https://arm.sputniknews.ru/20220205/rus-khaghaghapahnern-ampvopel-en-ajs-tarva-arajin-amsva-ashkhatanqi-ardjunqnery-38339451.html
Ռուս խաղաղապահներն ամփոփել են այս տարվա առաջին ամսվա աշխատանքի արդյունքները
Ռուս խաղաղապահներն ամփոփել են այս տարվա առաջին ամսվա աշխատանքի արդյունքները
Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահների շնորհիվ մարդասիրական բեռով շարասյուներն անվտանգ հասել են Արցախ, ուխտավորներն էլ այցելել են Ամարասի վանք, զինծառայողները հսկել են, որ... 05.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-05T11:25+0400
2022-02-05T11:25+0400
2022-02-05T11:47+0400
տեսանյութ
արցախ
խաղաղապահներն արցախում
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/05/38338950_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b45e9d662fe4fb701b9c9068f9f39917.jpg
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ամփոփել են մեկ ամսում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում իրականացրած գործունեության արդյունքները:Խաղաղապահներն ավելի քան 30 մարդասիրական ակցիա են կազմակերպել, որոնց ընթացքում ավելի քան 500 կգ մարդասիրական բեռ է տրամադրվել տեղահանվածներին ու կարիքավորներին, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքներին:Խաղաղապահ զորախումբը շարունակել է կատարել հրադադարի ու մարտական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերահսկողության խնդիրները:Պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել, աննշան միջադեպերը համատեղ ջանքերով կարգավորվել են տեղերում:Խաղաղապահներն ուղեկցել են նաև շուրջ 300 ուխտավորի։Մարդասիրական արձագանքման կենտրոնն իրականացրել է տեղահանվածների ու կարիքավոր ընտանիքների, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքների օգնության 10 ակցիա:Հունվարի ընթացքում մարդասիրական արձագանքման կենտրոնը 109 դիմում է ստացել տեղի բնակիչներից, որոնցից 28-ը՝ հեռախոսով:Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ սկսվել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի և հարակից գյուղերի բնակիչների համար ջրամատակարարման կենտրոնացված համակարգի կառուցումը և անցկացումը:Շարունակվում են նաև տեղանքի և օբյեկտների ականազերծման, ինչպես նաև չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքները:Այսօրվա դրությամբ ստուգվել է 1937 շենք, մաքրվել է 690 կմ ճանապարհ և 2331 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 26176 պայթուցիկ առարկա:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ռուս խաղաղապահներն ամփոփել են Արցախում մեկ ամսում իրականացրած գործունեության արդյունքները
Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահներն ամփոփել են Արցախում մեկ ամսում իրականացրած գործունեության արդյունքները
2022-02-05T11:25+0400
true
PT2M40S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/05/38338950_240:0:1680:1080_1920x0_80_0_0_26e25f49aa880d309308fca910aa58a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ խաղաղապահ տեսանյութ
արցախ խաղաղապահ տեսանյութ
Ռուս խաղաղապահներն ամփոփել են այս տարվա առաջին ամսվա աշխատանքի արդյունքները
11:25 05.02.2022 (Թարմացված է: 11:47 05.02.2022) Ռուս խաղաղապահների շնորհիվ մարդասիրական բեռով շարասյուներն անվտանգ հասել են Արցախ, ուխտավորներն էլ այցելել են Ամարասի վանք, զինծառայողները հսկել են, որ հրադադարի ռեժիմը չխախտվի, նրանք նաև տարբեր տեղանքներ են ականազերծել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ամփոփել են մեկ ամսում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում իրականացրած գործունեության արդյունքները:
Խաղաղապահներն ավելի քան 30 մարդասիրական ակցիա են կազմակերպել, որոնց ընթացքում ավելի քան 500 կգ մարդասիրական բեռ է տրամադրվել տեղահանվածներին ու կարիքավորներին, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքներին:
Խաղաղապահ զորախումբը շարունակել է կատարել հրադադարի ու մարտական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերահսկողության խնդիրները:
Պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել, աննշան միջադեպերը համատեղ ջանքերով կարգավորվել են տեղերում:
Խաղաղապահներն ուղեկցել են նաև շուրջ 300 ուխտավորի։
Մարդասիրական արձագանքման կենտրոնն իրականացրել է տեղահանվածների ու կարիքավոր ընտանիքների, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքների օգնության 10 ակցիա:
Հունվարի ընթացքում մարդասիրական արձագանքման կենտրոնը 109 դիմում է ստացել տեղի բնակիչներից, որոնցից 28-ը՝ հեռախոսով:
Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ սկսվել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի և հարակից գյուղերի բնակիչների համար ջրամատակարարման կենտրոնացված համակարգի կառուցումը և անցկացումը:
Շարունակվում են նաև տեղանքի և օբյեկտների ականազերծման, ինչպես նաև չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքները:
Այսօրվա դրությամբ ստուգվել է 1937 շենք, մաքրվել է 690 կմ ճանապարհ և 2331 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 26176 պայթուցիկ առարկա:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: