00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազային հարձակում Եվրոպայի վրա. ինչո՞ւ է Բաքուն շահագրգռված, որ Մոսկվան ու Կիևը պատերազմեն

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԿոմպրեսորային կայան
Կոմպրեսորային կայան - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2022
Կոմպրեսորային կայան
Բաժանորդագրվել
Ադրբեջանը դադարել է թաքցնել իր մտադրությունը, որ ուզում է Ռուսաստանին դուրս մղել Եվրոպայի էներգետիկ շուկայից։
Մոսկվայի և Կիևի միջև աճող առճակատման ֆոնին, որը սպառնում է պատերազմի վերածվել, պաշտոնական Բաքուն իրեն մի քանի բացահայտ հակառուսական դեմարշներ թույլ տվեց։ Ինչպե՞ս այս ամենը կանդրադառնա տարածաշրջանի աշխարհաքաղաքական գործընթացների վրա։ Վերլուծում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը օրերս հաստատել է, որ Եվրամիությունն իրոք բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դեպքում գազի մատակարարման հարցի շուրջ: Նրա խոսքով՝ «պետք է պատրաստ լինել վատագույն սցենարին»։ «Մենք պետք է ապահովագրված լինենք, եթե Ռուսաստանը որոշի դադարեցնել գազի մատակարարումը։ Դրա համար մենք աշխատում ենք այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կատարը և Ադրբեջանը», գրել է Բորելը իր բլոգում։
Հունգարիան ուզում է արժանանալ Հայաստանի ներմանը և Ադրբեջանին խնդրում է օգնել այդ հարցում
Ուշադրություն դարձնենք, թե ով է պատրաստվում օգտվել իրավիճակից։ Տեղեկություններ կան, որ էներգակիրների եվրոպական շուկայից ԵՄ-ն ու Միացյալ Նահանգները Ռուսաստանին դուրս մղելու հարցում օգնելու խնդրանքով դիմել են մի շարք ասիական պետությունների: Հայտնի է, որ այդ հարցով դիմումներն ուղղված են եղել ոչ միայն մերձավորարևելյան նավթային միապետությունների ղեկավարներին, այլև Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի և Չինաստանի իշխանություններին: Եվ ահա դրական ազդակներ են եկել միայն երեք երկրից` Ադրբեջան, Կատար, Ճապոնիա։

Վերջին երկու պետությունների արձագանքը զարմանալի չէ։ Երկուսն էլ հին հաշիվներ ունեն Ռուսաստանի հետ։ Ճապոնացիների դեպքում դա կապված է Կուրիլյան կղզիների կարգավիճակի հետ։ Իսկ կատարցիները բոլոր հնարավոր միջոցներով հակազդում են Սիրիայում Մոսկվայի քաղաքականությանը։ Այս ամենը հաշվի առնելով՝ միանգամայն բնական է, որ Տոկիոյում և Դոհայում որոշել են օգտվել իրավիճակից Մոսկվային չարգելված հարված հասցնելու համար։ Բայց ի՞նչ գործ ունի այստեղ Ադրբեջանը, որի նախագահը Վլադիմիր Պուտինին բարեկամ է անվանում, իսկ նրա գլխավորած երկիրն անվանում է ոչ այլ կերպ, քան ռազմավարական գործընկեր և նույնիսկ դաշնակից։

