00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ ՀՀ նախագահի թեկնածուի հարցում ընտրությունը կանգ առավ Վահագն Խաչատուրյանի վրա

Սուրեն Սուրենյանց. Խաչատուրյանը լոյալ է վարչապետին և ունի հանրային համեմատաբար դրական ընկալում
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը։
ՀՀ նախագահի թեկնածության հարցում ընտրությունը Վահագն Խաչատուրյանի վրա կանգ առավ մի քանի պատճառով` նա քաղաքական թիմի անդամ է, ակնհայտորեն լոյալ է Նիկոլ Փաշինյանին և վարչապետի շրջապատում եղած գործիչների մեջ համեմատաբար հանրային դրական ընկալում ունի։ Այս տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Մինչ այդ շրջանառվող անունները միանշանակ ունեին բացասական ընկալում։ Օրինակ` շոշափվում էր Արայիկ Հարությունյանի անունը, խոսվում էր նաև թիմակից այլ անդամների մասին, որոնց նկատմամբ հանրային վերաբերմունքը, մեղմ ասած, ընդգծված բացասական է։ Վահագն Խաչատուրյանի պարագայում եթե անգամ դրական չէ, ապա բացասական արձագանքները համենայնդեպս շատ քիչ են»,– ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման մոդելի փոփոխությունը կարող է կարճ ժամանակ անց հանգեցնել Խաչատուրյանի պաշտոնաթողությանը, Սուրենյանցն ընդգծեց, որ Փաշինյանի որևէ հրապարակային հայտարարություն չի կարող հիմք լինել այն պարզ պատճառով, որ նա հենց կառավարման մոդելի ընտրության հարցում ամիսը մեկ արտահայտել է իրարամերժ դիրքորոշումներ` սկզբում կողմ էր խորհրդարանական մոդելին, երբ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո իշխանությունը մազից էր կախված, խոսեց կիսանախագահական մոդելի մասին, իսկ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո կարծիք հայտնեց, թե առհասարակ սահմանադրական փոփոխությունների կարիք գուցեև չկա։
«Որ պահին թիմին նպատակահարմար լինի դադարեցնել Խաչատուրյանի լիազորությունները, նա դա կանի։ Պատահական չէի նշում, որ նա լոյալ է Փաշինյանին։ Ինչպես նա չէր կարող ենթադրել, որ կարող էր ապագայում նախագահ դառնալ, այնպես էլ չի կարող հստակ ասել, թե քանի տարի կպաշտոնավարի»,– ասաց քաղաքագետը։
Սուրենյանցը հիշեցրեց Խաչատուրյանի ասածը, որ ՀՀ նախագահի պաշտոնում չի աշխատելու հակադրության սկզբունքով և փորձելու է օրենսդրական նախաձեռնությունները նախապես քննարկել, հետևաբար հիմքեր կան կարծելու, որ հանրությունը, ըստ քաղաքագետի, ՀՀ նախագահի կողմից վետոյի կիրառման ականատես չի լինի։
Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:
Հաջորդ օրը ԱԺ–ն հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:
2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: 2006թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ եղել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:
2021թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին։
ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Լրահոս
0