00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Արտակ Խաչատրյան
Երկրի կեսը իրենց 9 բալից բացի հորքուր-մորքուրների բալերն էլ են օգտագործում. Արտակ Խաչատրյան
09:48
7 ր
Մարինե Հարությունյան
Համակարգի կատարելագործման համար որոշակի անցումային ժամանակ է հարկավոր. Մարինե Հարությունյան
09:56
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի նպատակն է մշակութային ցեղասպանություն իրականացնել. Խրիզանթոպուլոս

© Sputnik / Aram NersesyanՇուշիի Ղազանչեցոց եկեղեցին ադրբեջանցիների հրթիռակոծությունից հետո
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին ադրբեջանցիների հրթիռակոծությունից հետո - Sputnik Արմենիա, 1920, 06.02.2022
Բաժանորդագրվել
Արցախում հայկական մշակութային ժառանգության դեմ սպառնալիքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպանը։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ: Նման տեսակետ է հայտնել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, Սևծովյան տնտեսական համագործակցության նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը, տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։
Պետք է ճիշտ հակազդել Ադրբեջանի՝ հայկական հետքը վերացնելու փորձերին
«Քրիստոնեական տաճարների՝ Կովկասի ալբանացիներին պատկանելու պատրվակով այդ խումբը պետք է որոշի, որ տաճարներից պետք է վերացվի հայկական ներկայությունը: Կովկասի Ալբանական եկեղեցին եղել է ինքնավար եկեղեցի: Այն ստեղծվել է կարճ ժամանակով հինգերորդ դարում և 705 թ.-ին ենթարկվել հայկական առաքելական եկեղեցուն»,–ասել է Խրիզանթոպուլոսը։
Նա հավելել է, որ ալբանական այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ 405 թվականին հայկական այբուբենը ստեղծելուց որոշ ժամանակ անց։ Հետևաբար, ըստ Խրիզանթոպուլոսի, անհնարին է, որ հայկական եկեղեցին իր օգտին համար օգտագործեր ալբանական տաճարները:
Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան վստահ է` Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, թե «Ալբանիայի (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ» է ստեղծվել, իբր, ալբանական կրոնական տաճարներից «հայերի գրած կեղծ հետքերը» հեռացնելու համար։
Ի դեպ, արցախյան 44-օրյա պատերազմից հետո, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային տարբեր կառույցների հորդորներին, պաշտոնական Բաքուն շարունակում է արգելափակել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը գրավյալ տարածքներ։
Լրահոս
0