https://arm.sputniknews.ru/20220203/erevanjan-mankapartezum-erekhajin-stipel-en-hvogh-u-kghanq-utel-njuter-en-nakhapatrastvum-38250077.html
Երևանյան մանկապարտեզում երեխային ստիպել են հող ու կղանք ուտել․ նյութեր են նախապատրաստվում
Երևանյան մանկապարտեզում երեխային ստիպել են հող ու կղանք ուտել․ նյութեր են նախապատրաստվում
Sputnik Արմենիա
Աղմկահարույց պատմությունը կբացահայտեն իրավապահները։ 03.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-03T11:55+0400
2022-02-03T11:55+0400
2022-02-03T12:14+0400
երեխա
երևան
մանկապարտեզ
https://cdn.am.sputniknews.ru/img/1668/71/16687185_20:0:982:541_1920x0_80_0_0_ff093ed5ccec82109a4c561975f4d1eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Երևանի մանկապարտեզներից մեկում դայակներն ու դաստիարակները բռնության են ենթարկել մի երեխայի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։Փետրվարի 2-ին aravot.am–ը գրել էր, որ հունվարի 31-ին Ա․ Հ․-ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն, հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն, հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելը, խմբի երեխաների միջոցով պարբերաբար խոշտանգումների են ենթարկել փոքրիկին:Լրատվամիջոցի աղբյուրն ասել է, որ երեխայի ձեռքերն ու պարանոցը կապել են ու երկաթյա տաք խաղալիքով այրել կրծքավանդակը, ստիպել են հող, խոտ, կղանք ուտել։ Երեխային պատճառել են ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք:Ոստիկանությունից Sputnik Արմենիային ասացին, որ հաղորդումը եղել է այս բովանդակությամբ, այժմ էլ նյութեր են նախապատրաստվում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1668/71/16687185_140:0:861:541_1920x0_80_0_0_e69a36392be494cb1abc9b1d935d2b7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երեխա, երևան, մանկապարտեզ
երեխա, երևան, մանկապարտեզ
Երևանյան մանկապարտեզում երեխային ստիպել են հող ու կղանք ուտել․ նյութեր են նախապատրաստվում
11:55 03.02.2022 (Թարմացված է: 12:14 03.02.2022) Աղմկահարույց պատմությունը կբացահայտեն իրավապահները։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Երևանի մանկապարտեզներից մեկում դայակներն ու դաստիարակները բռնության են ենթարկել մի երեխայի։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Փետրվարի 2-ին
aravot.am–ը գրել էր, որ հունվարի 31-ին Ա․ Հ․-ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն, հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն, հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելը, խմբի երեխաների միջոցով պարբերաբար խոշտանգումների են ենթարկել փոքրիկին:
Լրատվամիջոցի աղբյուրն ասել է, որ երեխայի ձեռքերն ու պարանոցը կապել են ու երկաթյա տաք խաղալիքով այրել կրծքավանդակը, ստիպել են հող, խոտ, կղանք ուտել։ Երեխային պատճառել են ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք:
Ոստիկանությունից
Sputnik Արմենիային ասացին, որ հաղորդումը եղել է այս բովանդակությամբ, այժմ էլ նյութեր են նախապատրաստվում։