https://arm.sputniknews.ru/20220206/aranc-zhamanakavor-kacarani-mnacats-77-anotevani-khndir-arden-lutsvel-e-38373019.html
Առանց կացարանի մնացած 77 անօթևանները տեղափոխվել են Երևանի N1 տուն–ինտերնատ
Առանց կացարանի մնացած 77 անօթևանները տեղափոխվել են Երևանի N1 տուն–ինտերնատ
Sputnik Արմենիա
Անօթևանների կացարանում բնակվողներին օրական երկու անգամ սնունդ է տրամադրվում, իսկ նախաճաշի և ընթրիքի ընթացքում նրանք պետք է դուրս գան կացարանից, որպեսզի... 06.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-06T17:10+0400
2022-02-06T17:10+0400
2022-02-06T18:46+0400
անօթևան
հանրակացարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/16/26886841_0:0:1601:901_1920x0_80_0_0_9002a85320b7170c45e647e76a161dd0.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Կառավարությունը տեղեկացնում է, որ Երևանի Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթևանների կացարանի 77 անօթևանների խնդիրը լուծվել է` նրանք տեղավորվել են Երևանի N1 տուն-ինտերնատ։ Կառավարությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` անդրադառնալով անօթևանների խնդրին։Հայտնել էինք, որ հունվարի 1-ից կացարանը փակվել է, բնակիչներն էլ պետք է տեղափոխվեն Հաղթանակ թաղամասում գտնվող թիվ 1 տուն–ինտերնատ։ Տուն–ինտերնատի բնակիչները դեմ էին այս որոշմանը և բողոքի ակցիաներ էին կազմակերպում` ասելով, որ իրենք գոհ են իրենց կացարանում առկա պայմաններից, տնօրինությունից և չեն ցանկանում դուրս գալ այնտեղից։Կառավարությունն այժմ հայտնում է, որ 2021-ի տարեվերջին պետության և անօթևան անձանց կացարան տրամադրող հիմնադրամներից մեկի միջև պայմանագիրն ավարտվեց, և քանի որ տվյալ կառույցը գործում էր էական խախտումներով, նոր մրցույթի մասնակցելու հնարավորություն չստացավ։ «Այս ամենի հետևանքով առանց ժամանակավոր կացարանի մնացած 77 անօթևանի խնդիր արդեն լուծվել է` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նրանց տեղավորել է Երևանի N1 տուն-ինտերնատի տարածքում։ Դրան կից առանձին մասնաշենքը հիմա վերանորոգում են, որ դժվարին իրավիճակում հայտնված մարդիկ առավել բարվոք պայմաններում ապրեն»,–նշված է հաղորդագրության մեջ։Ի դեպ, անօթևան մարդիկ այնտեղ են 90 օրով։ Նրանց օրական երկու անգամ սնունդ է տրամադրվում, իսկ առավոտյան նախաճաշի և ընթրիքի ընթացքում պետք է դուրս գան կացարանից, որպեսզի աշխատանք գտնեն և հետագայում անօթևանների կացարանը լքեն։ Սակայն որպեսզի մարդիկ փողոցում չհայտնվեն, 90 օրը լրանալուց հետո լինում են դեպքեր, որ նորից են նրանց գրանցում և ընդունում։Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգել էր, որ անօթևան մարդկանց կացարանի փոփոխությունը նախարարությունն իրականացնում է թերացումներով և առանց նախապես բնակության տարրական պայմաններ ստեղծելու։ Նա գրառմանը կից լուսանկարներ էր հրապարակել` ներկայացնելով անօթևաններին նախարարության առաջարկած կացարանի վիճակը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/16/26886841_64:0:1487:1067_1920x0_80_0_0_77675df609f9f21ccbecf95a20bf2834.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անօթևան, հանրակացարան
Առանց կացարանի մնացած 77 անօթևանները տեղափոխվել են Երևանի N1 տուն–ինտերնատ
17:10 06.02.2022 (Թարմացված է: 18:46 06.02.2022) Անօթևանների կացարանում բնակվողներին օրական երկու անգամ սնունդ է տրամադրվում, իսկ նախաճաշի և ընթրիքի ընթացքում նրանք պետք է դուրս գան կացարանից, որպեսզի աշխատանք գտնեն։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Կառավարությունը տեղեկացնում է, որ Երևանի Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթևանների կացարանի 77 անօթևանների խնդիրը լուծվել է` նրանք տեղավորվել են Երևանի N1 տուն-ինտերնատ։ Կառավարությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` անդրադառնալով անօթևանների խնդրին։
Հայտնել էինք, որ հունվարի 1-ից կացարանը փակվել է, բնակիչներն էլ պետք է տեղափոխվեն Հաղթանակ թաղամասում գտնվող թիվ 1 տուն–ինտերնատ։ Տուն–ինտերնատի բնակիչները դեմ էին այս որոշմանը և բողոքի ակցիաներ էին կազմակերպում` ասելով, որ իրենք գոհ են իրենց կացարանում առկա պայմաններից, տնօրինությունից և չեն ցանկանում դուրս գալ այնտեղից։
Կառավարությունն այժմ հայտնում է, որ 2021-ի տարեվերջին պետության և անօթևան անձանց կացարան տրամադրող հիմնադրամներից մեկի միջև պայմանագիրն ավարտվեց, և քանի որ տվյալ կառույցը գործում էր էական խախտումներով, նոր մրցույթի մասնակցելու հնարավորություն չստացավ։
«Այս ամենի հետևանքով առանց ժամանակավոր կացարանի մնացած 77 անօթևանի խնդիր արդեն լուծվել է` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նրանց տեղավորել է Երևանի N1 տուն-ինտերնատի տարածքում։ Դրան կից առանձին մասնաշենքը հիմա վերանորոգում են, որ դժվարին իրավիճակում հայտնված մարդիկ առավել բարվոք պայմաններում ապրեն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ի դեպ, անօթևան մարդիկ այնտեղ են 90 օրով։ Նրանց օրական երկու անգամ սնունդ է տրամադրվում, իսկ առավոտյան նախաճաշի և ընթրիքի ընթացքում պետք է դուրս գան կացարանից, որպեսզի աշխատանք գտնեն և հետագայում անօթևանների կացարանը լքեն։ Սակայն որպեսզի մարդիկ փողոցում չհայտնվեն, 90 օրը լրանալուց հետո լինում են դեպքեր, որ նորից են նրանց գրանցում և ընդունում։
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյանն ահազանգել էր, որ անօթևան մարդկանց կացարանի փոփոխությունը նախարարությունն իրականացնում է թերացումներով և առանց նախապես բնակության տարրական պայմաններ ստեղծելու։ Նա գրառմանը կից լուսանկարներ էր հրապարակել` ներկայացնելով անօթևաններին նախարարության առաջարկած կացարանի վիճակը։