00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի և ՌԴ–ի հետ քննարկում ենք սահմանին անվտանգություն հաստատող մեխանիզմները. Միրզոյան

© Sputnik / Asatur YesayantsԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2022
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվել
ԱԳ նախարարի խոսքով` չնայած սահմանազատման հետ կապված հայկական կողմի առաջարկին Ադրբեջանը բացասական է արձագանքել։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն այժմ ադրբեջանական և ռուսական կողմի հետ քննարկում է այն միջոցները, որոնք սահմանագծին անվտանգության ու կայունության մեխանիզմներ կստեղծեն։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հետաքրքրված և շահագրգռված ենք սահմանազատման գործընթացով։ ՀՀ վարչապետը, ՌԴ նախագահը և Ադրբեջանի նախագահը Սոչիում պայմանավորվել և հայտարարել են, որ քայլեր կձեռնարկվեն տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի ուղղությամբ։ Նրանք ասել են` գործը կհանգեցնեն սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը։ Մենք 100 տոկոսով հավատարիմ ենք այս սկզբունքին»,–ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով` սահմանազատման հետ կապված հայկական կողմի առաջարկին Ադրբեջանը բացասական է արձագանքել, սակայն դա շարունակական պրոցես է։ Միրզոյանը նշեց, որ եղել են առաջարկներ, որ մեզ համար են անընդունելի եղել։
Նա հավելեց, որ սահմանազատման վերաբերյալ տարբեր առաջարկներ են ներկայացրել, և հիմա սովորական բանակցային գործընթաց է գնում` քննարկվում են դրանք։
Հիշեցնենք` նոյեմբերի 26–ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։
Հայտարարվեց, որ պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Հունվարի 20–ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, թե Ադրբեջանը համաձայնել է, որ սահմանազատման համար աշխատանքային խումբ ստեղծվի, բայց Հայաստանը մի շարք նախաձեռնություններ է առաջ քաշել, որոնք անընդունելի են Բաքվի համար։
Հունվարի 28–ին Միրզոյանը հայտնեց, որ հայկական կողմն այժմ փորձում է ճշտել, թե սահմանազատման և սահմանագծման համար ինչն է անընդունելի Ադրբեջանի համար։
Լրահոս
0