00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Անցորդները՝ օլիմպիական Պեկինում - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2022
Պեկինի օլիմպիական խաղեր

Քաղաքական մեծ խաղերը Պեկինում․ ո՞վ է ժամանել Օլիմպիադայի բացմանը

© Sputnik / Asatur Yesayants Պեկինի օդանավակայանում
Պեկինի օդանավակայանում - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Պեկինի օդանավակայանում
Բաժանորդագրվել
Վաղը Պեկինում տեղի կունենա ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Դա ոչ միայն մարզական, այլև քաղաքական իրադարձություն է, քանի որ խաղերը վաղուց արդեն դարձել են կարևորագույն միջազգային միջոցառում:

Պյոտր Ակոպով, ՌԻԱ Նովոստի

Աշխարհաքաղաքական պայքարի լիարժեք գործիք դրանք դարձան 1980թ․-ին, երբ Արևմուտքը բոյկոտեց մոսկովյան Օլիմպիադան, հետո, ի պատասխան, խորհրդային մարզիկները հաջորդ խաղերին չմեկնեցին Լոս Անջելես ։
21-րդ դարում այդ պրակտիկան վերադարձավ, թեև հիմա խոսքն արդեն ոչ թե տոտալ բոյկոտի մասին է, երբ մարզիկները հրաժարվում են մասնակցել առաջնությանը, այլ՝ դիվանագիտական։ Բայց, ինչպես և առաջ, այդպիսի մեթոդների հենց Արևմուտքն է դիմում։ Սկզբում փորձում էին բոյկոտել 2008թ․-ի ամառային Օլիմպիադան Պեկինում, ապա՝ Սոչիի 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը։
Պեկինի ներկայիս Օլիմպիադան նույնպես փորձում էին դիավանագիտորեն «պատժել»․ նախ, դեկտեմբերի սկզբին Միացյալ Նահանգները հայտարարեցին բոյկոտի մասին և աշխարհի բոլոր երկրներին կոչ արեցին աջակցել իրենց։ Առիթը նոր չէ․ մարդու իրավունքների խախտումը Չինաստանում, հատկապես՝ «Սինցզյանի ցեղասպանությունը»։ Ընդ որում՝ ամերիկյան թիմն ամենախոշորն է, բայց հանդիսությանը ԱՄՆ-ից ոչ մի պաշտոնական անձ ներկա չի լինի։

