00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
8 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
14 ր
Ուղիղ եթեր
17:00
16 ր
Ուղիղ եթեր
18:00
18 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանյան ընկերությունների շուրջ 30%–ին ԵԱՏՄ–ի վերաբերյալ տեղեկատվությունը չի բավարարում

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2022
Բաժանորդագրվել
Եվրասիական զարգացման բանկը կազմակերպության և դրա ինստիտուտների գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության և բավարար լինելու թեմայով հարցում է անցկացրել ԵԱՏՄ երկրներում։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik․ Հայաստանյան ընկերությունների շուրջ 30%–ին Եվրասիական միության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը չի բավարարում։ Այս մասին ասվում է «Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն բիզնես բարոմետր» ուսումնասիրության մեջ։
Եվրասիական զարգացման բանկը 2021 թվականի օգոստոս–սեպտեմբերին հարցում է իրականացրել ԵԱՏՄ 337 ընկերություններում։
Հարցման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչներին առաջարկվել է գնահատել ԵԱՏՄ–ի և դրա ինստիտուտների գործունեության, այդ թվում դրանց ընդունած որոշումների, միջոցառումների և նորամուծությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունն ու բավարար քանակը։
Հայաստանը պատրաստ է աջակցել Իրանին ԵԱՏՄ-ի հարցում. Գրիգորյանը` Զոհուրիին
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հարցված ընկերությունների մեծ մասի համար ԵԱՏՄ գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը բավարար է և այն հեշտ է գտնել. այս մասին ասել են Ղազախստանում և Տաջիկստանում հարցվածների 50%–ը, իսկ մյուս երկրների ընկերությունների ներկայացուցիչների 38%-43%–ը։ Միևնույն ժամանակ 10%-20%-ը ուշադրություն են դարձրել, որ տեղեկատվության բավարար քանակի պարագայում այն, այնուամենայնիվ, դժվար է գտնելը։
Կարևոր է, որ տարբեր երկրներում հարցվածների 11%-30%-ը նշել են տեղեկատվության մանրամասների պակասը և միայն ընդհանուր տեղեկատվության հասանելիությունը։ Այս խնդիրը հատկապես նկատելի է հայաստանյան (30%), ինչպես նաև Ղրղզստանի, Բելառուսի և ռուսաստանյան ընկերությունների ներկայացուցիչների համար։
Ընկերությունների զգալի մասը նշել են ԵԱՏՀ խորհրդատվական կոմիտեների միջոցառումներին բիզնեսի մասնակցության հնարավորության վերաբերյալ տեղեկատվության ոչ բավարար լինելու մասին, ինչն առավել հաճախ նշում էին Ղրղզստանում (57%), Ռուսաստանում (54%) և Հայաստանում (47%) հարցման մասնակիցները։
ԵԱՏՄ-ում ինտերնետի միջոցով գնումներ կատարելն ավելի հարմար կդառնա․ 2022թ-ի բարեփոխումները
Պատասխանների վերլուծությամբ պարզել է, որ ԵԱՏՄ–ի և ԱՊՀ–ի նոր լուծումների, նորմատիվ փաստաթղթերի, աջակցման միջոցների և միջազգային համագործակցության հնարավորությունների մասին լիարժեք, մանրամասն և արդիական տեղեկատվության պակաս կա։
Եվրասիական ինտեգրման հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու և հասկանալու նպատակով ընկերությունները շահագրգռվածություն են հայտնել բիզնեսի համար օպերատիվ իրազեկման ծառայություն և հարթակ ստեղծելու հարցում։
Լրահոս
0