00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունը ՀՀ նախագահի թեկնածու չի առաջադրի, ովքե՞ր են եղել այդ որոշման կողմնակիցները

© Sputnik / Aram NersesyanԱԺ
ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2022
ԱԺ
Բաժանորդագրվել
Թերթի տեղեկություններով` ընդդիմադիր խմբակցությունները փետրվարի 4-ին հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ընդդիմությունը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու չառաջադրել: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

«Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո սկսված տևական քննարկումների արդյունքում հաղթել է ընդդիմության այն թևը, որը միշտ կողմ է ոչինչ չանելուն, որ իրենց իբր չմեղադրեն իշխանության առաջ քաշած օրակարգերը լեգիտիմացնելու համար։ Մասնավորապես չառաջադրելու կողմնակից են եղել Անդրանիկ Թևանյանն ու Արթուր Ղազինյանը: Եվ անգամ այն փաստարկը, որ դա հնարավորություն կլինի ամբիոնն օգտագործելու և իշխանական թեկնածուի սնանկությունը ցույց տալու, դեր չի խաղացել»,– գրում է պարբերականը։

Ըստ թերթի` այսօր երկու ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:
Հաջորդ օրը ԱԺ–ն հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:
2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: 2006թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ եղել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:
2021թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-ին հայտարարեց, որ ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին։
ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Լրահոս
0