https://arm.sputniknews.ru/20220203/erb-kareli-e-pvokhel-kam-veradardznel--gnvats-apranqy-mip-y-zekujc-e-hraparakel-38265738.html
Երբ կարելի է փոխել կամ վերադարձնել գնված ապրանքը․ ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել
Երբ կարելի է փոխել կամ վերադարձնել գնված ապրանքը․ ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել
Sputnik Արմենիա
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կատարած հարցումները վկայում են՝ սպառողների մեծ մասը չգիտի իր իրավունքների մասին։ 03.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-03T17:45+0400
2022-02-03T17:45+0400
2022-02-03T17:46+0400
արման թաթոյան
հհ միպ
ապրանք
խանութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/17/25867844_0:0:1600:901_1920x0_80_0_0_5c40057ac1da3f8193d337750bc01546.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 17 էջանոց ուղեցույց սպառողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ոչ պարենային ապրանքների գնման դեպքում։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում։Նշվում է, որ ուղեցույցը կազմվել է՝ հիմք ընդունելով Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները։ Բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում սպառողները, երբեմն նաև տնտեսվարողները, տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի հետևանքով հաճախ խնդիրներ են ունենում գնված ապրանքների փոխարինման կամ վերադարձման հարցերում։ՄԻՊ-ից տեղկեացնում են, որ պաշտպանի աշխատակազմում գործող Գործարարության ոլոտում իրավունքների պաշտպանության բաժինը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների խախտումները։Հիշեցնենք՝ Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2018-ի իրադարձություններից առաջ՝ 2016 թվականի փետրվարի 23-ին։ Վեց տարի անց՝ 2022-ի նույն օրը նրա պաշտոնավարումը պաշտոնապես ավարտվելու է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/17/25867844_173:0:1600:1070_1920x0_80_0_0_4bcfcb518a01b6ea0f4c5116179f1294.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման թաթոյան, հհ միպ, ապրանք, խանութ
արման թաթոյան, հհ միպ, ապրանք, խանութ
Երբ կարելի է փոխել կամ վերադարձնել գնված ապրանքը․ ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել
17:45 03.02.2022 (Թարմացված է: 17:46 03.02.2022) Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կատարած հարցումները վկայում են՝ սպառողների մեծ մասը չգիտի իր իրավունքների մասին։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 17 էջանոց
ուղեցույց սպառողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ոչ պարենային ապրանքների գնման դեպքում։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ Արման Թաթոյանը
Facebook-ի իր էջում։
Նշվում է, որ ուղեցույցը կազմվել է՝ հիմք ընդունելով Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները։ Բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում սպառողները, երբեմն նաև տնտեսվարողները, տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի հետևանքով հաճախ խնդիրներ են ունենում գնված ապրանքների փոխարինման կամ վերադարձման հարցերում։
Ուղեցույցում սահմանվում է, թե երբ և ինչ պայմաններում սպառողը կարող է վերադարձնել կամ փոխարինել գնված ապրանքը, երբ նա կարող է պահանջել ապրանքի թերությունների շտկում վաճառողից և այլն։
ՄԻՊ-ից տեղկեացնում են, որ պաշտպանի աշխատակազմում գործող Գործարարության ոլոտում իրավունքների պաշտպանության բաժինը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների խախտումները։
Հիշեցնենք՝ Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2018-ի իրադարձություններից առաջ՝ 2016 թվականի փետրվարի 23-ին։ Վեց տարի անց՝ 2022-ի նույն օրը նրա պաշտոնավարումը պաշտոնապես ավարտվելու է։