https://arm.sputniknews.ru/20220203/nikvol-pashinjanin-hajhvojelu-hamar-qaghaqacin-tuganvel-e-500-hazar-dramvov-38262739.html
Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար քաղաքացին տուգանվել է 500 հազար դրամով
Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար քաղաքացին տուգանվել է 500 հազար դրամով
Sputnik Արմենիա
Սա դատարանի կողմից կայացված առաջին դատավճիռն է «ծանր վիրավորանքի» քրեականացմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքում նոր՝ 137.1-րդ հոդվածն ավելացնելուց և այն ուժի... 03.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-03T16:38+0400
2022-02-03T16:38+0400
2022-02-03T16:52+0400
նիկոլ փաշինյան
հայհոյանք
տուգանք
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1848/23/18482339_0:0:1600:901_1920x0_80_0_0_26def92f89c8775d4e5ca2acfa5dcb6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայաստանում քաղաքացին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար տուգանվել է 500 հազար դրամով։ Այս մասին տեղեկանում ենք դատախազության կայքից։Նշվում է, որ քաղաքացի Փ. Ս.-ն 2021-ի սեպտեմբերի 20-ի երեկոյան զանգահարել է ոստիկանություն, բողոքել Երևան քաղաքի երթուղային տրանսպորտի բնականոն գործունեությունը պատշաճ չկազմակերպելուց և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի ու նրանց ընտանիքների անդամների հասցեին: Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ծանր վիրավորանք, որ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված։Փ.Ս.-ն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Փետրվարի 2-ին նա մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի՝ հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով:Մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նշված հոդվածի հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 263 քրեական գործ, որոնցից 25-ի դեպքում կայացվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝ վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել են այլ քրեական գործերի:Հայհոյանքը քրեականացնող հոդվածով հարուցվել է 166 քրեական գործ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1848/23/18482339_96:0:1516:1065_1920x0_80_0_0_761fee7cee630aef0e7b0cbf724bd7dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փաշինյան հայհոյանք քաղաքացի տուգանք
փաշինյան հայհոյանք քաղաքացի տուգանք
Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար քաղաքացին տուգանվել է 500 հազար դրամով
16:38 03.02.2022 (Թարմացված է: 16:52 03.02.2022) Սա դատարանի կողմից կայացված առաջին դատավճիռն է «ծանր վիրավորանքի» քրեականացմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքում նոր՝ 137.1-րդ հոդվածն ավելացնելուց և այն ուժի մեջ մտնելուց՝ 2021թ. օգոստոսի 30-ից հետո:
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայաստանում քաղաքացին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար տուգանվել է 500 հազար դրամով։ Այս մասին տեղեկանում ենք դատախազության
կայքից։
Նշվում է, որ քաղաքացի Փ. Ս.-ն 2021-ի սեպտեմբերի 20-ի երեկոյան զանգահարել է ոստիկանություն, բողոքել Երևան քաղաքի երթուղային տրանսպորտի բնականոն գործունեությունը պատշաճ չկազմակերպելուց և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի ու նրանց ընտանիքների անդամների հասցեին: Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ծանր վիրավորանք, որ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված։
Փ.Ս.-ն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Փետրվարի 2-ին նա մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի՝ հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով:
Նշվում է, որ սա դատարանի կողմից կայացված առաջին դատավճիռն է «ծանր վիրավորանքի» քրեականացմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքում նոր՝ 137.1-րդ հոդվածն ավելացնելուց և այն ուժի մեջ մտնելուց՝ 2021թ. օգոստոսի 30-ից հետո:
Մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նշված հոդվածի հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 263 քրեական գործ, որոնցից 25-ի դեպքում կայացվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝ վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել են այլ քրեական գործերի: