00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչով է տարբերվում «իսկական» հայը սովորականից, և ինչ է պետք «Սինգապուրից անցնելու համար»

© Photo : Facebook / Nikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանԲեյրութից հայրենիք վերադարձողները «Զվարթնոց» օդանավակայանում
Բեյրութից հայրենիք վերադարձողները «Զվարթնոց» օդանավակայանում - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2022
Բեյրութից հայրենիք վերադարձողները «Զվարթնոց» օդանավակայանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանից ավելի բարեկեցիկ երկրներ զանգվածային արտահոսքի ֆոնին հանդիպում են նաև եզակի դեպքեր, երբ իրական հայրենասերները որոշում են հայրենիք վերադառնալ։ Այս մասին ընթերցեք Sputnik Արմենիայի սյունակագրի նյութում։
Քանի դեռ մեր հարյուր հազարավոր հայրենակիցներն ուզում են լքել ու լքում են իրենց պատմական հայրենիքը, տեղի է ունենում նաև հակառակ գործընթացը: Այն, իհարկե, այնքան էլ զանգվածային չէ, բայց կան եզակի մարդիկ, որոնք արտասահմանում հաջողությունների հասնելով՝ վերադառնում են Հայաստան և փորձում են իրենց փորձով, միջոցներով ու կապերով օգնել երկրի զարգացմանը։ Ակնհայտ է, որ նրանք բոլորովին այլ գիտակցություն ունեն։
Բանակցություններ առանց «բայցերի». իրագործելի նպատա՞կ, թե՞ հերթական պատրանք
Քանի որ մենք դեռ չունենք ոչ միայն գիտություն գիտակցության մասին, այլ նույնիսկ գիտակցության, դրա չափերի, տեսակների ու հատկանիշների որոշման հստակ չափանիշներ, ստիպված ենք լինում ապրել խորհրդային ժամանակների պարզունակ հասկացություններով՝ գիտակից – անգիտակից սկզբունքով։ Կարելի է ասել, որ այնպիսի հազվագյուտ անհատների մոտ, ինչպիսին հայրենադարձներն են, անշուշտ, զարգացած են կամքն ու էթիկական սկզբունքները։ Կամք, որ միայնակ ալիքի դեմ գնան, և էթիկա, որպեսզի հասարակության շահերն ավելի վեր դասեն անձնականից։ նրանք պատրաստ են զոհաբերել անձնականը հանուն ընդհանուրի։ Սակայն, բոլորի համար ակնհայտ է, որ նման սկզբունքները մեծամասնության համար դեռևս հասանելի չեն, ընդ որում ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում։ Այնտեղ դարեր շարունակ ընդունված է բաժանել մարդկանց եսասերների և ալտրուիստների։
Խորհրդային ժամանակներում մեր հրաշալի բանաստեղծ Պարույր Սևակը բանաստեղծություն է գրել՝ «Մարդ էլ կա, մարդ էլ», որտեղ հակադրում է հենց այդ երկու տիպի մարդկանց։ Բոլոր նրանք, ովքեր կարդացել են այն, հավանաբար հիշում են բառերը:
«Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում․․․»
Սեպագրեր - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2021
Շումերներն ու հայերը. ինչ ընդհանրություն կա հնագույն ժողովուրդների միջև
Ըստ երևույթին, նա չէր մտածում՝ ինչ է կարելի անել ու ինչպես պետք է օգնել զարգացնել նրանց, ում նա այնքան տաղանդավոր կշտամբում էր։ Այսօր այդ մասին ավելի քիչ են մտածում։
«Հայ ժողովրդի որոշակի մասի գենետիկ կոդը» կա՛մ փոխվել է, կա՛մ նրանք ինչ-որ ոչ այնքան ճիշտ հայեր են, որոնք գենետիկորեն ընդհանրապես կարող է հայեր էլ չեն։ Տարօրինակ է նման բան լսել այն մարդկանցից, որոնք ոչ մի կապ չունեն ոչ գենետիկայի, ոչ էլ հատկապես պալեոգենետիկայի հետ։ Եվ այդ հնացած, արդեն Հիտլերի ժամանակներից, ռասիստական արտահայտությամբ ուզում են ասել, որ մարդկանց հետ ինչ-որ լուրջ, գուցե նույնիսկ անդառնալի փոփոխություններ են տեղի ունենում։
Արտահայտությունն իհարկե ծիծաղելի է, քանի որ նկատի են առնում մտածելակերպը, իսկ այն ստեղծվում է դարեր շարունակ և հանկարծակի չի առաջանում, և այն բարելավելու համար պետք է աշխատել երկար, սերունդների ընթացքում, հակառակ դեպքում ոչ մի արդյունք չի լինի: Նույն կերպ են մտածում հայատյացությամբ տառապող հարևան երկրներում, որտեղ եթե մեկը համաձայն չի իշխանության հետ, անմիջապես ենթադրում են, որ պետք է ստուգել գեները և գտնել հայ նախնիներին:
Կանխատեսումներ և մարգարեություն Թուրքիայի մասին, կամ ինչն է Անկարային կոնֆլիկտի տանում
Անցյալ տարի Հայաստանի Առաջին ալիքը ցուցադրեց Մարկ Արենի (Կարեն Մարգարյան) գրքի «Անատոլիական պատմություն» հեռուստասերիալը (ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան), որտեղ գլխավոր դերը կատարեց հրաշալի դերասան Սերժ Ավետիքյանը:
