https://arm.sputniknews.ru/20220204/sarnarany-datark-e-grpannery-nujnpes-pashinjani-rekvordajin-tveri-hakarak-kvoghmy-38319353.html
Սառնարանը դատարկ է, գրպանները` նույնպես. Փաշինյանի «ռեկորդային» թվերի հակառակ կողմը
Սառնարանը դատարկ է, գրպանները` նույնպես. Փաշինյանի «ռեկորդային» թվերի հակառակ կողմը
Sputnik Արմենիա
Տնտեսագետը կառավարության ղեկավարի հրապարակած ցուցանիշների ապացույցները չի գտել։ Արտագաղթը, աղքատությունն ու գներն էլ շարունակում են աճել։ 04.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-04T21:09+0400
2022-02-04T21:09+0400
2022-02-04T22:41+0400
հեղինակներ
տնտեսություն
սուրեն պարսյան
աշխատատեղ
հայաստան
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38333285_0:105:1600:1005_1920x0_80_0_0_18cc2c216394bb4e47feb058b75be2c1.jpg
Սուրեն Պարսյանը կասկածի տակ է դնում 2021 թվականին ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի «ռեկորդային» ցուցանիշը
Sputnik Արմենիա
Սուրեն Պարսյանը կասկածի տակ է դնում 2021 թվականին ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի «ռեկորդային» ցուցանիշը
ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը կասկածի տակ է դնում 2021 թվականին ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի «ռեկորդային» ցուցանիշը։«Եթե հայտարարվում է` 650 000 աշխատատեղ, որը 2020 թվականի համեմատ շուրջ 50 000-ով ավելի է, և խոսվում է միջին աշխատավարձի 7․8 տոկոս աճի մասին, ապա դա պետք է արտահայտվեր բյուջեում հարկային մուտքերի աճով։ Այլ կերպ ասած` աշխատավարձից պահվող հարկերը պետք է ավելանային։ Նայում ենք հարկային եկամուտների հավաքագրումներն ու տեսնում ընդամենը 3-4 տոկոս ավելացում` նախորդ տարվա համեմատ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պարսյանը` մեկնաբանելով վարչապետի հրապարակած տվյալները։Պարսյանը ենթադրում է, որ գրանցված նոր աշխատատեղերն իրականում ոչ թե նոր են բացվել, այլ նախկինում չգրանցված աշխատատեղերն են ստվերից դուրս եկել։ Դրա համար էլ այդ թվերը մարդկանց կենսամակարդակը որևէ կերպ չեն բարելավել։Հիշեցնենք`փետրվարի 3-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2021թ–ին Հայաստանում գրանցվել է 659 471աշխատատեղ, ինչը, նրա բնորոշմամբ` «բացարձակ ռեկորդ է 3-րդ հանրապետության պատմության ընթացքում»։Նա նաև նշել էր, որ անցյալ տարի 9 տոկոսով ավելացել է 150 000 դրամից ավելի աշխատավարձ ստացողների թիվը։Վարչապետի այս հայտարարությանն էլ տնտեսագետը արտագաղթի թվերով է հակադարձում։ Աղքատությունն աղքատություն է ծնում. ի՞նչ անել Հայաստանում աճող տեմպերը դադարեցնելու համար«Եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում։ Պաշտոնական վիճակագրությամբ` 100 000–ից ավելի մարդ է գնացել Հայաստանից անցած տարվա ընթացքում»,– ասում է Պարսյանը` միաժամանակ հիշեցնելով, որ պաշտոնական վիճակագրությունը նաև աղքատության աճ է արձանագրել։Տարվա վերաբերյալ կառավարության լավատեսական կանխատեսումները ևս Սուրեն Պարսյանը չի կիսում։ Նրա խոսքով, փորձելով զսպել գնաճն ու այդ նպատակով պարբերաբար բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, Կենտրոնական բանկն այդ կերպ, փաստորեն, թանկացնում է վարկերը` էլ ավելի բարդացնելով վարկով