Անցնող շաբաթը հագեցած էր իրադարձություններով, որոնք չեն վրիպել մեր թղթակիցների ֆոտոխցիկներից։Շաբաթը սկսվեց արդեն իսկ հաստատված լուրերով, որ ՔՊ–ն նախագահի թեկնածու ունի` Վահագն Խաչատուրյանը։ Քաղաքական իրադարձություններին զուգահեռ, մեծ ուշադրության արժանացավ այս շաբաթ նաև սպորտը` մեկնարկեց ձմեռային օլիմպիադիան, որին մասնակցելու համար Պեկին մեկնեցին հայ 5 մարզիկները։ Նրանցից մեկը` Հարություն Հարությունյանը, կորոնավիրուսով է վարակվել և նա, ցավոք, չմեկնեց Պեկին։ Մեր մարզիկներից Միքայել Միքայելյանն արդեն իսկ ելույթ է ունեցել։Այս շաբաթ ազդարարվեց նաև, որ Հայաստանում բացվում է «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը: «Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:Ընթացիկ շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկն էլ Երևան–Ստամբուլ–Երևան չվերթն էր, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցադրությունը։ Այս շաբաթ նաև ցավալի կորուստ ունեցանք` կյանքից վաղաժամ հեռացավ կոմպոզիտոր Արթուրի Գրիգորյանը։Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին, ապա այս շաբաթ նույն պես բողոքի ակցիաներ եղան, որոնցից մեկն էլ ԱՊՊԱ–ի թանկացման դեմ էր։
Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը շփվում է մամուլի ներկայացուցիչների հետ (31 հունվարի 2022), Երևան
Նախորդ շաբաթվա վերջին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ երկրի նախագահի պաշտոնում առաջադրելու են Վահագն Խաչատուրյանին։ Երեքշաբթի՝ փետրվարի 1-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատեց այդ տեղեկությունը։ Նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտին, մինչ այդ Խաչատուրյանը կմնա նախարարի պաշտոնում, նախագահի պարտականությունները կկատարի Ալեն Սիմոնյանը, իսկ խոսնակի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը:
Հայկական պատվիրակության անդամները Պեկինի օդանավակայանում։
Փետրվարի 1-ին Հայաստանի օլիմպիական պատվիրակության մի մասը ժամանեց Պեկին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Covid-19-ի թեստի դրական արդյունքի պատճառով Օլիմպիադայի անցկացման վայր չի մեկնել լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը։
FlyOne Armenia ընկերության ինքնաթիռը Ստամբուլ մեկնելուց առաջ (2 փետրվարի, 2022), Երևան
Երկու տարվա ընդմիջումից հետո վերսկսվեց ուղիղ ավիահաղորդակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև։ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով առաջին չվերթը՝ 65 ուղևորով, կատարեց հայկական FlyOne Armenia փոխադրողը:
Արա Գյուլերի «Ստամբուլի աչքերը» ցուցահանդեսը «Զվարթնոց» օդանավակայանում (2 փետրվարի, 2022), Երևան
Օդանավակայանի մեկնման սրահում, գրանցման սեղանի կողքին, դեպի Ստամբուլ չվերթի առիթով կազմակերպվել էր ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը:
Վարորդների բողոքի ակցիան ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման՝ Կենտրոնական բանկի մոտ (3 փետրվարի, 2022), Երևան
Ավելի վաղ Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն որոշում էր կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, որի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:
Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Սիմոն Պրու-Սենեկալը և Թինա Կարապետյանը՝ ձմեռային Օլիմպիական խաղերի մարզման ժամանակ (4 փետրվարի, 2022), Պեկին
Ձմեռային Օլիմպիադայի պաշտոնական բացման արարողությունից առաջ Հայաստանի գեղասահորդների հետ հանդիպել Է Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը: Մարզիկները պատմել են իրենց սպասելիքների մասին:
Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը (4 փետրվարի, 2022), Պեկին
Օլիմպիական խաղերի բացման արարողության ավարտից հետո վառվեց օլիմպիական գավաթը, որի դերն այս տարի կատարեց վերջին ջահը։ Այն տեղ հասցրին մարզիկներ Դինիգեեր Իլամուցզյանն ու Չժաո Ցզյավենը:
Ալեն Սիմոնյանը (ներկայումս՝ ՀՀ նախագահի ԺՊ) Արթուր Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը (5 փետրվարի 2022), Երևան
Հարյուրավոր մարդիկ եկել էին հրաժեշտ տալու հայտնի և սիրված կոմպոզիտորին, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի նախկին նախագահները, ինչպես նաև այդ պաշտոնը ժամանակավորապես ստանձնած խորհրդարանի նախագահը։
Նախկինում զույգը հանդես է եկել Կանադայի առաջնություններում։ 2015 թվականից՝ Հայաստանի համար։ Չմշկասահքի միջազգային միության վարկանիշային աղյուսակում (ներառյալ գեղասահքը և արագ սահքը) զույգը սառցե պարերի թոփ 30-ում է։
Անցնող շաբաթը հագեցած էր իրադարձություններով, որոնք չեն վրիպել մեր թղթակիցների ֆոտոխցիկներից։
Շաբաթը սկսվեց արդեն իսկ հաստատված լուրերով, որ ՔՊ–ն նախագահի թեկնածու ունի` Վահագն Խաչատուրյանը։ Քաղաքական իրադարձություններին զուգահեռ, մեծ ուշադրության արժանացավ այս շաբաթ նաև սպորտը` մեկնարկեց ձմեռային օլիմպիադիան, որին մասնակցելու համար Պեկին մեկնեցին հայ 5 մարզիկները։ Նրանցից մեկը` Հարություն Հարությունյանը, կորոնավիրուսով է վարակվել և նա, ցավոք, չմեկնեց Պեկին։ Մեր մարզիկներից Միքայել Միքայելյանն արդեն իսկ ելույթ է ունեցել։
Այս շաբաթ ազդարարվեց նաև, որ Հայաստանում բացվում է «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը: «Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:
Ընթացիկ շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկն էլ Երևան–Ստամբուլ–Երևան չվերթն էր, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցադրությունը։ Այս շաբաթ նաև ցավալի կորուստ ունեցանք` կյանքից վաղաժամ հեռացավ կոմպոզիտոր Արթուրի Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին, ապա այս շաբաթ նույն պես բողոքի ակցիաներ եղան, որոնցից մեկն էլ ԱՊՊԱ–ի թանկացման դեմ էր։