https://arm.sputniknews.ru/20220203/taratsqnery-tshshgrteluc-hetvo-voreve-meky-mer-suveren-taratsqum-chi-linelu-khachaturjan-38256532.html
Տարածքները ճշգրտելուց հետո որևէ մեկը մեր սուվերեն տարածքում չի լինելու. Խաչատուրյան
Տարածքները ճշգրտելուց հետո որևէ մեկը մեր սուվերեն տարածքում չի լինելու. Խաչատուրյան
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանը նշում է, որ հիմա բանակցություններ են ընթանում, որպեսզի մեր տարածքում գտնվող ադրբեջանական զորքը դուրս գա այդտեղից։ 03.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-03T14:27+0400
2022-02-03T14:27+0400
2022-02-03T14:50+0400
սահման
սև լիճ
վահագն խաչատուրյան
թեկնածու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27530149_0:84:1601:984_1920x0_80_0_0_9b569fac67587e0f33fb5f6011eccd17.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի, Sputnik. Այն տարածքը, որտեղ այժմ զորքով նստած են ադրբեջանցիները, ՀՀ սուվերեն տարածքն է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը:Նրա խոսքով` տարածքների ճշգրտումներ կատարելուց հետո որևէ մեկը մեր սուվերեն տարածքում չի լինելու։Հարցին, թե «իշխանության քաշը» չի՞ հերիքում, որ այնպես անեն` նախ զորքն ադրբեջանցիները հանեն ՀՀ տարածքից, հետո արդեն սահմանների ճշգրտումներ լինեն` Խաչատուրյանը պատասխանեց, որ իշխանության քաշը հերիքում է, և հիմա նման բանակցություների մեջ են։ Ինչո՞ւ չենք պահանջում Սև լճից ադրբեջանցիների հեռանալը. պատասխանում է Արմեն ԳրիգորյանըԵթե այս հարցով ինչ–որ արդյունքներ լինեն, ապա Խաչատուրյանը վստահեցնում է` կբարձրաձայնեն այդ մասին։Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։Մայիսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր զորքերը հայելային եղանակով հետ քաշել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով: Առաջարկը դեռ անտեսվում է։
սև լիճ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27530149_88:0:1511:1067_1920x0_80_0_0_94af07bc9c30bf9bf7cfda2b62f0d8c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուվերեն տարածք խաչատուրյան ադրբեջանցի նախագահ թեկնածու
սուվերեն տարածք խաչատուրյան ադրբեջանցի նախագահ թեկնածու
Տարածքները ճշգրտելուց հետո որևէ մեկը մեր սուվերեն տարածքում չի լինելու. Խաչատուրյան
14:27 03.02.2022 (Թարմացված է: 14:50 03.02.2022) Վահագն Խաչատուրյանը նշում է, որ հիմա բանակցություններ են ընթանում, որպեսզի մեր տարածքում գտնվող ադրբեջանական զորքը դուրս գա այդտեղից։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի, Sputnik. Այն տարածքը, որտեղ այժմ զորքով նստած են ադրբեջանցիները, ՀՀ սուվերեն տարածքն է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը:
«Այն տարածքը, որտեղ այժմ նստած է թշնամին, ՀՀ տարածքն է, և երբ այդ հարցը քննարկվի, և մենք, ի վերջո, նրանց հետ համաձայնության գանք, համոզված եմ, որ այդ տարածքում նրանք չեն լինի։ Մենք հիմա այդ քաղաքականությունն ենք տանում»,–ասաց Խաչատուրյանը։
Նրա խոսքով` տարածքների ճշգրտումներ կատարելուց հետո որևէ մեկը մեր սուվերեն տարածքում չի լինելու։
Հարցին, թե «իշխանության քաշը» չի՞ հերիքում, որ այնպես անեն` նախ զորքն ադրբեջանցիները հանեն ՀՀ տարածքից, հետո արդեն սահմանների ճշգրտումներ լինեն` Խաչատուրյանը պատասխանեց, որ իշխանության քաշը հերիքում է, և հիմա նման բանակցություների մեջ են։
Եթե այս հարցով ինչ–որ արդյունքներ լինեն, ապա Խաչատուրյանը վստահեցնում է` կբարձրաձայնեն այդ մասին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը ներխուժել է
Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։
Մայիսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական կողմին
առաջարկել էր զորքերը հայելային եղանակով հետ քաշել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով: Առաջարկը դեռ անտեսվում է։