ապրող քաղաքացիների կյանքը։Մյուս կողմից, նրա համոզմամբ, միայն այս գործիքը բավարար չէ կանխելու ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում առկա գնաճային ռիսկերը։«Այս գործընթացը շարունակվելու է նաև 2022թ–ին, քանի որ արդեն իսկ արձանագրվել է կոմունալ ծառայությունների սակագների աճ` ջուրը թանկացել է, հոսանքը թանկացել է, ապրիլի 1-ից կանխատեսվում է, որ նաև գազն է թանկանալու»,– նշում է Պարսյանը։Մեր զրուցակցի դիտարկմամբ` աշխարհում կտրուկ թանկացել են նաև պարարտանյութերի, վառելիքի գները, ինչն անխուսափելիորեն ազդելու է նաև պարենի գների վրա։ Բոլոր այդ թանկացումների դիմաց դարձյալ վճարելու է շարքային սպառողը։Հիշեցնենք` Հայաստանում առկա գնաճը զսպելու նպատակով ՀՀ ԿԲ–ն փետրվարի 1-ին որոշում էր ընդունել վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել ևս 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8 % գործող 7.75–ի փոխարեն։ Համեմատության համար նշենք, որ 2020թ–ի փետրվարին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5% էր, իսկ 2020-ի սեպտեմբերին եղել է ամենացածրը՝ 4.25%:ԿԲ նախագահը նաև հույս էր հայտնել, որ չնայած գնաճը Հայաստանում հասել է 7.2 տոկոսի, բայց իրենց վարած դրամավարկային քաղաքականության արդյունքում, տարեվերջին կնվազի մինչև 4 տոկոս։Ինչ վերաբերում է աղքատության ցուցանիշին, 2021թ–ի արդյունքները դեռ չեն հրապարակվել, իսկ 2020–ի տվյալներով` Հայաստանի բնակչության 47.6 տոկոսն աղքատ է, 0.7 տոկոսը` պարենային աղքատ, այսինքն` սովի է մատնված։ Դրանք այն մարդիկ են, որոնց ամսական եկամուտը 2020թ–ին չի գերազանցել 23 828 դրամը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38333285_176:0:1600:1068_1920x0_80_0_0_5499fcbcdc4091765f0c42b73bd6cb46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հեղինակներ, տնտեսություն, սուրեն պարսյան, աշխատատեղ, հայաստան, аудио, պոդկաստ
հեղինակներ, տնտեսություն, սուրեն պարսյան, աշխատատեղ, հայաստան, аудио, պոդկաստ
Սառնարանը դատարկ է, գրպանները` նույնպես. Փաշինյանի «ռեկորդային» թվերի հակառակ կողմը
21:09 04.02.2022 (Թարմացված է: 22:41 04.02.2022) Տնտեսագետը կառավարության ղեկավարի հրապարակած ցուցանիշների ապացույցները չի գտել։ Արտագաղթը, աղքատությունն ու գներն էլ շարունակում են աճել։
ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը կասկածի տակ է դնում 2021 թվականին ՀՀ–ում գրանցված աշխատատեղերի «ռեկորդային» ցուցանիշը։
«Եթե հայտարարվում է` 650 000 աշխատատեղ, որը 2020 թվականի համեմատ շուրջ 50 000-ով ավելի է, և խոսվում է միջին աշխատավարձի 7․8 տոկոս աճի մասին, ապա դա պետք է արտահայտվեր բյուջեում հարկային մուտքերի աճով։ Այլ կերպ ասած` աշխատավարձից պահվող հարկերը պետք է ավելանային։ Նայում ենք հարկային եկամուտների հավաքագրումներն ու տեսնում ընդամենը 3-4 տոկոս ավելացում` նախորդ տարվա համեմատ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պարսյանը` մեկնաբանելով վարչապետի հրապարակած տվյալները։
Սա, ըստ տնտեսագետի, կարող է նշանակել երկու բան. կա՛մ այդ աշխատատեղերի թիվն է սխալ, կա՛մ պետությունը չի կարողացել հավաքել հարկերը։
