00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր կյանքից մի մեծ մաս պոկեց, տարավ»․ հայտնիները` Արթուր Գրիգորյանի մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Գրիգորյան
Արթուր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2022
Արթուր Գրիգորյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երգի պետական թատրոնի հիմնադրի մահվան առթիվ հայտնիներն իրենց ափսոսանքն են հայտնել, բայց միևնույն ժամանակ վստահ են, որ Գրիգորյանը մշտապես կապրի իր երգերի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. «Բազմաթիվ սերունդներ կրթած «գիգանտ» է», «Մեր կյանքից մի մաս պոկեց ու տարավ», «Ընկերություն անելիս էլ հարազատի նման էր»․ այսպես են արտահայտնվում հայտնիներն անվանի կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մասին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում երգչուհի Ալլա Լևոնյանը նշեց, որ իր համար այս պահին շատ դժվար է, ու Գրիգորյանի մահը կոտրել է բոլորին։

«Նա հայկական երգարվեստում մեծ ներդրում ունի, շատերիս համար ճանապարհ է հարթել։ Հիմա մեր կյանքից մի մեծ մաս պոկեց տարավ, որովհետև իր հետ կապված այնքան հիշողություններ կան։ Մեր բոլորի կյանքում Գրիգորիչը մեծ լումա ունի»,- ասաց երգչուհին։

Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն էլ ընդգծեց, որ անվանի կոմպոզիտորը, բացի իր մասնագիտությունը շատ սիրելուց, եղել է նաև ընտանիքին, հայրենիքին, աշակերտներին նվիրված անձ։
«Արթուր Գրիգորիչը բազմաթիվ սերունդներ կրթած «գիգանտ»-ներից է։ Նա ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն համարում եմ, որ նրա անունը կմնա ու Հայաստանի, Արցախի հետ կապված ինչ էլ լինի՝ իր երգերի ներքո է ամեն ինչ լինելու։ Նրա հետ սկսել եմ աշախտել վերջին 3 տարում ու մեծ բավականություն եմ ստացել։ Իր հետ շփումից կարող էիր անվերջ սովորել»,- նշեց Սարգսյանը։
Խոսելով Արթուր Գրիգորյանի թողած ժառանգության մասին՝ նա շեշտեց, որ գլխավորներից մեկը Հայաստանի երգի պետական թատրոնն է, ինչպես նաև բազմաթիվ գեղեցիկ, հայրենասիրական, տոնական երգերը՝ «Նոր տարի», «Կյանք ու կռիվ», «Հայ գարուններ» և այլն։
«Իր կրթած սերունդներն էլ են ժառանգություն, որ թողել է հայ ազգին, բայց ինչպես ինքն էր ասում «մեկ-մեկ բռակ էլ է լինում»։ Մեծ դպրոց է ստեղծել, որը մնայուն է, ու սերունդները հաստատ կհիշեն իր տեսակը։ Յուրահատուկ տեսակ էր, որ գույն էր տալիս մեր քաղաքին, հենց այդ գույնը կպակասի մեր Երևանից»,- ասաց Արմեն Սարգսյանը։
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ
Երգիչ Արթուր Իսպիրյանը նկատեց, որ իր կյանքի լավագույն տարիները, երաժշտական առաջին քայլերն անցել է Արթուր Գրիգորյանի հետ։ Հիշում է՝ կոմպոզիտորի հետ ծանոթացել է դեռ այն ժամանակ, երբ վերջինս ապրում էր Տպագրիչների փողոցում՝ փոքրիկ բնակարանում, ուներ մանկահասակ երկու երեխա, ու հենց այդ ժամանակ իրենք հավաքվում էին այդ տանն ու մինչև ուշ գիշեր ստեղծագործում։
«Ցավալի է նման հարազատ մարդու, տաղանդավոր երաժշտի կորցնելը, որը մի ամբողջ սերունդ է դաստիարակել։ Ընկերություն անելիս էլ հարազատի նման էր, ես էլ երջանիկ եմ, որ այդ հարազատ մարդկանցից եմ եղել։ Երկար տարիներ ես բացակայել եմ Հայաստանից, ապրել եմ ԱՄՆ-ում ու, երբ նա գալիս էր այնտեղ, առաջինն ինձ էր զանգում, քանի որ ավելի հարազատ մարդ չուներ։ Ուրախ եմ նաև, որ մասնակցել եմ համատեղ համերգների, որոնցից վերջինն իր ծնունդի կապակցությամբ էր, ու բացումը ես արեցի։ Ես ապրում էի իր երգերով ու հպարտ եմ, որ ինձ մի քանի երգ է նվիրել»,- ասաց Իսպիրյանը։
Նշում է՝ Գրիգորիչն ապրում էր Երգի պետական թատրոնում, քանի որ իր համար մշտապես շատ կարևոր է եղել ստեղծագործելն ու ընկերների, երաժիշտների, նոր սերնդի հետ շփումը։

Երգիչը կոմպոզիտորի մոտ 2 օր առաջ է եղել, գնացել էր տեսակցության, քանի որ վերջինս մի քանի օր է, ինչ իրեն վատ էր զգում։ Այդ օրը հիշողությունների գիրկն են ընկել ու սկսել են իրենց ընկերներին հիշել, հետո երկար ժամանակ բռնել է Իսպիրյանի ձեռքը։

Հիշեցնենք, որ երգահանը մահացել է փետրվարի 4-ին՝ 63 տարեկանում, պատճառը քաղցկեղն էր։
Արմատներով արցախցի կոմպոզիտորը ծնվել է Երևանում 1958թ–ի հուլիսի 31–ին։
1992 թվականին Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։
Իսկ 2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։
Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։
Լրահոս
0