https://arm.sputniknews.ru/20220205/tsaghkadzvorum-avtvomeqenan-ynkel-e-selavatary-38339106.html
Ծաղկաձորում ավտոմեքենան ընկել է սելավատարը
Ծաղկաձորում ավտոմեքենան ընկել է սելավատարը
Sputnik Արմենիա
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա սթափ չի եղել։ 05.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-05T10:58+0400
2022-02-05T10:58+0400
2022-02-05T10:58+0400
ծաղկաձոր
վարորդ
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/05/38338550_0:26:1101:645_1920x0_80_0_0_c71d60a493ccc739935268bdd5719357.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում այս գիշեր «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել սելավատարում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։Ըստ հաղորդագրության` Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 01:34-ին ահազանգ է ստացել, որ Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցի 34/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:Մինչ փրկարարները հասել են դեպքի վայր, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել Հրազդանի բուժկենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան:Shamshyan.com–ն էլ հայտնում է, որ վարորդը` Երևանի բնակիչ, 28-ամյա Ռաֆիկ Նուբարյանը, ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։
ծաղկաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/05/38338550_0:0:979:734_1920x0_80_0_0_78c2bf9958e73b8fccc93158e032e7e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծաղկաձոր, վարորդ, ավտոմեքենա
ծաղկաձոր, վարորդ, ավտոմեքենա
Ծաղկաձորում ավտոմեքենան ընկել է սելավատարը
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա սթափ չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում այս գիշեր «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել սելավատարում: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 01:34-ին ահազանգ է ստացել, որ Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցի 34/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Մինչ փրկարարները հասել են դեպքի վայր, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել Հրազդանի բուժկենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան:
Shamshyan.com–ն էլ հայտնում է, որ վարորդը` Երևանի բնակիչ, 28-ամյա Ռաֆիկ Նուբարյանը, ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։