00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օլիմպիական մեդալ՝ կեսն արծաթ, կեսը բրոնզ. ինչ տարօրինակություններ են եղել ձմեռային խաղերին

© REUTERS / FLORENCE LOՕլիմպիական կրակի վառման արարողությունը Պեկինում
Օլիմպիական կրակի վառման արարողությունը Պեկինում - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Օլիմպիական կրակի վառման արարողությունը Պեկինում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Թեև վաղը սկսվում է ձմեռային Օլիմպիադան, բոլորս շատ ավելի մեծ հետաքրքրությամբ սպասելու ենք մեկ այլ ձմեռային իրադարձության՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին։
Այո՛, այս տարի ֆուտբոլային տոնին հետևելու ենք ձմռանը, և դա կորոնավիրուսի հետ բացարձակ որևէ կապ չունի՝ ուղղակի Կատարում շատ շոգ է, դրա համար էլ որոշվել է խաղերի մեծ մասն անցկացնել դեկտեմբերին։ Իսկ այ Պեկինում բացվող օլիմպիական խաղերի հետ կորոնավիրուսն, իհարկե, ամենաանմիջական առնչությունն ունի։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ հենց Չինաստանի հետ են մասնագետները կապում համավարակի բռնկումը։ Ուղղակի շատ խիստ սահմանափակումներ են գործելու Օլիմպիադայի օրերին։
Օտարերկրյա մարզասերների մասին էլ չեմ ասում՝ նրանց մուտքը ընդհանրապես արգելված է։ Սկզբից նախատեսվում էր, որ տոմսերը կվաճառվեն Չինաստանի քաղաքացիներին, բայց հետո հայտարարվեց՝ տոմսերի վաճառք չի լինելու, պարզապես ուսանողների և որոշ ձեռնարկությունների աշխատողների կազմակերպված խմբերը ավտոբուսներով կբերվեն մրցումների անցկացման վայր​, որտեղ արգելված է գրեթե ամեն ինչ՝ միմյանց մոտ նստելն ու շփվելը, սիրելի մարզիկին բարձրաձայն ողջունելն ու երկրպագելը, ուտելը և ընդհանրապես տեղաշարժվելը։ Այսինքն` պիտի նույն տեղում աշակերտի նման զգաստ նստեք դիմակով մինչև չգա նույն ավտոբուսը ու ձեզ հետ չտանի։ Համաձայնե՛ք, շատ դժվար է հասկանալ, թե այս ամենի հաճույքը որն է։
Ձմեռային Օլիմպիադա՝ դժվար ծնունդ և 20 տարի տևած սխալ
Միակ մխիթարանքը երևի այն է, որ տարիներ հետո կարող եք պատմել ձեր թոռներին՝ արտասովոր Օլիմպիադայի եմ մասնակցել։ Թեև խոստովանենք՝ ձմեռային խաղերի հետ կապված անսովոր դրվագների պակաս չի եղել երբեք։ Սկսենք սկզբից։ Մոտ 100 տարի առաջ ոչ բոլորն էին կողմնակից, որպեսզի ամառային խաղերի հետ միասին անցկացվեն նաև ձմեռային խաղեր։ Օլիմպիական ավանդույթները մեր ժամանակներում վերածնած Պիեռ դը Կուբերտենը ամեն կողմից լսում էր. «Լավ, ամառային խաղերի վերականգնումը հասկացանք, բա ձմեռայինը որն է. ի՞նչ է, հին Հունաստանում դահուկավազքի մրցումնե՞ր էին անցկացվում կամ գեղասահքո՞վ էին զբաղվում Օլիմպոսի ստորոտում»։
Ձմեռային օլիմպիադաներին ամենից շատ ընդդիմանում էին սկանդինավյան երկրները, մանավանդ Շվեդիան, որտեղ 20-րդ դարի սկզբին արդեն պարբերաբար կազմակերպվում էին, այսպես կոչված՝ Հյուսիսային խաղերը։ Բայց ի վերջո այդ դիմադրությունը հաջողվեց կոտրել և դրան նպաստեց երեք հանգամանք՝ սկսվեց Մեծ դեպրեսիան, որին հետևեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, և վերջապես միջամտեց եղանակը՝ 1930 թվականին Շվեդիայում ձյուն չեկավ։ Հյուսիսային խաղերը մեռան բնական մահով, ծնվեցին ձմեռային օլիմպիական խաղերը։
Ի դեպ, ձյան մասին։ Գիտե՞ք արդյոք, որ 1998 թվականին ձմեռային խաղերը Նագանոյում ընդհատվեցին հենց ձյան պատճառով։ Չէ՛, չէ՛, ոչ թե ձյան բացակայության, այլ անսովոր առատ ձյան պատճառով։ Բայց սա կարելի է մանրուք համարել, եթե համեմատենք մեկ այլ՝ շատ ավելի արտառոց դրվագի հետ։ Ուղիղ 50 տարի առաջ, երբ Սապորոյում բացված ձմեռային խաղերի ժամանակ հանդիսավորությամբ մարզադաշտ բերվեց օլիմպիական դրոշը, հանդիսատեսներից մեկը բացականչեց. «Ախր այս դրոշի վրա օլիմպիական օղակների դասավորությունն ըստ գույների լրիվ սխալ է»։ Սկսված հետաքննության ընթացքում Օլիմպիադայի կազմակերպիչները արդարանում էին. «Մենք հո նո՞ր դրոշ չենք պատրաստել, բերել ենք այն դրոշը, որն օգտագործվել է նախորդ օլիմպիական խաղերի ժամանակ»։ Ու պարզվեց, որ այս «խեղաթյուրված» դրոշը շրջանառության մեջ է եղել 1952 թվականից ի վեր։ Անհավատալի է, բայց փաստ՝ 20 տարվա ընթացքում որևէ մեկը ողջ աշխարհում չէր նկատել այդ ակնհայտ սխալը։

