00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուզեն` Բուդդայի արձանն էլ կդնեն, ինչ կա». Հիսուսի արձանը տեղադրելը մեր եկեղեցուն հարիր չէ

© Sputnik / Asatur YesayantsՊատարագ Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցում
Պատարագ Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցում - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
Պատարագ Երևանի Սուրբ Աստվածածին եկեղեցում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գագիկ Ծառուկյանի` Հիսուսի արձանը տեղադրելու ծրագրի հետ կապված քննարկումները չեն դադարում։ Հայ առաքելական եկեղեցին խոստանում է առաջիկայում ներկայացնել իր դիրքորոշումը, սակայն հոգևորականների տրամադրվածությունը դրական չէ։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Արձանաշինությունը մեր եկեղեցուն հարիր չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի` Հայաստանում Հիսուսի արձանը տեղադրելու նախագծին։
Օրեր առաջ Ծառուկյանը տեղեկացրել էր, որ Հայաստանում Հիսուսի արձանը տեղադրելու մտադրություն ունի և նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում։ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ՝ միայն արձանը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։ Այս նախաձեռնությունը բազմաթիվ քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել սոցցանցերում։
«Մեր եկեղեցուն հարիր չէ արձանաշինությունը, սակայն այս թեմայի առնչությամբ ավելի մանրամասն կտեղեկացնենք Մայր Աթոռի դիրքորոշումը»,–ասաց տեր Եսային։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ շեշտեց` արձանները մեր եկեղեցու ավանդությանը հարիր չեն, առավել ևս Քրիստոսի, Աստվածամոր արձանները տեղադրելը։
© Photo : Facebook / Screenshot / Գագիկ Ծառուկյան/Gagik Tsarukyan Քրիստոսի արձանի մակետներից մեկը
Макет одного из вариантов будущей статуи Христа  - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
Քրիստոսի արձանի մակետներից մեկը
«Արձանաշինությունը կաթոլիկ եկեղեցուն է հարիր, այնտեղ տարածված է դա, բայց հայ եկեղեցու և հայկական ավանդության մեջ չկա նման բան, նույնիսկ մերժված է եղել դարեր շարունակ»,–ասաց սրբազանը։
Հարցին, թե նախաձեռնողների կողմից հոգևորականների հետ քննարկում եղե՞լ է` սրբազան հայրը պատասխանեց, թե չի կարծում, թե եղել է, քանի որ ինքն էլ տեղյակ կլիներ։ Նրա խոսքով` երկրում այս պահին շատ ավելի կարևոր խնդիրներ ունենք, քան մեզ քրիստոնյա ձևացնելը։ Օրինակ, ըստ սրբազանի, հավատքի հարցում ավելի լավ է քրիստոնյա դառնալ, քան ձևանալ. գոնե այդ հարցում անելիքներ շատ ունենք։
«Կառավարությունն ասում է, որ իրենք են իրավասու արձանը կառուցելու առնչությամբ թույլտվություն տալու կամ չտալու հարցում` եկեղեցին իրավասություն չունի։ Է, հա, մարդն ինչ ուզում է կանի` ուզեն Բուդդայի արձանն էլ կդնեն, ի՞նչ է եղել։ Բայց, այ, Մուհամմեդի արձանը տեղադրել չեն համարձակվի»,–կատակով ասաց սրբազանը։
Նա հավելեց, որ արձանները մեզ չեն դարձնի քրիստոնյա, ընդհակառակը, արձանը կարող է «փոխարինել» Աստծուն, հեռացնել մեզ քրիստոնեությունից։
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նույնպես կողմ չէ հայտարարված նախաձեռնությանը։ Նրա խոսքով` նման քանդակ տեղադրելու անհրաժեշտություն չկա, քանի որ շատ սրբատեղիներ, խոնարհված եկեղեցիներ ունենք, որոնք նորոգման կարիք ունեն։
«Հիմա ցանկությունների և հնարավորությունների դար է, սակայն հասարակության կարծիքը նույնպես պետք է հաշվի առնել։ Բացի այդ,ես չեմ հիշում, որ մենք նման արձաններ տեղադրելու ավանդույթ ունենանք։ Եթե ամեն մեկս ցանկություն ունենանք մի քանդակ տեղադրել, ի՞նչ կլինի երկրի վիճակը։ Ի՞նչ է նշանակում` 200-250 նոր եկեղեցի կառուցես, եթե հազարավոր խոնարհված եկեղեցիներ ունենք, որոնք ամեն մեկը մի գոհար է, դրանք մեր սկիզբն են»,–ասաց Մինասյանը։
Նա նշեց, որ, օրինակ, Բրազիլիայում տեղադրված արձանը տեղի հասարակության ցանկությունն է եղել, և դա հանգանակությունների միջոցով է կյանքի կոչվել։ Մինասյանը շեշտում է` ցանկալի կլինի, որ տեր կանգնես քո ունեցածին, և հետո միայն նոր եկեղեցի կառուցել։
«Կընդունենք ամենալավը, ամենահզորը». Հիսուսի արձանի ինչ նախագծեր են ներկայացվել Ծառուկյանին
Հարցին, թե քաղաքի ո՞ր հատվածում կարող է նման ահռելի քանդակ տեղադրվել` Մինասյանը պատասխանեց` մեր ռելիեֆը թույլ է տալիս, որ նման քանդակ ունենանք տարբեր տեղերում, սակայն դա անպայման պետք է քաղաքաշինական խորհրդում քննարկվի։ Ամեն դեպքում, ըստ նրա, եթե նման մրցույթ է լինում, առանց Ճարտարապետների միության կարծիքը հաշվի առնելու չեն անում, իսկ այս անգամ կարծիք չեն հարցրել։
Հիշեցնենք, որ նախաձեռնության վերաբերյալ արդեն իսկ 100-ից ավել նախագծեր են ներկայացվել։
Լրահոս
0