https://arm.sputniknews.ru/20220205/amnn-amen-kerp-pvordzum-e-khangarel-ruschinakan-haraberutjunneri-sertacmany-danieljan-38346379.html
ԱՄՆ–ն ամեն կերպ փորձում է խանգարել ռուս–չինական հարաբերությունների սերտացմանը. Դանիելյան
ԱՄՆ–ն ամեն կերպ փորձում է խանգարել ռուս–չինական հարաբերությունների սերտացմանը. Դանիելյան
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նոր, բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծման գլոբալ գործընթացին։ 05.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-05T15:50+0400
2022-02-05T15:50+0400
2022-02-05T16:18+0400
ամն
ռուսաստան
ստեփան դանիելյան
չինաստան
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/05/38345716_0:4:1600:904_1920x0_80_0_0_863e82c94ffd862ec329731e3ab1625a.jpg
Դանիելյան. «ԱՄՆ–ն ամեն կերպ փորձում է խանգարել ռուս–չնական հարաբերությունների սերտացմանը»
Sputnik Արմենիա
Դանիելյան. «ԱՄՆ–ն ամեն կերպ փորձում է խանգարել ռուս–չնական հարաբերությունների սերտացմանը»
Աշխարհի քաղաքական ճարտարապետությունը փոփոխվում է, եթե մինչ այժմ կար միաբևեռ աշխարհ, ապա հիմա իրավիճակն այլ է։ Թեև ԱՄՆ–ի ազգային ռազմավարության դոկտրինում շատ պարզ գրված է, որ այդ երկիրը թույլ չի տա, որպեսզի որևէ պետություն ԱՄՆ–ի առաջին երկիր լինելու հանգամանքը կասկածի տակ դնի, բայցևայնպես հիմա տեղի է ունենում հենց այդպիսի գլոբալ գործընթաց, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։Դանիելյանի կարծիքով` Արևմուտքը չի ցանկանում, որ ՌԴ–ի ու Չինաստանի միջև զարգանան սերտ հարաբերություններ, բայց կիրառվող պատժամիջոցները ստիպում են երկու գերհզոր պետություններին սերտացնել կապերն ու նպաստել մեկ այլ աշխարհաքաղաքական հզոր բևեռի ձևավորմանը։Pais թերթը գաղտնազերծել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները Մոսկվայի առաջարկներին«Մոտակա տարիներին գերտերությունները փորձելու են լուծել այն հարցը, թե աշխարհն ինչ կանոններով, օրենքներով ու կապերով պետք է ապրի, սակայն գործընթացներն ընթանում են շատ բարդ եղանակներով։ ԱՄՆ–ն հասկանում է, որ ըստ էության չի կարող կանգնեցնել Չինաստանին, բայցևայնպես աշխատում է խանգարել նրա զարգացմանը, ռուս–չինական մերձեցմանը»,– նշեց քաղաքագետը։Դանիելյանի դիտարկմամբ` Վաշինգտոնը չի ցանկանում նաև կորցնել իր ազդեցությունը եվրոպական երկրների վրա, ուստի պարբերաբար ԵՄ–ի հետ հետամուտ է լինում ՌԴ–ի դեմ պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությանը` նպատակադրվելով թուլացնել Մոսկվայի ու եվրոպական երկրների տնտեսական փոխգործակցությունը։Քաղաքագետի պնդմամբ` բարդ աշխարհաքաղաքական գործընթացներն ազդում են բոլոր երկրների վրա, և հենց նման քաղաքականության հետևանքն էր, որ տեղիունեցավ նաև արցախյան 44-օրյա պատերազմը։
ամն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/05/38345716_28:0:1452:1068_1920x0_80_0_0_fad3e50d258eac7c0b814b587005ee9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, ստեփան դանիելյան, չինաստան, պոդկաստ, аудио
ամն, ռուսաստան, ստեփան դանիելյան, չինաստան, պոդկաստ, аудио
ԱՄՆ–ն ամեն կերպ փորձում է խանգարել ռուս–չինական հարաբերությունների սերտացմանը. Դանիելյան
15:50 05.02.2022 (Թարմացված է: 16:18 05.02.2022) Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նոր, բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծման գլոբալ գործընթացին։
Աշխարհի քաղաքական ճարտարապետությունը փոփոխվում է, եթե մինչ այժմ կար միաբևեռ աշխարհ, ապա հիմա իրավիճակն այլ է։ Թեև ԱՄՆ–ի ազգային ռազմավարության դոկտրինում շատ պարզ գրված է, որ այդ երկիրը թույլ չի տա, որպեսզի որևէ պետություն ԱՄՆ–ի առաջին երկիր լինելու հանգամանքը կասկածի տակ դնի, բայցևայնպես հիմա տեղի է ունենում հենց այդպիսի գլոբալ գործընթաց,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Չինաստանի հզորացումը կարևոր դրդապատճառ է դարձել ընդհանուր աշխարհակարգի փոփոխության համար։ Այդ հարցում մեծացել է նաև Ռուսաստանի դերը, որովհետև նրա ռազմական պոտենցիալը ձեռք է բերում էական նշանակություն, և շատ կարևոր է, թե որ տերության հետ ՌԴ–ն կսերտացնի հարաբերությունները։ Նշված գործընթացներում տեղի են ունենում տեկտոնիկ շարժումներ, բոլորն ուզում են շահավետ տարբերակներ գտնել։ Արևմուտքը փորձում է պատժամիջոցներով ճնշել Ռուսաստանին, որպեսզի վերջինս նաև տնտեսապես չհզորանա։ Առաջացած ուկրաինական ճգնաժամը հենց Ռուսաստանին Եվրոպայից մեկուսացնելու նպատակ է հետապնդում»,– ասաց քաղաքագետը։
Դանիելյանի կարծիքով` Արևմուտքը չի ցանկանում, որ ՌԴ–ի ու Չինաստանի միջև զարգանան սերտ հարաբերություններ, բայց կիրառվող պատժամիջոցները ստիպում են երկու գերհզոր պետություններին սերտացնել կապերն ու նպաստել մեկ այլ աշխարհաքաղաքական հզոր բևեռի ձևավորմանը։
«Մոտակա տարիներին գերտերությունները փորձելու են լուծել այն հարցը, թե աշխարհն ինչ կանոններով, օրենքներով ու կապերով պետք է ապրի, սակայն գործընթացներն ընթանում են շատ բարդ եղանակներով։ ԱՄՆ–ն հասկանում է, որ ըստ էության չի կարող կանգնեցնել Չինաստանին, բայցևայնպես աշխատում է խանգարել նրա զարգացմանը, ռուս–չինական մերձեցմանը»,– նշեց քաղաքագետը։
Դանիելյանի դիտարկմամբ` Վաշինգտոնը չի ցանկանում նաև կորցնել իր ազդեցությունը եվրոպական երկրների վրա, ուստի պարբերաբար ԵՄ–ի հետ հետամուտ է լինում ՌԴ–ի դեմ պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությանը` նպատակադրվելով թուլացնել Մոսկվայի ու եվրոպական երկրների տնտեսական փոխգործակցությունը։
Քաղաքագետի պնդմամբ` բարդ աշխարհաքաղաքական գործընթացներն ազդում են բոլոր երկրների վրա, և հենց նման քաղաքականության հետևանքն էր, որ տեղի
ունեցավ նաև արցախյան 44-օրյա պատերազմը։