Պարսյանը ենթադրում է, որ գրանցված նոր աշխատատեղերն իրականում ոչ թե նոր են բացվել, այլ նախկինում չգրանցված աշխատատեղերն են ստվերից դուրս եկել։ Դրա համար էլ այդ թվերը մարդկանց կենսամակարդակը որևէ կերպ չեն բարելավել։
Հիշեցնենք`փետրվարի 3-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ
2021թ–ին Հայաստանում գրանցվել է 659 471աշխատատեղ, ինչը, նրա բնորոշմամբ` «բացարձակ ռեկորդ է 3-րդ հանրապետության պատմության ընթացքում»։
Նա նաև նշել էր, որ անցյալ տարի 9 տոկոսով ավելացել է 150 000 դրամից ավելի աշխատավարձ ստացողների թիվը։
Վարչապետի այս հայտարարությանն էլ տնտեսագետը արտագաղթի թվերով է հակադարձում։
«Եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում։ Պաշտոնական վիճակագրությամբ` 100 000–ից ավելի մարդ է գնացել Հայաստանից անցած տարվա ընթացքում»,– ասում է Պարսյանը` միաժամանակ հիշեցնելով, որ պաշտոնական վիճակագրությունը նաև աղքատության աճ է արձանագրել։
Տարվա վերաբերյալ կառավարության լավատեսական կանխատեսումները ևս Սուրեն Պարսյանը չի կիսում։ Նրա խոսքով, փորձելով զսպել գնաճն ու այդ նպատակով պարբերաբար բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, Կենտրոնական բանկն այդ կերպ, փաստորեն, թանկացնում է վարկերը` էլ ավելի բարդացնելով վարկով ապրող քաղաքացիների կյանքը։
Մյուս կողմից, նրա համոզմամբ, միայն այս գործիքը բավարար չէ կանխելու ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում առկա գնաճային ռիսկերը։
«Այս գործընթացը շարունակվելու է նաև 2022թ–ին, քանի որ արդեն իսկ արձանագրվել է կոմունալ ծառայությունների սակագների աճ` ջուրը թանկացել է, հոսանքը թանկացել է, ապրիլի 1-ից կանխատեսվում է, որ նաև գազն է թանկանալու»,– նշում է Պարսյանը։
Մեր զրուցակցի դիտարկմամբ` աշխարհում կտրուկ թանկացել են նաև պարարտանյութերի, վառելիքի գները, ինչն անխուսափելիորեն ազդելու է նաև պարենի գների վրա։ Բոլոր այդ թանկացումների դիմաց դարձյալ վճարելու է շարքային սպառողը։
«Ո՛չ տնտեսությունը, ո՛չ բնակչությանը չեն պատրաստում այս սպասվող թանկացումներին։ Ուղղակի փորձում են զուտ թվեր հայտարարելով` մարդկանց մոտ բարեկեցության պատրանք ստեղծել, որն իրականության հետ կապ չունի։ Քաղաքական տեսանկյունից սա կարող է մեկ–երկու անգամ արդյունավետ լինել, բայց իրականում մարդիկ հասկանում են, որ սառնարանը դատարկ է, գրպանները` նույնպես»,– ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանում առկա գնաճը զսպելու նպատակով ՀՀ ԿԲ–ն փետրվարի 1-ին որոշում էր ընդունել վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել ևս 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8 % գործող 7.75–ի փոխարեն։ Համեմատության համար նշենք, որ 2020թ–ի փետրվարին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5% էր, իսկ 2020-ի սեպտեմբերին եղել է ամենացածրը՝ 4.25%:
ԿԲ նախագահը նաև հույս էր հայտնել, որ չնայած գնաճը Հայաստանում հասել է 7.2 տոկոսի, բայց իրենց վարած դրամավարկային քաղաքականության արդյունքում, տարեվերջին կնվազի մինչև 4 տոկոս։
Ինչ վերաբերում է աղքատության ցուցանիշին, 2021թ–ի արդյունքները դեռ չեն հրապարակվել, իսկ 2020–ի տվյալներով`
Հայաստանի բնակչության 47.6 տոկոսն աղքատ է, 0.7 տոկոսը` պարենային աղքատ, այսինքն` սովի է մատնված։ Դրանք այն մարդիկ են, որոնց ամսական եկամուտը 2020թ–ին չի գերազանցել 23 828 դրամը։