Իսկ ո՞վ է գալու, և հաջողվե՞ց արդյոք բոյկոտը

Գլխավոր արտասահմանյան հյուրը լինելու է Վլադիմիր Պուտինը, Պեկինում կանցկացվեն նաև երկու տարվա ընթացքում նրա առաջին ոչ վիրտուալ բանակցությունները Սի Ցզիպինի հետ։ Չինաստանի առաջնորդն այս ամբողջ ընթացում չի լքել իր երկիրը, սակայն արտասահմանյան պատվիրակությունների ժամանումը կարևոր է ոչ միայն այդ պատճառով․ հարկավոր է ցույց տալ աշխարհին, որ ամերիկյան բոյկոտը չի աշխատում։ Ճիշտ է, Նահանգներին օգնում է նաև համավարակը, որի պատճառով առանց այդ էլ արդեն բարձրագույն մակարդակով այցելությունները նվազագույնի են հասցված։ Այդ պատճառով էլ ավելի հետաքրքիր է տեսնել, թե ի վերջո ով կժամանի Պեկին։
Առավել ևս, որ խաղերի բացման արարողության ժամանակ բարձրաստիճան մասնակիցների թվով ռեկորդը հենց Չինաստանի մայրաքաղաքինն է․ 2008 թվականի օգոստոսի 8-ին Պեկինի Ազգային մարզադաշտում հավաքվել էին գրեթե յոթ տասնյակ օտարերկրյա առաջնորդներ: Համարվում է, որ 75-ն են եղել, սակայն այդ թիվը ներառում է բոլոր արտասահմանյան պատվիրակությունները, որոնց թվում նաև նախարարների գլխավորած պատվիրակություններ կային։
Նախագահներ, վարչապետներ, թագավորներ և արքայական տան անդամներ (թագաժառանգներ և պարզապես արքայազններ)՝ ընդհանուր թիվը հասնում էր 66-ի, իսկ այս տարի 23-ը կլինեն։ Երեք անգամ քիչ։ Մի՞թե սա ամերիկյան բոյկոտի հաջողության վկայությունը չէ։
Ոչ, քանի որ մեծ տարբերություն կա Պեկին-2008-ի և Պեկին-2022-ի միջև։
Նախ, խաղերի մասշտաբը․ եթե ամառային խաղերին մասնակցում էր 205 երկիր, ապա ձմեռայինին՝ 91։ Այս տարի գրեթե ներկայացված չէ Աֆրիկան, ընդամենը հինգ հավաքական է ժամանելու, իսկ չէ՞ որ 2008-ի ամառային խաղերին այնտեղի 40 հավաքական էր ներկա։ Չկա թիմ՝ չկա առաջնորդ։
2008թ․-ին Պեկին էր ժամանել աֆրիկյան պետությունների 11 ղեկավար, այս տարի միայն մեկն է լինելու։ Չկա նաև Օվկիանիան․ հինգ առաջնորդ էր այն ներկայացնում ամառային խաղերին, իսկ խաղաղօվկիանոսյան երկրներում ձմեռային սպորտաձևերը զարգացած չեն։
Երկրորդ՝ քովիդն ու կարանտինային սահմանափակումներն ամեն դեպքում ազդում են երկրի ղեկավարների շարժունության վրա (հավաքականների վրա՝ նույնպես։ Չինաստանի հարևան ԿԺԴՀ-ն, օրինակ, առհասարակ հրաժարվել է մասնակցել խաղերին)։
Եվ երրորդ՝ բոյկոտը, իհարկե, նույնպես իր դերն է ունեցել, բայց ի՞նչ դեր։ 2008թ․-ին, ի դեպ, նույնպես եղել են բոյկոտի փորձեր, սակայն դրանց ընդամենը մի քանի պետություն աջակցեց, որոնց թվում էին Ավստրիան, Լեհաստանը, Չեխիան և Էստոնիան։ Հիմա այս ցուցակից միայն տաքգլուխ էստոնացիներն են իրենք իրենց հավատարիմ մնացել (դե, իսկ չեխերը այսպես թե այնպես հաջողացրել էին փչացնել հարաբերությունները ՉԺՀ-ի հետ՝ Թայվանի հետ խաղեր տալով)։ Լեհերը, օրինակ, ոչ միայն ԱՄՆ-ին չպաշտպանեցին, այլև պատվիրակություն ուղարկեցին խաղերին երկրի նախագահի ղեկավարությամբ։
Հայաստանի հավաքականը ժամանել է օլիմպիական Պեկին. բացառիկ կադրեր օդանավակայանից
