախված է նախ նրանից, որ այն մարդիկ, ովքեր ստիպված պիտի պատվաստվեին, արդեն պատվաստվել են, ու նրանից, որ այս թեման այլևս արդիական չէ, մարդկանց չի հուզում։ Բնակչության միայն 29 տոկոսն է ամբողջապես պատվաստված։ Անդրադառնալով Հայաստանում առկա պատվաստանյութերին, դրանց որակին ու ժամկետներին, Թորոսյանն ասաց, որ դրանց թիվը բավարար է.«Որակական առումով էլ բոլոր պատվաստանյութերն անվտանգ են և էֆեկտիվ։ Հայաստանը քիչ երկրներից է, որ շատ մեծ տեսականի ունի պատվաստանյութերի. չինական երկու տեսակի պատվաստանյութ` CoronaVac և Sinopharm, ռուսական Sputnik-V և հիմա արդեն Հայաստանում արտադրվող Sputnik Light, Moderna, AstraZeneca, շուտով, հուսով եմ, կլինի նաև Pfizer, որովհետև կարծես մատակարարումների վերջնական փուլին ենք հասել: Պատվաստանյութերի` ժամկետների մեջ լինելը և պատշաճ պայմաններում պահվելը շատ հեշտ կարելի է ստուգել, օրինակ` նայելով սրվակի վրայի մարկերներին, որ սառցե շղթան պահպանված լինի և ստուգել՝ ժամկետի մեջ է, թե ոչ։ Պատվաստումներից որևէ լուրջ կողմնակի էֆեկտ չենք ունեցել», – հավելեց Թորոսյանը։ Հունվարի 22-ի գաղտնիքը. ինչու ՀՀ իշխանությունները QR կոդերը սկսեցին կիրառել հենց այդ օրիցԿորոնավիրուսի շտամերի հայտնաբերման մասին էլ Թորոսյանը նշեց, որ ամեն պացիենտի դեպքում չէ, որ հետազոտվում է, թե վերջինս ինչ շտամով է վարակվել, սակայն որոշ հետազոտություններ արվում են.«Օմիկրոնը, դելտան և մյուս շտամները նույն կորոնավիրուսն են, պարզապես ունեն մուտացված հատվածներ, այսինքն՝ վիրուսի մարմնի վրա մի քանի մոլեկուլ տարբեր է նախնական շտամից։ Եվ այդ մուտացիաները շատ վիրուսների դեպքում հաճախ են լինում, իսկ վիրուսներ կան, որ հարաբերականորեն ավելի կայուն են։ Երբ մենք ՊՇՌ հետազոտություն ենք անում, հայտնաբերում ենք կորոնավիրուսի բոլոր տեսակները, ուրիշ բան, որ մենք դրանով չենք տարբերում շտամը։ Դրա համար կա այլ մեխանիզմ, որը վիրուսի գենետիկական նյութի սեկվենավորումով է արվում և հազվադեպ դեպքերում, այսինքն` ամեն կոնկրետ ախտորոշման համար չի արվում։ Պարզապես վերցվում են մի քանի նմուշ, ու երբ դրանց մեջ հայտնաբերվում է, որ, օրինակ, 10-ից 8–ն «Օմիկրոն» է, ուրեմն գիտենք, որ հիմնականում «Օմիկրոն» է շրջանառվում, բայց ամեն կոնկրետ պացիենտի ՊՇՌ ժամանակ չի հետազոտվում շտամը»,-ասաց նա։Ըստ նրա` առկա տեմպերով կարող է երբեք չհասնենք պատվաստումների բավարար մակարդակի, քանի որ երկրներ կան, որտեղ արդեն բուստեր դեղաչափն են 80-90 տոկոս ստացել, իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութն, այնուամենայնիվ, շատ երկար չի աշխատում, աշխատում է ինչ–որ ժամանակ, որը պետք է կրկնել, ինչպես, օրինակ, սովորական գրիպի ժամանակ, երբ ամեն եղանակին պատվաստվում ենք։Նշենք, որ ԱՆ տվյալներով, փետրվարի 7-ի դրությամբ Հայաստանում առաջին դեղաչափով կատարվել է 1054178, իսկ երկրորդ դեղաչափով՝ 858 981 պատվաստում: Խթանիչ դեղաչափ է ստացել 12397 քաղաքացի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/07/38403983_67:0:1444:1033_1920x0_80_0_0_24a055f2eb6ac28212ba6bdbe27cfa59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արսեն թորոսյան, պատվաստում, պատվաստանյութ, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, astrazeneca, moderna պատվաստանյութ, սպուտնիկ v, սպուտնիկ լայթ, pfizer պատվաստանյութ, видео
արսեն թորոսյան, պատվաստում, պատվաստանյութ, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, astrazeneca, moderna պատվաստանյութ, սպուտնիկ v, սպուտնիկ լայթ, pfizer պատվաստանյութ, видео
«ՀՀ ԱՆ–ն կորոնավիրուսի վիճակագրությունը պարզ չի ներկայացնում». Արսեն Թորոսյան
21:04 07.02.2022 (Թարմացված է: 10:59 08.02.2022) Աողջապահության նախկին նախարարն անդրադարձել է Հայաստանում առկա պատվաստանյութերին, դրանց որակին ու ժամկետներին, նաև հարցին, թե ինչու քաղաքացիները չեն ցանկանում պատվաստվել։
Պատվաստումների ցուցանիշները Հայաստանում բավականին ցածր են, բնակչության ընդամենը 29 տոկոսն է ամբողջությամբ պատվաստված։ Եթե ավելի մեծ տեմպերով պատվաստումներ չունենանք, կարող է հավերժ լինենք քովիդի դեմ պայքարի այս ցիկլերի մեջ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը` մեկնաբանելով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը։
Ըստ Թորոսյանի` հիմա բոլոր երկրները կենտրոնացած են պատվաստումների մեծ ծածկույթ ապահովելու վրա, և այն երկրները, որոնք հասել են մոտ 80-90 տոկոսի, պարզապես վերջ են դնում բոլոր սահմանափակումներին և վերադառնում են նախաքովիդյան կյանքին։
«Փաստացի համարում են կորոնավիրուսի դեմ պայքարը վերջացած, այն իմաստով, որ պատվաստումները կշարունակեն, բայց միայն իրենց մտքում դա կլինի որպես կորոնավիրուսի դեմ պայքար։ Դիմակների կրում, մուտքի սահմանափակումներ, միջոցառումների մասնակիցների քանակի սահմանափակումներ այլևս չեն լինի այդ երկրներում, մենք էլ պետք է ձգտենք դրան»,–նշեց Թորոսյանը։
Թորոսյանը կարծում է, որ ՀՀ ԱՆ-ն կորոնավիրուսի վիճակագրությունը ոչ այնքան պարզ ձևով է մատուցում հասարակությանը։ Ըստ նրա` պետք է հրապարակվի 3 թիվ. առաջին և ամենակարևորը՝ ամբողջապես պատվաստված քաղաքացիների թիվն է, երկրորդը` մեկ դեղաչափ ստացածներինը, երրորդը` խթանիչ դեղաչափ ստացածներինը։
Այդ թվերը ցույց են տալիս, որ պատվաստումների աճը շատ դանդաղ է, ու դա կախված է նախ նրանից, որ այն մարդիկ, ովքեր ստիպված պիտի պատվաստվեին, արդեն պատվաստվել են, ու նրանից, որ այս թեման այլևս արդիական չէ, մարդկանց չի հուզում։ Բնակչության միայն 29 տոկոսն է ամբողջապես պատվաստված։
Հարցին, թե ինչու քաղաքացիները չեն ցանկանում պատվաստվել, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ պատճառները շատ են՝ սկսած ներքաղաքական անկայունությունից վերջացրած վստահությունը կոնկրետ միջամտությանը և նաև պարտադրող կամ խրախուսող միջոցառումներին։
Անդրադառնալով Հայաստանում առկա պատվաստանյութերին, դրանց որակին ու ժամկետներին, Թորոսյանն ասաց, որ դրանց թիվը բավարար է.
«Որակական առումով էլ բոլոր պատվաստանյութերն անվտանգ են և էֆեկտիվ։ Հայաստանը քիչ երկրներից է, որ շատ մեծ տեսականի ունի պատվաստանյութերի. չինական երկու տեսակի պատվաստանյութ` CoronaVac և Sinopharm, ռուսական Sputnik-V և հիմա արդեն Հայաստանում արտադրվող Sputnik Light, Moderna, AstraZeneca, շուտով, հուսով եմ, կլինի նաև Pfizer, որովհետև կարծես մատակարարումների վերջնական փուլին ենք հասել:
Պատվաստանյութերի` ժամկետների մեջ լինելը և պատշաճ պայմաններում պահվելը շատ հեշտ կարելի է ստուգել, օրինակ` նայելով սրվակի վրայի մարկերներին, որ սառցե շղթան պահպանված լինի և ստուգել՝ ժամկետի մեջ է, թե ոչ։ Պատվաստումներից որևէ լուրջ կողմնակի էֆեկտ չենք ունեցել», – հավելեց Թորոսյանը։
Կորոնավիրուսի շտամերի հայտնաբերման մասին էլ Թորոսյանը նշեց, որ ամեն պացիենտի դեպքում չէ, որ հետազոտվում է, թե վերջինս ինչ շտամով է վարակվել, սակայն որոշ հետազոտություններ արվում են.
«Օմիկրոնը, դելտան և մյուս շտամները նույն կորոնավիրուսն են, պարզապես ունեն մուտացված հատվածներ, այսինքն՝ վիրուսի մարմնի վրա մի քանի մոլեկուլ տարբեր է նախնական շտամից։ Եվ այդ մուտացիաները շատ վիրուսների դեպքում հաճախ են լինում, իսկ վիրուսներ կան, որ հարաբերականորեն ավելի կայուն են։ Երբ մենք ՊՇՌ հետազոտություն ենք անում, հայտնաբերում ենք կորոնավիրուսի բոլոր տեսակները, ուրիշ բան, որ մենք դրանով չենք տարբերում շտամը։
Դրա համար կա այլ մեխանիզմ, որը վիրուսի գենետիկական նյութի սեկվենավորումով է արվում և հազվադեպ դեպքերում, այսինքն` ամեն կոնկրետ ախտորոշման համար չի արվում։ Պարզապես վերցվում են մի քանի նմուշ, ու երբ դրանց մեջ հայտնաբերվում է, որ, օրինակ, 10-ից 8–ն «Օմիկրոն» է, ուրեմն գիտենք, որ հիմնականում «Օմիկրոն» է շրջանառվում, բայց ամեն կոնկրետ պացիենտի ՊՇՌ ժամանակ չի հետազոտվում շտամը»,-ասաց նա։
Արսեն Թորոսյանը հավելեց, որ պատվաստումները պետք է լինեն կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների գագաթնակետը։ Պետք է ամբողջ գործիքակազմը կենտրոնացնել ավելի շատ պատվաստվող ունենալու վրա։
Ըստ նրա` առկա տեմպերով կարող է երբեք չհասնենք պատվաստումների բավարար մակարդակի, քանի որ երկրներ կան, որտեղ արդեն բուստեր դեղաչափն են 80-90 տոկոս ստացել, իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութն, այնուամենայնիվ, շատ երկար չի աշխատում, աշխատում է ինչ–որ ժամանակ, որը պետք է կրկնել, ինչպես, օրինակ, սովորական գրիպի ժամանակ, երբ ամեն եղանակին պատվաստվում ենք։
Նշենք, որ ԱՆ տվյալներով, փետրվարի 7-ի դրությամբ Հայաստանում առաջին դեղաչափով
կատարվել է 1054178, իսկ երկրորդ դեղաչափով՝ 858 981 պատվաստում: Խթանիչ դեղաչափ է ստացել 12397 քաղաքացի։