00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Ադրբեջանից վերադարձած զինծառայողներին ձերբակալելը նրանց իրավունքի խախտում է». Մելիքյան

«Ադրբեջանից վերադարձած զինծառայողներին ձերբակալելը նրանց իրավունքի խախտում է». Ռուբեն Մելիքյան
Բաժանորդագրվել
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է գերությունից վերադարձող հայ զինծառայողների կալանավորման հարցին։
Ադրբեջանում գերության մեջ եղած և Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո կալանավորված զինծառայողների թիվն 9 կամ 10 է, նրանցից 2-ն արդեն ազատության մեջ են, դատարանը մերժել է նրանց կալանքը երկարացնելու միջնորդությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Նրանք մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար, որը հանգեցրել է ծանր հետևանքների։ Այսինքն, պետությունը նրանց է վերագրում առաջացած ծանր հետևանքը, այն է` մեր դիրքերի կորուստները և դիրքերի կորուստների հետևանքով տարածքների կորուստները։ Այնինչ թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը դիրքի ռազմաքաղաքական ղեկավարությունն է` սկսած գերագույն հրամանատարից»,–մանրամասնեց Մելիքյանը։
Բաքվից Երևան վերադարձած գերին կալանավորվել է. պաշտպանական կողմը պատրաստվում է պայքարել
Իրավապաշտպանը նշեց, որ ռազմագերիներին, ըստ էության, պարտադրվել է իրենց կյանքին վերջ տալ, ինչը որևէ օգուտ, ըստ էության, չէր տալու.
«Դրա արդյունքում մենք այդ դիրքերը չէինք կարող պահել։ Եթե համեմատենք, օրինակ, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հետ, ապա նրանք մինչև վերջին փամփուշտը պայքարեցին, զոհվեցին` իմանալով, որ օգնություն է գալու։ Այս պարագայում անգամ դա չկար»,–ասաց Մելիքյանը։
Ըստ Մելիքյանի` սա նաև գերությունից վերադարձած հայրենակիցների իրավունքների խախտում է, որովհետև նրանք ոչ թե պարզապես գերության մեջ են եղել, այլև այնտեղ ենթարկվել են խոշտանգումների, և այդքանից հետո այդ մարդկանց կալանավորելու հիմքում պետք է ուղղակի դրված լինեին այնպիսի փաստեր, որոնք որևէ կասկած չէին հարուցի։
Ինչո՞ւ են հատկապես այս գերիները կալանավորվել. ՄԻՊ–ը համոզիչ չի համարում հիմնավորումները
Իրավապաշտպանի պնդմամբ` այդպիսի փաստեր նրանց մեղադրանքի հիմքում դրված չեն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերուց 5-ին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։ Նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Նրանց թվում էր նաև նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայող Սերժիկ Ամիրխանյանը, որը երեկ`փետրվարի 6-ին, ազատ է արձակվել։ Ազատ արձակման որոշում է կայացվել նաև նոյեմբերի 26-ին հայրենիք վերադարձած զինծառայող, ենթասպա Արեն Արամյանի նկատմամբ։ Նրա պաշտպանական կողմի միջնորդության հիմքում դրված հանգամանքներից մեկն Արամյանի առողջական վիճակի վատթարացումն էր։
Լրահոս
0