00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ի՞նչ է պետք Հայաստանում լիարժեք ձմեռային հանգստի կազմակերպման համար

Վլադիմիր Գևորգյան. Ռուսների համար Հայաստանում ձմեռային հանգիստը միշտ էլ գրավիչ է եղել
Բաժանորդագրվել
«Վիզիթ Արմենիա» ընկերության հիմնադիր, տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ–ում ձմեռային տուրզիմին վերաբերող հարցերին։
Ձմռան սեզոնին ունենք հատկապես ռուս զբոսաշրջիկների թվաքանակի ավելացում, ինչը պայմանավորված է առաջին հերթին սահմանների փակ լինելով, որովհետև եվրոպական շատ երկրներում դեռ պահպանվում են համավարակով պայմանավորված սահմանափակումները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը` հավելելով, որ Հայաստանն այդ առումով ավելի մատչելի ու գրավիչ է։
«Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ռուսական մի շարք քաղաքներից կան ավիաչվերթեր դեպի Հայաստան։ Ռուսների համար Հայաստանում ձմեռային հանգիստը միշտ էլ գրավիչ է եղել, բացի այդ նրանք չունեն իրենց լեզվով հաղորդակցվելու հետ կապված խնդիրներ, չկան շփման արգելքներ։ Նրանց ընդունում են գրկաբաց, ցուցաբերում սիրալի վերաբերմունք, այդ պատճառով էլ ունենք ռուս զբոսաշրջիկների զգալի հոսք»,– ասաց տուրիզմի փորձագետը։
Զբոսաշրջիկների համար հիմնական հանգստավայր է հանդիսանում Ծաղկաձորը, իսկ Ջերմուկը դիտարկվում է որպես բուժական հանգստի տարբերակ, հետաքրքրության են արժանանում նաև ավանդական պատմամշակութային վայրերը։ Ծաղկաձորում հանգրվանած զբոսաշրջիկները հաճախ այնտեղից մեկնում են էքսկուրսիոն տուրերի։
Ըստ Գևորգյանի` լիարժեք ձմեռային հանգստի կազմակերպման առումով զգացվումէ նոր և փակ ճոպանուղիների, ինչպես նաև ոչ սիրողական սահուղիների կարիք։

«Զբոսաշրջային ծառայությունների ամբողջ սպեկտրը Հայաստանում պետք է լիցենզավորվի` սկսած զբոսավարների ծառայությունից, վերջացրած զբոսաշրջային տրանսպորտային միջոցներով։ Այսինքն` և՛ տուրօպերատորը, և՛ տրանսպորտային ծառայություններ մատուցողը, և՛ զբոսավարը, և՛ հյուանոցը պետք է ունենան համապատասխան լիցենզավորում և պետք է գործարկվի մեկ միասնական ռեգիստր»,– ասաց տուրիզմի փորձագետը։

Գևորգյանի պնդմամբ` դաշտը պետք է նաև վերահսկվի, որպեսզի ոչ ոք ուրիշի անվան տակ զբոսաշրջային ծառայություններ չմատուցի։ Նրա կարծիքով` մեկ զբոսավարի ճիշտ աշխատանքը կարող է զբոսաշրջիկների շրջանում նորովի բացահայտել Հայաստանը և նրանց մոտ թողնել լավ հուշեր և առաջ բերել կրկին այցելելու ցանկություն, իսկ վատ աշխատանքը Հայաստանի վարկանիշի և հեղինակության հարցում կարող է առաջացնել խնդիրներ։
Նշենք` Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարել էր, որ դահուկային մարզաձևերի զարգացումը մեր երկրում կբերի նաև ձմեռային տուրիզմի զարգացման, իսկ դա մեր երկիրը կդարձնի տուրիստական հետաքրքրության պետություն ամբողջ տարվա համար, բայց դրան հասնելու համար ահռելի ծավալի աշխատանք և պետական աջակցություն է հարկավոր։
Լրահոս
0