Սերիալը պատմում է ազդեցիկ թուրք ազգայնական Մուստաֆա Գազի ճակատագրի մասին, որը «Բոզկուրտ» ծայրահեղական կազմակերպության հիմնադիրներից է։ Արդեն խոր ծերության ժամանակ՝ կյանքի 85-րդ տարում իմանում է, որ իր ծնողներն իրականում հայ են եղել, թեև նրան մանկուց ստել են, որ նրանց հայերն են սպանել: Իհարկե, մարդու համար սա մեծ ողբերգություն է։ Բայց այս օրինակը շատ լավ ցույց է տալիս, որ մտածողության ու վարքի համար որոշիչ են ոչ թե գեները, այլ դաստիարակությունը:
Իսկ գեների վրա հաճախ բարդում են այն, ինչ չեն ուզում ու չեն կարողանում հասկանալ։ Ավելի հեշտ է մեղքը գցել «թուրքական գեների» վրա, թեև վաղուց հայտնի է, այդ նույն թուրքերի մեջ միլիոնավոր մարդիկ հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների գեների կրողներն են, որոնք այնտեղ ապրել են թուրքերի գալուց հազարավոր տարիներ առաջ:
Праздничные гулянья в День Независимости Армении (21 сентября 2019). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 25.12.2021
Ե՞րբ ապագայի քաղաքը Հայաստան կհասնի
Այնպես որ, նրանք, ովքեր վերադառնում են, որ օգնեն երկրին դժվար ժամանակաշրջանում, ու նրանք, ովքեր, տեսնելով կյանքի դժվարությունները տանը՝ ուզում են երջանկություն փնտրել հեռվում, կարող են շատ նման կամ նույնիսկ բացարձակապես նույն գեներն ունենալ։ Բայց առաջինները տարբերվում են ոչ թե ֆորմալ հայրենասիրությամբ, որը ցանկության դեպքում կարելի է գտնել բոլորի մոտ, այլ իրենց վրա մեծ պատասխանատվություն վերցնելու ունակությամբ, որը դուրս է սովորական անձի շրջանակներից։
Այդ մարդիկ ապրում են սկզբունքով, որը դեռ նախորդ դարի կեսերին ձևակերպել է Ջոն Քենեդին․ «Մի հարցրեք, թե ձեր երկիրը ինչ կարող է անել ձեզ համար, հարցրեք, թե դուք ինչ կարող եք անել ձեր երկրի համար»․ սա ճշմարիտ հայրենասիրության հստակ ու տարողունակ բանաձև է։ Սակայն եթե այդ մասին հիշեցնենք նրանց, ովքեր երազում են հայրենիքից հեռու ապահով կյանք գտնել, և օրինակ բերենք փոքրաթիվ վերադարձածներին, նրանք կպատասխանեն, որ իրենք նույնպես պետք է նախ գնան, որ կյանքում ինչ-որ բանի հասնեն, և միայն դրանից հետո նույնպես կարող են վերադառնալ և ինչ-որ բան անել երկրի համար։ Եվ, նրանց կարծիքով, իրենք միանգամայն իրավացի են։
Փայտփորիկի գլուխը չի ցավում, կամ ինչի մասին է խոսում քարտեզի վրա Հայաստանի ուրվագիծը
Համացանցում կարելի է հանդիպել քննարկումներ այն մասին, թե ինչի կհասնեին աշխարհի ամենահայտնի հայերը, եթե դեռ երիտասարդ տարիքում չգնային։ Եթե նրանք ապրեին Երևանում։ Կկարողանա՞ր Շառլ Ազնավուրը նույնպիսի մեծ երգիչ դառնալ կամ Արամ Խաչատրյանը՝ նույնպիսի մեծ կոմպոզիտոր, կամ Արտեմ Միկոյանը՝ մեծ ավիակոնստրուկտոր։ Պատասխանը շատերին ակնհայտ է թվում, բայց բացառություններ կան:
20-րդ դարի խոշորագույն նկարիչներից Մարտիրոս Սարյանն իր կյանքի մեծ մասն ապրել է հենց Երևանում՝ 1921 թվականին վերադառնալով Հայաստան՝ Ժողովրդական կոմիսարների խորհրդի այն ժամանակվա նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով։ Այսօր մենք չունենք ո՛չ ստեղծագործողներ, ո՛չ գիտնականներ, ո՛չ էլ նման մասշտաբի կոնստրուկտորներ, որոնք եղել են անցած հարյուրամյակում։ Եվ դա պարադոքս է. հայերը, լինելով այդպիսի մեծ գործիչներ ծնելու ընդունակ ժողովուրդ, իրենց ազգային պետությունում չունեն նրանց հետ համեմատելի ոչ մի բան։
Անիի քարանձավները - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
Հին հայկական մայրաքաղաք Անին. ի՞նչ գաղտնիքներ կան ստորգետնյա քաղաքում
Կարելի է երկար դատողություններ անել, թե ինչու է դա այդպես, ասել, որ մեղավոր է ժամանակը, պետությունը, հասարակությունը և այլն: Բայց դա, ամենայն հավանականությամբ, ոչինչ չի տա։ Քանի որ այստեղ հիմնական հարցը ոչ թե ինչուն է, այլ ինչպեսը: Ինչպե՞ս դա է կարելի շտկել, այսինքն, ինչպես փոխել... ապագան։ Այսինքն՝ ինչպես օգնել սովորականին «իսկական» դառնալ։ Մարդկության մշակույթում այս թեմայի վերաբերյալ թեկուզ փոքր, բայց որոշակի աշխատանքներ կան։ Դրանց մասին պետք է առանձին ու ավելի մանրամասն պատմել հաջորդ հրապարակումներում:
Լրահոս
0