Ամերիկյան դիվանագիտական բոյկոտին միացել են Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան, այսինքն՝ ամբողջ անգլոսաքսոնական աշխարհը։ Եվրոպացիներից աչքի են ընկել միայն Բելգիան, Նիդեռլանդները, Դանիան և Լիտվան, այս ցուցակով էլ բոյկոտողներն ավարտվում են։ Մի խոսքով, եթե անգլոսաքսերն ուզում էին ցույց տալ իրենց աշխարհաքաղաքական մենակությունը, նրանց մոտ դա հրաշալի ստացվեց։
Որոշ եվրոպացիներ, ճիշտ է, փորձում են նստել երկու աթոռի վրա, հատկապես ծիծաղելի է դա ստացվում Ֆրանսիայի դեպքում։ Նախագահ Մակրոնն ի սկզբանե դիվանագիտական բոյկոտը անարդյունավետ էր անվանել՝ կոչ անելով չքաղաքականացնել Խաղերը։
Բայց վերջնական արդյունքում բացման արարողության ֆրանսիական պատվիրակության ժամանման հետ կապված ոչինչ պարզ չէ․ կիրակի օրը Փարիզում հայտարարեցին, որ «Խաղերին ներկա կգտնվի նախարարը՝ սպորտի պատվիրակ Ռոքսանա Մարասինյանուն։ Հավանաբար, նա ներկա չի գտնվի բացման արարողությանը, սակայն կժամանի Օլիմպիադայի ընթացքում մեր մարզիկներին աջակցելու»։ Այսինքն՝ Փարիզը բոյկոտին չի միացել, բայց արարողությանը մասնակցելուց ևս հրաժարվում է։
Ընդհանուր առմամբ Եվրոպան էլ նմանատիպ բանաձևի է հանգել (որին փորձում է հետևել առհասարակ ԱՄՆ-Չինաստան առճակատման հարցում)․ ոչ մեզ, ոչ ձեզ։ Բոյկոտին չենք աջակցում, բայց բարձրագույն մակարդակի պատվիրակություններ էլ չենք ուղարկում։ 2008թ․-ի արարողությանը Պեկինում ներկա էր 27 եվրոպական պատվիրակություն (արքայազնները ներառյալ), հիմա ընդամենը չորսն են, ներառյալ Սերբիան, որը ԵՄ կազմում չէ, և Բոսնիա և Հերցեգովինան։
Ընդ որում, Եվրամիության երկրներից բարձրագույն մակարդակով ոչ միայն Լեհաստանն է ներկայացված լինելու․ Օլիմպիական շարժման(և առհասարակ վերազգային կառույցների) հետ սերտորեն կապված Լյուքսեմբուրդի դուքս Անրին նույնպես հանգիստ ժամանել է Պեկին։ Նա, ինչպես և Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդը, որը նույնպես Պեկինում է, անգլոսաքսերի խաղերի մեջ մտնելու կարիք չունի։
Լատինական Ամերիկայից ներկա կլինեն Արգենտինայի և Էկվադորի նախագահները, իսկ ամենալուրջ ներկայացվածը Ասիան է, և դա արտացոլում է աշխարհի նոր պատկերը: Կգան ոչ միայն միջինասիական հինգ պետությունների ղեկավարները՝ Պակիստանի վարչապետը, Կամբոջայի թագավորն ու Սինգապուրի նախագահը, Մոնղոլիայի վարչապետն ու Թայլանդի արքայադուստրը (թագավորը երբեք չի լքում երկիրը), այլև արաբական աշխարհի առանցքային երկրների ղեկավարները, այն է՝ Եգիպտոսի նախագահ Սիսին, Կատարի էմիրը, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգ արքայազնները (փաստացի՝ իրական կառավարիչները):
Անգլոսաքսոնական հակաչինական քարոզչությունը (որտեղ պատահական չէ, որ առանցքային տեղ է զբաղեցնում «ույգուրների ցեղասպանության» թեման, այսինքն՝ Պեկինին մահմեդականների թշնամի ներկայացնելու փորձը) գնալով ավելի ու ավելի քիչ է ազդում իսլամական աշխարհի վրա։ Մարդկության այս մեկուկես միլիարդանոց հատվածը, ինչպես և ամբողջ արևմտյան աշխարհը, մեծ ուշադրությամբ հետևում Է Պեկինին և Մոսկվային, Եվրասիայի տարածքում կատարվող իրադարձություններին: Եվ շրջափակման ու մեկուսացման ոչ մի փորձ, ոչ մի քարոզչություն, հակաչինական կամ հակառուսական, չի զսպի համաշխարհային պատմության օբյեկտիվ ընթացքը. Արևմուտքը հեռանում է, Արևելքը հառնում է։
Լրահոս
0