00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալիևն աշխատանքից ազատել է Ադրբեջանի առողջապահության նախարարի 4 տեղակալներին

© Sputnik / Անցնել մեդիապահոցԿարանտինային միջոցառումներ Ադրբեջանում
Կարանտինային միջոցառումներ Ադրբեջանում - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2022
Բաժանորդագրվել
Փետրվարի 2-ին Ադրբեջանում կորոնավիրուսային վարակով վարակման ավելի քան 6,6 հազար նոր դեպք է գրանցվել:
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքից ազատել է առողջապահության նախարարի չորս տեղակալներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը:
Հունվարի վերջին Ալիևը առողջապահության նոր նախարար էր նշանակել Թեյմուր Մուսաևին։ Մինչ այդ Մուսաևը զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, ինչպես նաև ժամանակավորապես կատարում էր գերատեսչության ղեկավարի պարտականությունները: Մուսաևի նախորդը՝ Օգթայ Շիրալիևը, որը 2005 թվականից ի վեր զբաղեցնում էր առողջապահության նախարարի պաշտոնը, պաշտոնաթող Է եղել անցյալ տարվա ապրիլին:
Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքից ազատել է առողջապահության 4 փոխնախարարների՝ Նիգյար Ալիևին, Էլսևար Աղաևին, Ռագիմ Ալիևին և Վիկտոր Հասանիմովին: Մեկ այլ կարգադրությամբ նա այդ պաշտոններում նշանակել է երեք նոր տեղակալների՝ Իլգար Գասիմովին, Նադիր Զեյնալովին և Ռասիմ Իսմայիլովին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Վերջին օրերին երկրում COVID-19 հիվանդացության հակառեկորդ է արձանագրվում և թարմացվում։ Այսպես, փետրվարի 2-ին հանրապետությունում կորոնավիրուսային վարակով վարակման ավելի քան 6,6 հազար նոր դեպք է հայտնաբերվել։ Սա COVID-19-ի համավարակի ողջ ընթացքում ռեկորդային թիվ է Ադրբեջանում։ Այդ երկրում կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվն այսօրվա դրությամբ կազմում է 8 797:
Լրահոս
0