Բայց այսօր՝ հերթական Օլիմպիադայի բացման նախօրեին, ուզում եմ հիշեցնել, որ համաշխարհային խաղերի պատմության ընթացքում եղել են նաև բազմաթիվ դեպքեր, որոնք վկայում են մարդկային ազնվության մասին։ Բերեմ ընդամենը մեկ օրինակ։ 1936 թվականի Բեռլինի ամառային խաղերի ժամանակ ճապոնացի երկու ձողացատկորդներ հաղթահարեցին նույն բարձրությունը, բայց մեկը ստացավ արծաթե, մյուսը՝ բրոնզե մեդալ։ Ոչ մի վեճ կամ դժգոհություն չեղավ։ Ընդհակառակը՝ վերադարձան տուն, սղոցեցին երկու մեդալները, տարան ոսկերիչի մոտ, որն էլ դրանցից երկու նոր մեդալ պատրաստեց՝ կեսն արծաթ էր, կեսը՝ բրոնզ։

Չգիտեմ, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաներից ով է գնալու Պեկին։ Մի քանի ամիս առաջ Տոկիոյում ամառային խաղերի բացմանը ներկա էր Արմեն Սարգսյանը, բայց հիմա, ինչպես գիտեք, մեզ մոտ նախագահափոխության ժամանակաշրջանն է սկսվել։ Հայաստանցի մարզիկներն էլ, մեղմ ասած, այնքան էլ շատ չեն, սակայն բոլոր դեպքերում, եթե ուզում եք հեռուստացույցի դիմաց նստած նրանց քաջալերել, բացականչե՛ք «Ցզայո՜ւ», ինչը չինարեն նշանակում է «Հո՛ւպ տվեք, ձեր ցավը տանեմ»։
Պեկինի օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
Օլիմպիական խաղերում ՀՀ–ն ներկայացնող մարզիկներից մեկը չի մեկնի Պեկին. Covid-ով է վարակվել
Լրահոս
0