00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թիրախում զինվորներն են. Ադրբեջանի հատուկ ծառայությունները պահանջներ են ներկայացնում

Արցախի ԱԱԾ - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
Արցախի ԱԱԾ
Բաժանորդագրվել
Ադրբեջանը փորձում է ստանալ Արցախի տարբեր վայրերի լուսանկարներ, զորամասերի տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկություններ։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի հատուկ ծառայությունները խաբեությամբ տեղեկություններ հավաքագրելու համար սկսել են թիրախ դարձնել ոչ միայն քաղաքացիական անձանց, այլև զինծառայողներին։ Արցախի ԱԱԾ–ն հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում է Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելու, արցախցիների մեջ խուճապ ձևավորելու և այն պահպանելու քայլերը:
Ըստ հաղորդագրության` ադրբեջանցիները Telegram, Facebook, ВКонтактe և սոցիալական այլ ցանցերում բացված կեղծ ու գայթակղիչ էջերով տևական ժամանակ շփվել և կապ են ձևավորել հայ զինծառայողների հետ, ձեռք են բերել նրանց անձնական տվյալները՝ անձնագրի, զինվորական գրքույկի լուսանկարները, վարել են ինտիմ բնույթի ու անպարկեշտ արտահայտություններ պարունակող գրագրություն, ստացել մարմնի տարբեր մասերի լուսանկարներ։

Անձնական տվյալների, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող տեղեկությունների հրապարակման վտանգի ռիսկով այդ անձանցից հետագայում փորձ է արվել ստանալ Արցախի տարբեր վայրերի լուսանկարներ, զորամասերի տեղակայման վայրերի, սպառազինության մեջ մտնող զենքի ու զինամթերքի տեսակի և քանակի վերաբերյալ տեղեկություններ։

Նմանատիպ դեպքերից խուսափելու նպատակով Արցախի ԱԱԾ–ն կրկին հորդորում է սոցիալական ցանցերում զերծ մնալ կասկածելի օգտատերերի հետ շփումներից, անձնական բնույթի տեղեկություններ, լուսանկարներ կամ տեսանյութեր, Արցախի անվտանգությանն առնչվող տեղեկություններ փոխանցելուց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ԱԱԾ–ն բացահայտել էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բնակչին լրտեսության դրդելու հերթական դեպքը։ Արցախցուն ադրբեջանցի մի օգտատեր, ստելով, թե հայուհի է, մերկ լուսանկարներ էր ուղարկել և նույնը պահանջել նրանից։ Դրանից հետո սպառնացել էր ու պահանջել տեղեկություններ և տարբեր տեղանքների լուսանկարներ տրամադրել։
Լրահոս
0