Պեկին -2022. Միքայել Միքայելյանը 47-րդն է սկիաթլոնում
Պեկին -2022. Միքայել Միքայելյանը 47-րդն է սկիաթլոնում
Sputnik Արմենիա
Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 6-ին սկիաթլոնի տղամարդկանց մրցումներում մեկնարկ վերցրած 70 դահուկորդներից ոչ բոլորին հաջողվեց հասնել վերջնագիծ։ 06.02.2022, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Պեկինում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը սկիաթլոնի մրցումներում զբաղեցրեց 47-րդ տեղը։Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում առաջինը մեկնարկի դուրս եկավ Միքայել Միքայելյանը։ Մրցումների նախօրեին հայ դահուկորդը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նշել էր, որ ձգտելու է տեղ գտնել առաջին 30 դահուկորդների մեջ։ Դա նրան մասամբ հաջողվեց մրցումների առաջին հատվածում, երբ դահուկորդները 15 կմ անցան դասական ոճով։ Հայ դահուկորդը այս հատվածում 35-րդ էր։ Բայց մրցումային երկրորդ հատվածում, երբ մասնակիցները ևս 15կմ անցան ազատ ոճով, Միքայելը զիջեց իր դիրքերը ու մրցատարածությունը եզրափակեց 47-րդ տեղում։ Մրցատարածությունում մեկնարկ վերցրած 70 դահուկորդներից 21-ը չկարողացան հասնել վերջնագիծ, դուրս գալով մրցուղուց։ Միքայելը օլիմպիական խաղերում ևս մեկ մեկնարկ է վերցնելու 15 կմ դասական ոճով մրցատարածությունում։ Հաշվի առնելով սկիաթլոնում դասական ոճի հատվածում Միքայելի ցույց տված արդյունքը, կարելի է սպասել ավելի բարձր արդյունք հայ դահուկորդից։ Իսկ կանանց մրցումներում՝ Կատյա Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը կմասնակցեն 10կմ դասական ոճում մրցատարածության մրցումներին, բացի այդ Կատյա Գալստյանը հանդես կգա սպրինտում։Սկիատլոնում օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց ռուս դահուկորդ Ալեքսանդր Բոլշունովը։ Արծաթը բաժին հասավ մեկ այլ ռուս դահուկորդի՝ Դենիս Սպիցովին, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ ֆինն Իվո Նիսկանենին։
Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 6-ին սկիաթլոնի տղամարդկանց մրցումներում մեկնարկ վերցրած 70 դահուկորդներից ոչ բոլորին հաջողվեց հասնել վերջնագիծ։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Պեկինում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը սկիաթլոնի մրցումներում զբաղեցրեց 47-րդ տեղը։
Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում առաջինը մեկնարկի դուրս եկավ Միքայել Միքայելյանը։ Մրցումների նախօրեին հայ դահուկորդը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նշել էր, որ ձգտելու է տեղ գտնել առաջին 30 դահուկորդների մեջ։ Դա նրան մասամբ հաջողվեց մրցումների առաջին հատվածում, երբ դահուկորդները 15 կմ անցան դասական ոճով։ Հայ դահուկորդը այս հատվածում 35-րդ էր։
Բայց մրցումային երկրորդ հատվածում, երբ մասնակիցները ևս 15կմ անցան ազատ ոճով, Միքայելը զիջեց իր դիրքերը ու մրցատարածությունը եզրափակեց 47-րդ տեղում։ Մրցատարածությունում մեկնարկ վերցրած 70 դահուկորդներից 21-ը չկարողացան հասնել վերջնագիծ, դուրս գալով մրցուղուց։
Միքայելը օլիմպիական խաղերում ևս մեկ մեկնարկ է վերցնելու 15 կմ դասական ոճով մրցատարածությունում։ Հաշվի առնելով սկիաթլոնում դասական ոճի հատվածում Միքայելի ցույց տված արդյունքը, կարելի է սպասել ավելի բարձր արդյունք հայ դահուկորդից։ Իսկ կանանց մրցումներում՝ Կատյա Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը կմասնակցեն 10կմ դասական ոճում մրցատարածության մրցումներին, բացի այդ Կատյա Գալստյանը հանդես կգա սպրինտում։
Սկիատլոնում օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց ռուս դահուկորդ Ալեքսանդր Բոլշունովը։ Արծաթը բաժին հասավ մեկ այլ ռուս դահուկորդի՝ Դենիս Սպիցովին, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ ֆինն Իվո Նիսկանենին։