ՀՀ տրանսպորտային շրջափակման ճեղքումը ծովային ճանապարհով հետաձգվում է, բայց չի չեղարկվում
Տեղեկություններն այն մասին, որ պաշտոնական Բաքուն մտադիր է օգտվել Դոնբասի շուրջ առճակատման սրացումից, որպեսզի փորձի Ռուսաստանին դուրս մղել Եվրոպայի գազի շուկայից, կարելի է հաստատված համարել։ Առաջինը այդ մասին հրապարակավ արտահայտվեց Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը։ «Եթե գազի լրացուցիչ արտահանումը բավարար չլինի Ռուսաստանին փոխարինելու համար, ապա էներգակիրներով հարուստ Ադրբեջանը կարող է ավելի շատ երկնագույն վառելիք ուղարկել Եվրոպա»: Դրան նաև այլ ազդանշաններ հաջորդեցին ։ Անցյալ շաբաթ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից պաշտոնապես հայտարարեցին պատերազմի դեպքում իրենց գազի մատակարարումների ընդլայնման հնարավորության մասին:
Հետո խոսեց նաև Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Նա Twitter-ի իր էջում գրառում արեց, որից հետևում է, որ Բաքուն պատրաստ է պետք եղած պահին օգնության ձեռք մեկնել Եվրոպային ու ապահովել բնական գազի մատակարարումների անհրաժեշտ ծավալը: Նախարարը հայտնեց, որ բանակցություններ է վարել Տրանսադրիատիկ գազատարի շահագործումն իրականացնող ընկերության ղեկավարության հետ ու եկել է այն եզրակացության, որ մատակարարումների զգալի ավելացումը միանգամայն իրական է: Շահբազովը հավաստիացրեց, որ Բաքուն կկարողանա ապահովել գազատարի հզորությունների ամբողջական բեռնումը, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա:
Ալիևը մտահոգված է Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ռազմական համագործակցությամբ
Այստեղ արժե պարզաբանում անել։ Իրականում Եվրոպան գազով ապահովելու հարցում Ադրբեջանը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող Ռուսաստանի իրական այլընտրանքը դառնալ։ Եվ հարցը միայն այն չէ, որ Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի ու Իտալիայի տարածքով անցնող Տրանսադրիատիկ գազատարի առավելագույն թողունակությունը թույլ չի տա տարեկան ավելի քան տասը միլիարդ խորանարդ մետր գազ փոխադրել։ Դրանք չնչին ծավալներ են Եվրոպայի իրական կարիքների համեմատ։ Բայց հարցը նույնիսկ խողովակի տրամագիծը չէ։ Հարցը Ադրբեջանում գազի արդյունահանման ծավալներն են, որոնք համեմատելի չեն «Գազպրոմի» հնարավորությունների հետ։ Ռուսաստանի էներգետիկ հսկան միայն Գերմանիա տարեկան ավելի քան 45 մլրդ խմ գազ է արտահանում (մինչդեռ Ադրբեջանն ամբողջ անցած տարվա ընթացքում արդյունահանել է ընդամենը 40 մլրդ խմ գազ), իսկ ընդհանուր առմամբ Եվրոպային մատակարարում է ավելի քան 135 մլրդ խմ գազ: Այսինքն՝ միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանի տեղի համար ներկայացված ադրբեջանական հայտը ավելի շուտ հրապարակային դեմարշ է, քան իրական մտադրությունների դրսևորում։
Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն արդեն տվել է իր սկզբունքային համաձայնությունը՝ պայքարել Ռուսաստանի հաշվին Եվրոպայի գազի շուկայի իր մասնաբաժինը ընդլայնելու համար։ Մնում է քննարկել մանրամասները։ Ըստ ամենայնի, այդ հարցով խորհրդակցությունները կսկսվեն արդեն առաջիկա օրերին։ Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ փետրվարի կեսերին Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնի Եվրամիության պատվիրակությունը՝ բանակցելու «Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում գազի հրատապ մատակարարումների մասին»: Այդ տեղեկությունները անուղղակիորեն հաստատում են նաև եվրոպական պաշտոնական կառույցները։ ԵՄ երկրների էներգետիկայի նախարարների հետ վերջերս կայացած հանդիպումից հետո եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը հայտնել է, որ փետրվարին կմասնակցի Բաքվում անցկացվող խորհրդաժողովին, որը նվիրված է Եվրոպայի ուղղությամբ մատակարարումներն ավելացնելու հնարավորությանը:
Էրդողանն ուզում է, որ իրեն ենթարկվեն Հայաստանն ու Եվրասիայի ևս 15 պետություններ
Տպավորություն է ստեղծվում, որ հակամարտության սրման դեպքում Բաքվի համար շահավետ կլինի Ռուսաստանի հակառակորդների կողմից լինել։ Եթե Ուկրաինայի արևելքում զինված դիմակայության արդյունքում Ադրբեջանն իսկապես միլիարդավոր դոլարներ կստանա գազի մատակարարումների ավելացման շնորհիվ, ապա ստացվում է, որ Բաքուն այդ պատերազմի գլխավոր շահառուներից է։ Ստացվում է, որ Ադրբեջանը շահագրգռված է, որ հակամարտությունն անպայման ռազմական փուլի անցնի։ Չէ՞ որ միայն այդ դեպքում Ադրբեջանին կհաջողվի ամուր ամրապնդվել հարավարևելյան Եվրոպայի գազային շուկայում։
Մեկ այլ մտահոգիչ հանգամանք էլ կա։ Վերջերս Կիև կատարած այցի ժամանակ Իլհամ Ալիևը Վլադիմիր Զելենսկու հետ ռազմավարական գործընկերության խորացման մասին համատեղ հռչակագիր է ստորագրել։ Փաստաթղթում նշվում է «միջազգայնորեն ճանաչված սահմաններում երկու պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը փոխադարձ աջակցություն ցուցաբերելու, քաղաքական, վառելիքաէներգետիկ, ռազմատեխնիկական, ենթակառուցվածքային և այլ ոլորտներում, ինչպես նաև անվտանգության ոլորտում երկկողմ առարկայական փոխգործակցությունն ինտենսիվացնելու ձգտման մասին»: Եվ սա այն պայմաններում, երբ պատերազմի անխուսափելիությունը կանխագուշակող հոռետեսներն արդեն հետհաշվարկ են սկսել։

Հետաքրքիր է, որ Ալիևի կիևյան այցի ընթացքում կնքված փոխըմբռնման հուշագիրն ուկրաինական կողմից ստորագրել է ժամանակավոր բռնազավթված տարածքների վերաինտեգրման հարցերի նախարարը։ Փաստն ինքնին ուշագրավ է։ Փաստաթղթում նշված է «սպառնալիքներ առաջանալու դեպքում երկկողմ առևտրում արտակարգ փոխգործակցություն հաստատելու մասին»: Պարզ է, որ խոսքը պատերազմի մասին է։ Այսինքն՝ պետք է հասկանալ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների դեպքում Բաքուն պատրաստ կլինի Մոսկվայի հակառակորդին ռազմավարական նշանակության ապրանքներ մատակարարել։

Հարկ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ Կիևն ու Բաքուն հող են պատրաստում նաև քարոզչության ոլորտում համատեղ գործողությունները համակարգելու համար։ Ամռան վերջին Ուկրաինայի ու Ադրբեջանի լրագրողական հանրության ներկայացուցիչները հուշագիր են ստորագրել «Ուկրաինա-Ադրբեջան» միջազգային մեդիահարթակ ստեղծելու մասին: Գաղափարախոսները նույնպես գործակցելու են։
Կասկած չկա, որ Մոսկվայում այս ամենին ուշադիր հետևում են և համապատասխան հետևություններ անում։ Առայժմ Կրեմլը ոչ մի կերպ չի արձագանքում Բաքվից եկող ազդանշաններին։ Բայց, ինչպես երևում է, արձագանքը հասունանում է։
Լրահոս
0