https://arm.sputniknews.ru/20220203/ete-ahazangy-tshisht-e-kheteven-khist-patizhner-pvokhnakharary--zvoramasy-lqats-nvorakvochiki-masin-38262427.html
Եթե ահազանգը ճիշտ է, կհետևեն խիստ պատիժներ. փոխնախարարը՝ զորամասը լքած նորակոչիկի մասին
Եթե ահազանգը ճիշտ է, կհետևեն խիստ պատիժներ. փոխնախարարը՝ զորամասը լքած նորակոչիկի մասին
Sputnik Արմենիա
Արման Սարգսյանի խոսքով` եթե իրականում պարզվի, որ զինվորի նկատմամբ բռնություն է գործադրվել, ապա հասարակությունը կտեսնի դրա հետևանքները։ 03.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-03T16:19+0400
2022-02-03T16:19+0400
2022-02-04T12:14+0400
արման սարգսյան
նորակոչիկ
բանակ
բռնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2185/59/21855914_0:0:1601:901_1920x0_80_0_0_ea2510c69a11ab18b225ce76aa3391a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը շահագրգռված է, որ նորակոչիկի՝ զորամասն ինքնակամ լքելու դեպքի հետ կապված իրականությունը պարզվի: Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` անդրադառնալով շրջանառվող տեղեկությանը, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, վերջինս էլ փախուստի է դիմել:Նա վստահեցրեց` իրենց ձեռնտու է, որ պարզվեն բոլոր հանգամանքները։«Եթե իրականում լինի զինվորի նկատմամբ փոքր-ինչ բռնության գործադրման փաստ, ապա կտեսնեք դրա հետևանքները»,- շեշտեց Սարգսյանը:Հիշեցնենք` զորամասը լքած նորակոչիկի մասին այսօր Facebook–ի իր էջում գրել էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողներին համաներելու գործընթացը նորից սկսվել է. ԶԼՄ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2185/59/21855914_53:0:1476:1067_1920x0_80_0_0_96f6261010a707c28a3b9bdc8b4b6b22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանակ արման սարգսյան պատիժ նորակոչիկ
բանակ արման սարգսյան պատիժ նորակոչիկ
Եթե ահազանգը ճիշտ է, կհետևեն խիստ պատիժներ. փոխնախարարը՝ զորամասը լքած նորակոչիկի մասին
16:19 03.02.2022 (Թարմացված է: 12:14 04.02.2022) Արման Սարգսյանի խոսքով` եթե իրականում պարզվի, որ զինվորի նկատմամբ բռնություն է գործադրվել, ապա հասարակությունը կտեսնի դրա հետևանքները։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը շահագրգռված է, որ նորակոչիկի՝ զորամասն ինքնակամ լքելու դեպքի հետ կապված իրականությունը պարզվի: Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` անդրադառնալով շրջանառվող տեղեկությանը, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, վերջինս էլ փախուստի է դիմել:
«Ունենք զորամասն ինքնակամ թողած զինվոր: Այդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն է զորամասն ինքնակամ թողնելու պատճառ դարձել: Եթե պարզվի, որ ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ: Կարելի է ասել` տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան: Եթե կա, հետևապես բազմակողմանի օբյեկտիվ քննության շրջանակներում նաև ուսումնասիրության առարկա կդառնա իր նշած հանգամանքը»,-ասաց փոխնախարարը:
Նա վստահեցրեց` իրենց ձեռնտու է, որ պարզվեն բոլոր հանգամանքները։
«Եթե իրականում լինի զինվորի նկատմամբ փոքր-ինչ բռնության գործադրման փաստ, ապա կտեսնեք դրա հետևանքները»,- շեշտեց Սարգսյանը:
Հիշեցնենք` զորամասը լքած նորակոչիկի մասին այսօր
Facebook–ի իր էջում գրել էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։