https://arm.sputniknews.ru/20220204/nakhararutjuny-hishecnum-e-snndi-objektnerum-marti-15-ic-kargelvi-tskhakhvoti-ogtagvortsumy-38297622.html
Նախարարությունը հիշեցնում է՝ սննդի օբյեկտներում մարտի 15-ից կարգելվի ծխախոտի օգտագործումը
Նախարարությունը հիշեցնում է՝ սննդի օբյեկտներում մարտի 15-ից կարգելվի ծխախոտի օգտագործումը
Sputnik Արմենիա
Հանրային սննդի օբյեկտներ են համարվում ճաշարանները, ռեստորանները, սրճարանները, բարերը, բուֆետները և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ վայրերը։ 04.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-04T13:22+0400
2022-02-04T13:22+0400
2022-02-04T13:30+0400
ծխախոտ
հայաստան
սրճարան
ռեստորան
արգելք
https://cdn.am.sputniknews.ru/img/1400/15/14001506_0:0:1601:901_1920x0_80_0_0_08a6051e2efc0f2b8be5cfac4e416e21.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է տնտեսվարողներին և քաղաքացիներին, որ հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, մարտի 15-ից կարգելվի ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Հիշեցենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հակածխախոտային օրենքով պայմանավորված սահմանափակումները, համաձայն որի ՀՀ քաղաքացիներն այսուհետև խանութներում չեն տեսնի ծխախոտի տուփերը՝ ցուցատախտակները պետք է փակ լինեն։Նշենք, որ ծխախոտի գովազդն արդեն տևական ժամանակ է, ինչ արգելված է հանրային տարածքներում։Նշենք, որ գործող օրենքով` եթե գովազդվում է ծխախոտը, ապա տուգանքը կազմում է 750-800 հազար դրամ, իսկ եթե այն տեղադրվում կամ ցուցադրվում է վաճառքի համար նախատեսված տարածքներում, այդ թվում՝ վաճառասրահներում՝ սպառողի համար տեսանելի վայրում, ապա տուգանքը կլինի՝ 150-200 հազար դրամ։ Նույն տուգանքը նախատեսված է նաև ծխախոտի դատարկ տուփերի, բոքսերի, բլոկների, մեծացրած տուփերի, ապրանքային նշանը իմիտացնող գունային պաստառների, դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշերի առկայության համար։ Եթե 18 տարին չլրացած անձանց ներգրավում են որևէ եղանակով դրանք իրացնելու մեջ, ապա այդ դեպքում տուգանքը նույնպես կազմում է 150-200 հազար դրամ։ Վերոնշյալ բոլոր խախտումների դեպքում վարչական տույժի կիրառումից հետո՝ 6 ամսվա ընթացքում, նույն խախտման համար նախատեսված է տուգանք կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1400/15/14001506_0:0:1423:1067_1920x0_80_0_0_4a7694138e26d7f3c791ab91bf015f92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ծխախոտ, հայաստան, սրճարան, ռեստորան, արգելք
ծխախոտ, հայաստան, սրճարան, ռեստորան, արգելք
Նախարարությունը հիշեցնում է՝ սննդի օբյեկտներում մարտի 15-ից կարգելվի ծխախոտի օգտագործումը
13:22 04.02.2022 (Թարմացված է: 13:30 04.02.2022) Հանրային սննդի օբյեկտներ են համարվում ճաշարանները, ռեստորանները, սրճարանները, բարերը, բուֆետները և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ վայրերը։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է տնտեսվարողներին և քաղաքացիներին, որ հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, մարտի 15-ից կարգելվի ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը։ Տեղեկությունը
հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հանրային սննդի օբյեկտներ են համարվում ճաշարանները, ռեստորանները, սրճարանները, բարերը, բուֆետները և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ վայրերը։
Հիշեցենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հակածխախոտային օրենքով պայմանավորված սահմանափակումները, համաձայն որի ՀՀ քաղաքացիներն այսուհետև խանութներում չեն տեսնի ծխախոտի տուփերը՝ ցուցատախտակները պետք է փակ լինեն։
Նշենք, որ ծխախոտի գովազդն արդեն տևական ժամանակ է, ինչ արգելված է հանրային տարածքներում։
Նշենք, որ գործող
օրենքով` եթե գովազդվում է ծխախոտը, ապա տուգանքը կազմում է 750-800 հազար դրամ, իսկ եթե այն տեղադրվում կամ ցուցադրվում է վաճառքի համար նախատեսված տարածքներում, այդ թվում՝ վաճառասրահներում՝ սպառողի համար տեսանելի վայրում, ապա տուգանքը կլինի՝ 150-200 հազար դրամ։
Նույն տուգանքը նախատեսված է նաև ծխախոտի դատարկ տուփերի, բոքսերի, բլոկների, մեծացրած տուփերի, ապրանքային նշանը իմիտացնող գունային պաստառների, դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշերի առկայության համար։ Եթե 18 տարին չլրացած անձանց ներգրավում են որևէ եղանակով դրանք իրացնելու մեջ, ապա այդ դեպքում տուգանքը նույնպես կազմում է 150-200 հազար դրամ։
Վերոնշյալ բոլոր խախտումների դեպքում վարչական տույժի կիրառումից հետո՝ 6 ամսվա ընթացքում, նույն խախտման համար նախատեսված է տուգանք կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով: