00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հրավերը գայթակղիչ էր». ֆանտաստ Սերգեյ Լուկյանենկոն առաջին անգամ Հայաստան է ժամանել

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Լուկյանենկոն Երևանում
Սերգեյ Լուկյանենկոն Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Սերգեյ Լուկյանենկոն Երևանում
Բաժանորդագրվել
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնի գրողը հետաքրքիր ընտանեկան ավանդույթի մասին պատմեց. ամեն անգամ, երբ նրա կինը երեխայի էր սպասում, նրանք հայ ընկերոջը հյուր էին գնում՝ խաշ ուտելու:
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Աշխարհահռչակ ռուս ֆանտաստ գրող, «Հսկումներ» հայտնի շարքի հեղինակ Սերգեյ Լուկյանենկոն առաջին անգամ Հայաստան է այցելել։
«Ոչ մի անգամ Հայաստանում չէի եղել, այդ պատճառով հրավերն ինձ համար շատ գայթակղիչ էր», - խոստովանեց նա Երևանում ռուսալեզու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Լուկյանենկոյի խոսքով՝ այս ուղևորությունը կարող է դառնալ «ֆանտաստիկ խոհարարական ուղեցույցի» հիմք, որի ստեղծման մասին նա վաղուց է մտածում:
© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Լուկյանենկոյի գրքերը
Книги фантаста Сергей Лукьяненко в Доме русской книги в Еревaне - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Սերգեյ Լուկյանենկոյի գրքերը
«Գաղափար կա ստեղծել «ֆանտաստիկ խոհարարական ուղեցույց», նախկին ԽՍՀՄ երկրներով, գուցե նաև աշխարհով մեկ։ Ես սիրում եմ համտեսել տարբեր ժողովուրդների ուտեստները։ Մյուս կողմից, նոր գիրք գրելուց առաջ պետք էր փոխել մթնոլորտը։ Չէ որ անցյալ տարի «հարվածային տեմպով» երեք գրքերից բաղկացած մի շարք գրեցի», - ասաց նա։
Հայաստան ուղևորության մյուս նպատակ էլ ընթերցողների հետ հանդիպելն էր։ Լուկյանենկոյի կարծիքով՝ դա գրողի պարտքն է, քանի որ միշտ մնում են հարցեր, որոնք ընթերցողները կուզեին հեղինակին ուղղել կամ ստանային նրա մակագրությամբ գիրք։
© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Լուկյանենկոյի հանդիպումը հայ ընթերցողների հետ
Представители русскоязычных СМИ на встрече с фантастом  Сергеем Лукьяненко в Доме русской книги (3 февраля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Սերգեյ Լուկյանենկոյի հանդիպումը հայ ընթերցողների հետ
Ռուս ֆանտաստը խոստովանում է, որ Հայաստանում այնքան երկար չի մնա, ինչքան կուզեր։ Հիշեցնենք, որ նա ժամանել է փետրվարի 2-ին, իսկ 5-ին մեկնում է Մոսկվա։ Այնուամենայնիվ, արդեն հասցրել է գնահատել Երևանի մթնոլորտը։
«Շրջեցինք քաղաքում։ Շատ հավանեցի, շատ տաքուկ քաղաք է, կենտրոնը գեղեցիկ է։ Հրաշալի եղանակ է, հատկապես մեզ՝ մոսկվացիներիս համար։ Ինձ մոտ տպավորություն է, որ Երևանում ցուրտ ձմեռը, դա մոտավորապես Մոսկվայի ամառն է», - ասում է հայտնի գրողը։
Լուկյանենկոն արդեն եղել է Փարաջանովի տուն-թանգարանում, պատրաստվում է այցելել Գառնու հեթանոսական տաճար։
© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Լուկյանենկոն Երևանում
Популярный фантаст Сергей Лукьяненко на встрече с представителями русскоязычных СМИ в Доме русской книги (3 февраля 2022). Еревa - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Սերգեյ Լուկյանենկոն Երևանում
«Եվ, կարծում եմ` չի հաջողվի խուսափել կոնյակի գործարաններից մեկն այցելելուց», - ավելացնում է ֆանտաստը:
Նա խոստովանում է, որ մոտավորապես այսպես էլ պատկերացնում էր Երևանը՝ այս գունային գամայով, տուֆից տներով. «Իհարկե, կուզեի, որ ամեն ինչ ավելի կանաչ լիներ։ Ուրեմն, պետք է նորից գալ՝ գարնանը»։
Հայաստանի պատկերը նրա մտքում ձևավորվել էր Մոսկվայում բնակվող հայ ընկերների պատմություններով։ Այդ կապակցությամբ նա հիշեց ֆանտաստ գրող Էդուարդ Գևորգյանին։ Գևորգյանն, ըստ Լուկյանենկոյի, «դասական հայ հայրենասեր» է, որի համար հայկական կոնյակը, խորովածը լավագույնն են աշխարհում:
© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Լուկյանենկոյի հանդիպումը հայ ընթերցողների հետ
Популярный фантаст Сергей Лукьяненко на встрече с представителями русскоязычных СМИ в Доме русской книги (3 февраля 2022). Еревa - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Սերգեյ Լուկյանենկոյի հանդիպումը հայ ընթերցողների հետ
«Երբ կինս առաջին անգամ երեխայի էր սպասում, մենք Էդիկին հյուր գնացինք։ Նա, ավելի ճիշտ՝ նրա մայրը, մի մեծ կաթսա խաշ էր պատրաստել: Մենք հվեսով խաշ կերանք։ Ընդ որում, կնոջս խաշը շատ դուր եկավ։
«Այո, Հայաստանում հղի կանայք անպայման խաշ են ուտում, որ երեխան ուժեղ մեծանա», - ասում էր Էդիկը։
Որոշ ժամանակ անց զանգահարում եմ, ասում եմ.
- Լսիր Էդիկ, մենք երկրորդին ենք սպասում։
- Հասկացա, խաշի բաղադրիչները կառնեմ։
Այնպես մեզ մոտ ավանդույթ ձևավորվեց՝ եթե կինս հղի է, մենք խաշ ենք ուտում․․․
© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Լուկյանենկոյի գրքերը
Книги фантаста Сергей Лукьяненко в Доме русской книги в Еревaне - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Սերգեյ Լուկյանենկոյի գրքերը
Ռուսական գրքի տանը կայացած հանդիպման ժամանակ լրագրողները ֆանտաստ գրողին տարբեր հարցերը տվեցին՝ գրականությունից ու վերջին էկրանավորումներից մինչև քաղաքականություն ու արհեստական բանականություն:
Միջոցառմանը ներկա էր նաև իններորդ դասարանցի Սերգեյ Այվազյանը՝ նա Լուկյանենկոյի ստեղծագործության մեծ երկրպագուն է։ Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոցի աշակերտը 2021 թվականի ապրիլին դարձել է «Աստղային թելադրություն» հեղինակավոր միջազգային նախագծի հաղթողներից մեկը։ Թելադրությունն անցկացվել է տիեզերք մարդու առաջին թռիչքի 60-ամյակի կապակցությամբ: Սերգեյը հատուկ իր սիրելի գրողի հետ հանդիպման համար Մալիշկա գյուղից Երևան էր եկել։ «Հսկումների» հեղինակը նրան իր ինքնագրով գիրք նվիրեց։
© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Լուկյանենկոյի հանդիպումը հայ ընթերցողների հետ
Популярный фантаст Сергей Лукьяненко на встрече с представителями русскоязычных СМИ в Доме русской книги (3 февраля 2022). Еревa - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Սերգեյ Լուկյանենկոյի հանդիպումը հայ ընթերցողների հետ
Ավելացնենք, որ փետրվարի 4-ին տեղի կունենա անվանի գրողի հանդիպումը Ֆանտաստիկայի սիրահարների ակումբի անդամների հետ: Սերգեյ Լուկյանենկոյի այցը Հայաստան կազմակերպել էր «Ֆորմատ-A3» մեդիա ակումբը։
Սերգեյ Լուկյանենկոյի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան երեսուն լեզուներով և հրատարակվել են քսանհինգ երկրներում։ Այսօր նա ամենաշատ թարգմանվող ռուս հեղինակներից է։ 1999 թվականին Լուկյանենկոն դարձել է «Աելիտա» ամենաերիտասարդ դափնեկիրը։ Դա ռուսական ամենահեղինակավոր մրցանակն է, որը շնորհվում է ֆանտաստիկայի զարգացման գործում ընդհանուր ներդրման համար, իսկ 2003-ին ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆանտաստ գրող:
Լրահոս
0