Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է գալիս
18:33 04.02.2022 (Թարմացված է: 18:44 04.02.2022)
© Sputnik / Andranik GhazaryanՁյուն
Ձյուն
© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Ավտոճանապարհները մաքրում են, իրականացվում են աղ-ավազով մշակելու աշխատանքներ:
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Ըստ հաղորդագրության` ձյուն է գալիս Աշտարակի, Թալինի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի տարածաշրջաններում։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: